Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 19
  • Ինչո՞ւ եմ մարմնիս վրա կտրվածքներ անում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ եմ մարմնիս վրա կտրվածքներ անում
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վնասվածքներ հասցնելու ձև
  • Ինչո՞ւ են ոմանք կտրվածքներ անում իրենց մարմնի վրա
  • Եթե նման խնդիր ունես, ինչպե՞ս կարող ես վերջ դնել դրան
  • Երբ ձեր դեռահաս երեխան վնասվածքներ է հասցնում իրեն
    2013 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ արժե ապրել
    2014 Արթնացե՛ք
  • Ի՞նչ անեմ, եթե առողջական խնդիրներ ունեմ (մաս 3)
    Երիտասարդները հարցնում են
  • «Արդարը Եհովայով կուրախանա»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 19

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ եմ մարմնիս վրա կտրվածքներ անում

  • Վնասվածքներ հասցնելու ձև

  • Ինչո՞ւ են ոմանք կտրվածքներ անում իրենց մարմնի վրա

  • Եթե նման խնդիր ունես, ինչպե՞ս կարող ես վերջ դնել դրան

  • Հարցազրույց

  • Հարցեր խորհրդածելու համար

  • Աստվածաշնչյան համարների տետր

Վնասվածքներ հասցնելու ձև

Վնասվածքներ հասցնելու ձևերից մեկը մարմնի վրա սուր գործիքով կտրվածքներ անելն է։ Որոշ մարդիկ այրվածքներ, կապտուկներ են առաջացնում իրենց մարմնի վրա կամ հարվածում են իրենք իրենց։ Այս հոդվածում կխոսվի մարմնի վրա կտրվածքներ անելու մասին, սակայն քննարկվող սկզբունքները վերաբերում են վնասվածքներ հասցնելու բոլոր ձևերին։

Ստուգիր իմացածդ՝ ճիշտ է թե սխալ։

  1. Միայն աղջիկներն են կտրվածքներ անում իրենց մարմնի վրա։

  2. Կտրվածքներ անելը հակասում է Ղևտական 19։28-ում գրված աստվածաշնչյան պատվերին, որն ասում է. «Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք»։

Ճիշտ պատասխանները։

  1. Սխալ է։ Թվում է, թե այդ խնդիրը աղջիկների շրջանում ավելի տարածված է, սակայն տղաները նույնպես կտրվածքներ են անում իրենց մարմնի վրա և այլ ձևերով վնասվածքներ հասցնում իրենց։

  2. Սխալ է։ Ղևտական 19։28-ը վերաբերում է հին հեթանոսական արարողություններին, ոչ թե այն սովորությանը, որի մասին խոսվում է այս հոդվածում։ Այնուամենայնիվ, մեր սիրառատ Ստեղծիչը չի ցանկանում, որ մենք վնասենք մեզ (1 Կորնթացիներ 6:12; 2 Կորնթացիներ 7:1; 1 Հովհաննես 4:8)։

Ինչո՞ւ են ոմանք կտրվածքներ անում իրենց մարմնի վրա

Ստուգիր իմացածդ. ո՞ր տարբերակն է ճիշտ։

Ոմանք կտրվածքներ են անում իրենց մարմնի վրա, քանի որ

  1. այդպես փորձում են մեղմել էմոցիոնալ ցավը,

  2. ուզում են ինքնասպան լինել։

Ճիշտ է 1-ին պատասխանը։ Նրանք, ովքեր կտրվածքներ են անում իրենց մարմնի վրա, հիմնականում չեն ուզում մահանալ, այլ պարզապես ուզում են ազատվել էմոցիոնալ ճնշվածությունից։

Նկատի առ, թե ինչ են ասում որոշ երիտասարդներ։

Սիլիա. «Դա ինձ հանգստացնում էր»։

Թամարա. «Դա միակ ելքն էր ինձ համար։ Գերադասում էի ֆիզիկական ցավ զգալ, քան էմոցիոնալ»։

Քարի. «Կտրվածքներ անելով՝ կենտրոնանում էի ֆիզիկական ցավի վրա և մոռանում էի տխրությանս մասին»։

Ջերին. «Ամեն անգամ մարմնիս վրա կտրվածքներ անելով՝ ես կտրվում էի իրականությունից և դադարում էի խնդիրներիս դեմ պայքարելուց»։

Եթե նման խնդիր ունես, ինչպե՞ս կարող ես վերջ դնել դրան

Եհովա Աստծուն աղոթելը կարևոր քայլ է կտրվածքներ անելու սովորությունից ազատվելու համար։ Աստվածաշունչն ասում է. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5:7)։

Առաջարկ։ Սկզբում գուցե կարճ աղոթես Եհովային՝ պարզապես ասելով՝ «օգնիր ինձ»։ Ժամանակի ընթացքում դու կկարողանաս բացել քո սիրտը և պատմել զգացումներիդ մասին «ամենայն մխիթարության Աստծուն» (2 Կորնթացիներ 1:3, 4)։

Աղոթքը հոգեպես թեթևանալու միջոց չէ։ Դա հաղորդակցություն է քո երկնային Հոր հետ, որը խոստանում է. «Ես.... կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ» (Եսայիա 41:10)։

Շատերը, ովքեր պայքարել են կտրվածքներ անելու սովորության դեմ, մխիթարվել են՝ խոսելով իրենց ծնողի կամ մեկ ուրիշ վստահելի անձնավորության հետ։ Տեսնենք, թե ինչ են ասում երեք երիտասարդներ։

Հարցազրույց

  • Դայանա, 21 տարեկան

  • Քաթի, 15 տարեկան

  • Լորենա, 17 տարեկան

Քանի՞ տարեկանում սկսեցիք կտրվածքներ անել ձեր մարմնի վրա։

Լորենա. «Ես սկսեցի կտրվածքներ անել մարմնիս վրա, երբ 14 տարեկան էի»։

Դայանա. «18 տարեկանում։ Մեկ կամ երկու շաբաթ ամեն օր վնասում է ինձ, հետո մեկ ամիս դադար տալիս»։

Քաթի. «Ես 14 տարեկան էի, որ ձեռք բերեցի այդ սովորությունը։ Այդ ցանկությունը երբեմն արթնանում է իմ մեջ»։

Ինչո՞ւ էիք ուզում վնասել ձեզ։

Քաթի. «Ես ատում էի ինձ։ Թվում էր՝ ոչ ոք չի ուզում ընկերություն անել ինձ հետ»։

Դայանա. «Երբեմն հուսահատվում էի ու ընկճվում։ Այդ զգացումը ինձ շատ էր ճնշում, կարծես իմ մեջ մեծ գազան լիներ, և ես պետք է կտրեի ինձ, որ նա դուրս գար»։

Լորենա. «Ինքս ինձնից հիասթափվում էի, բարկանում էի ինձ վրա։ Ինձ կեղտոտ էի համարում և ուզում էի ազատվել այդ տհաճ զգացումից։ Երբեմն ինձ ցավ պատճառելու ցանկություն էր առաջանում»։

Ձեզ վնասելով՝ թեթևությո՞ւն էիք զգում։

Դայանա. «Թեթևանում էի, կարծես ուսերիցս բեռ ընկած լիներ»։

Քաթի. «Դրանից հետո հանգստանում էի, ինչպես որ լացելուց հետո են մարդիկ թեթևություն զգում»։

Լորենա. «Ինձ վնասվածքներ հասցնելով՝ կարծես ծակում էի բացասական էմոցիաներով լի պարկը, որտեղից դրանք դանդաղ դուրս էին գալիս»։

Վախենո՞ւմ էիք որևէ մեկին այդ մասին պատմելուց։

Լորենա. «Վախենում էի, որ մարդիկ ինձ տարօրինակ կհամարեն։ Բացի այդ, չէի ուզում, որ նրանք իմանան իմ անձնական կյանքի մասին»։

Դայանա. «Մարդիկ ասում էին ինձ, որ ես ուժեղ եմ։ Ուզում էի, որ նրանք միշտ այդպես մտածեն։ Ինձ թվում էր, որ օգնություն խնդրելը թուլության նշան է»։

Քաթի. «Վախենում էի, որ ուրիշները կմտածեն, թե ցնորվել եմ։ Դրանից ավելի վատ կզգայի ինձ։ Մյուս կողմից՝ մտածում էի, որ արժանի եմ նրան, ինչ անում եմ ինձ հետ»։

Ի՞նչը օգնեց ձեզ վերջ դնելու այդ սովորությանը։

Լորենա. «Այդ մասին պատմեցի մորս։ Նաև դիմեցի բժշկի, որն օգնեց ինձ ղեկավարելու իմ բացասական զգացումները։ Երբեմն դա ինձ չէր հաջողվում, սակայն շատ օգնեց Աստվածաշնչի ուսումնասիրությունը բարելավելը։ Նաև ակտիվորեն մասնակցում էի քարոզչական ծառայությանը։ Ինչ խոսք, հնարավոր է՝ միշտ կարիք լինի պայքարելու անարժեքության զգացման դեմ, բայց երբ ինձ այդպես եմ զգում, ձգտում եմ տեղի չտալ դրան»։

Քաթի. «Ինձնից մոտ տասը տարով մեծ մի քրիստոնյա քույր նկատեց, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, և ես, վստահելով նրան, ասացի իմ խնդրի մասին։ Ի զարմանս ինձ՝ նա էլ էր այդ խնդիրն ունեցել։ Առանց կաշկանդվելու կարողացա խոսել նրա հետ։ Դիմեցի բժշկի, որն օգնեց ինձ և ծնողներիս հասկանալու, թե ինչ է ինձ հետ կատարվում»։

Դայանա. «Մի երեկո, երբ մի ամուսնական զույգի տանն էի, ամուսինը նկատեց, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում։ Նա հորդորեց պատմել, թե ինչ է եղել։ Նրա կինը ջերմորեն գրկեց ինձ, ինչպես մայրս էր անում, երբ փոքր էի։ Ես սկսեցի լաց լինել, նա նույնպես։ Քանի որ վստահում էի նրանց, պատմեցի, որ ինքս ինձ վնասում եմ։ Հեշտ չէր դա անել, բայց ուրախ եմ, որ կարողացա»։

Ինչպե՞ս Աստվածաշունչը օգնեց ձեզ։

Դայանա. «Աստվածաշունչը օգնեց ինձ հասկանալու, որ ինքնուրույն չեմ կարողանա պայքարել դրա դեմ։ Ես Եհովա Աստծու օգնության կարիքն ունեի» (Առակներ 3:5, 6)։

Քաթի. «Աստվածաշնչի ընթերցանությունը և այն, որ նրանում գրվածը Աստծուց է ներշնչված, անչափ մխիթարում է ինձ» (2 Տիմոթեոս 3:16)։

Լորենա. «Երբ հանդիպում էի աստվածաշնչյան այնպիսի համարների, որոնք անձամբ ինձ էին առնչվում, գրում էի տետրում, որ հետո խորհրդածեմ դրանց շուրջ» (1 Տիմոթեոս 4:15)։

Հատկապես ո՞ր աստվածաշնչյան համարներն են օգնել ձեզ։

Դայանա. «Առակներ 18։1-ը, որտեղ ասվում է. «Մեկուսացող մարդը իր եսասիրական ցանկությունն է փնտրում։ Նա ամեն տեսակ իմաստության դեմ է դուրս գալիս»։ Երբեմն ինձ համար դժվար է լինել մարդկանց մեջ, բայց այս համարը օգնում է գիտակցելու, որ մեկուսանալը վտանգավոր է»։

Քաթի. «Ինձ շատ են դուր գալիս Մատթեոս 10։29-րդ և 31-րդ համարները, որտեղ Հիսուսը նշում է, որ նույնիսկ մի ճնճղուկ չի կորչում՝ առանց Աստծու իմացության։ Նա ասում է. «Ուրեմն մի՛ վախեցեք, դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք»։ Այս խոսքերն ինձ միշտ հիշեցնում են, որ ես թանկ եմ Եհովայի համար»։

Լորենա. «Ինձ տպավորել են Եսայիա 41։9, 10 համարները, որտեղ Եհովան ասում է իր ժողովրդին. «Ես ընտրեցի քեզ ու չմերժեցի։ Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ.... ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ»։ «Ամրացնել» բառը ինձ հիշեցնում է քարե պարսպով շրջապատված, անառիկ լինելու միտքը։ Այս խոսքերը զորացնում են ինձ և վստահեցնում, որ Եհովան սիրում է ինձ ու միշտ իմ կողքին է»։

Հարցեր խորհրդածելու համար

  • Ո՞ւմ կդիմեիր օգնության համար։

  • Քո խնդրի մասին ի՞նչ կարող ես ասել Եհովա Աստծուն աղոթելիս։

  • Նշիր երկու միջոց (բացառությամբ՝ վնասվածքներ հասցնելը), որոնք կօգնեն քեզ ազատվելու անհանգստությունից կամ սթրեսից։

Աստվածաշնչյան համարների տետր

Առաջարկ։ Երբ կարդում ես աստվածաշնչյան այնպիսի համար, որը քեզ վստահեցնում է Եհովայի սիրո մեջ կամ կարող է օգնել հավասարակշռված տեսակետ ունենալու քո և քո խնդրի վերաբերյալ, այն գրի առ տետրում։ Մեկ կամ երկու նախադասությամբ գրիր նաև, թե ինչով են այդ խոսքերը քեզ համար օգտակար։ Ահա աստվածաշնչյան մի քանի համարներ, որոնք օգնել են Դայանային, Քաթիին և Լորենային։

  • Հռոմեացիներ 8:38, 39

    «Այս համարները ցույց են տալիս, որ Եհովան սիրում է ինձ, նույնիսկ երբ թվում է, թե ամեն ինչ շատ վատ է» (Դայանա)։

  • Սաղմոս 73:23

    «Այսպիսի համարները վստահեցնում են ինձ, որ ես մենակ չեմ։ Եհովան կարծես իմ կողքին է» (Քաթի)։

  • 1 Պետրոս 5:10

    «Գուցե միանգամից թեթևություն չզգաս, որոշ ժամանակ տառապես, բայց ի վերջո Եհովան կզորացնի, որ կարողանաս դիմանալ ցանկացած դժվարության» (Լորենա)։

Լրացուցիչ համարներ

  • Սաղմոս 34:18

  • Սաղմոս 54:4

  • Սաղմոս 55:22

  • Եսայիա 57:15

  • Մատթեոս 11:28, 29

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը