Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 62
  • Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական ոտնձգությունից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական ոտնձգությունից
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ինչպե՞ս պայքարել սեռական ոտնձգության դեմ
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպե՞ս ինձ պաշտպանեմ դպրոցում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ի՞նչ պետք է իմանամ սեռական բռնության մասին
    Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները
  • Մինչամուսնական սեքս
    2013 Արթնացե՛ք
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 62

Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական ոտնձգությունից

Աստվածաշնչի պատասխանը

Ուշադրություն դարձրու հետևյալ գործնական առաջարկներին, որոնց հիմքում աստվածաշնչյան իմաստուն խորհուրդներ են։

  1. Եղիր գործնական։ Աշխատակիցներիդ հետ եղիր նրբանկատ և հարգալից, սակայն խուսափիր չափից շատ ընկերական լինելուց, որ չկարծեն, թե դեմ չես լինի, եթե քո հանդեպ սեքսուալ հետաքրքրություն ցույց տան (Մատթեոս 10:16; Կողոսացիներ 4:6)։

  2. Համեստ հագնվիր։ Ցանկահարույց հագուստը սխալ պատկերացում կստեղծի քո մասին։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հագնվել «համեստությամբ և ողջամտությամբ» (1 Տիմոթեոս 2:9)։

  3. Խելամտորեն ընկերներ ընտրիր։ Եթե ժամանակ ես անցկացնում այնպիսի մարդկանց հետ, ովքեր հանդուրժում և մի բան էլ ուրախ են լինում, երբ իրենց հետ ֆլիրտ են անում կամ անպարկեշտ առաջարկներ անում, ապա շատ հավանական է, որ քեզ հետ էլ կվարվեն այնպես, ինչպես նրանց հետ (Առակներ 13:20)։

  4. Մի՛ հանդուրժիր անվայել զրույցներ։ Նրբանկատորեն հեռացիր, եթե խոսակցությունը սկսում է անվայել բնույթ կրել. սկսում են «անպարկեշտ կատակներ» պատմել կամ «հիմար խոսակցություններ» վարել (Եփեսացիներ 5:4)։

  5. Խուսափիր վարկաբեկող իրավիճակում հայտնվելուց։ Օրինակ՝ մի՛ ընդունիր գործից հետո մնալու առաջարկը, եթե հիմնավոր պատճառ չկա (Առակներ 22:3)։

  6. Խոսիր հաստատակամորեն և ուղիղ։ Եթե քո դեմ սեռական ոտնձգություն է կատարվում, պարզ և ուղիղ ասա քեզ անհանգստացնողին, որ նրա վարվելակերպը տհաճ է քեզ (1 Կորնթացիներ 14:9)։ Օրինակ՝ կարող ես ասել. «Էլ ինձ չկպնես, դա ինձ դուր չի գալիս»։ Կամ կարող ես գրել նրան, թե նրա արարքը ինչու քեզ դուր չեկավ, ինչ զգացիր դու և ինչպես կուզես, որ իրեն դրսևորի այդուհետ (1 Թեսաղոնիկեցիներ 4:3–5)։

  7. Դիմիր մեկի օգնությանը։ Եթե ոտնձգությունը շարունակական բնույթ է կրում, խոսիր այդ մասին մտերիմ ու վստահելի անձնավորության, ընտանիքիդ անդամներից մեկի կամ աշխատակցիդ հետ։ Կարող ես խոսել նաև մեկի հետ, ով փորձառու է սեռական ոտնձգության զոհերին օգնելու հարցում (Առակներ 27:9)։ Նման ոտնձգության զոհերից շատերին օգնել է աղոթքը։ Անգամ եթե նախկինում երբեք չես աղոթել, մի՛ թերագնահատիր այն օգնությունը, որը կարող ես ստանալ «ամենայն մխիթարության Աստծուց»՝ Եհովայից (2 Կորնթացիներ 1:3)։

Սեռական ոտնձգության պատճառով միլիոնավոր մարդիկ լարված մթնոլորտում են աշխատում, սակայն Աստվածաշունչը կարող է օգնել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը