Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 80
  • Մեր մահվան օրը կանխորոշվա՞ծ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեր մահվան օրը կանխորոշվա՞ծ է
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ժողովող 3։11. «Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Ամեն ինչ իր ժամանակն ունի
    2009 Դիտարան
  • Մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները նախասահմանվա՞ծ են
    2009 Դիտարան
  • Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 80
Անցորդները տեսնում են, թե ինչպես են դժբախտ պատահարի զոհին տեղափոխում շտապօգնության մեքենայի մեջ

Մեր մահվան օրը կանխորոշվա՞ծ է

Աստվածաշնչի պատասխանը

Չկա սահմանված ժամանակ, թե ով երբ կմահանա։ Աստվածաշունչը թիկունք չի կանգնում ճակատագրի գաղափարին։ Այն հայտնում է, որ մարդիկ հաճախ մահանում են դժբախտ պատահարների հետևանքով։ Աստվածաշնչում կարդում ենք. «Պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9:11)։

Մի՞թե Աստվածաշունչը չի ասում, որ կա «մահանալու ժամանակ»

Այո, Աստվածաշնչում՝ Ժողովող 3:2-ում, գրված է, որ կա «ծնվելու ժամանակ և մահանալու ժամանակ, տնկելու ժամանակ և տնկածը արմատախիլ անելու ժամանակ»։ Սակայն այս համարի համատեքստը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը այստեղ խոսում է կյանքում պարբերաբար կրկնվող բաների մասին (Ժողովող 3:1–8)։ Ինչպես որ Աստված չի որոշում, թե հողագործը երբ պետք է ցանքս անի, այնպես էլ չի որոշում, թե մարդը երբ պետք է մահանա։ Այս խոսքերի իմաստն այն է, որ մենք չպետք է այն աստիճան տարված լինենք առօրյա գործերով, որ մոռանանք մեր Ստեղծչին (Ժողովող 3:11; 12:1, 13)։

Որոշումները կարող են փոխել կյանքի տևողությունը

Թեպետ ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ կլինի իր հետ, սակայն մենք կարող ենք այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կնպաստեն, որ ավելի երկար ապրենք։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստունի օրենքը կյանքի աղբյուր է, որ մարդուն հեռու է պահում մահվան ծուղակներից» (Առակներ 13:14)։ Մովսես մարգարեն ասաց իսրայելացիներին, որ նրանց «օրերը երկար կլինեն», եթե հնազանդվեն Աստծու պատվերներին (2Օրենք 6:2)։ Իսկ անխոհեմ որոշումներ կայացնելու դեպքում շատ հնարավոր է, որ կրճատենք մեր կյանքի օրերը (Ժողովող 7:17)։

Այնուամենայնիվ, որքան էլ իմաստուն և զգուշավոր լինենք, չենք կարող փախչել մահից (Հռոմեացիներ 5:12)։ Սակայն այս իրավիճակը մշտապես չի շարունակվի, քանի որ Աստվածաշունչը խոստանում է, որ գալու է մի ժամանակ, երբ «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21:4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը