Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 53
  • Ի՞նչ պետք է իմանամ սպորտի մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ պետք է իմանամ սպորտի մասին
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Որո՞նք են օգուտները
  • Որո՞նք են վտանգները
  • Աստծու հանդեպ նվիրվածությունը՝ ի հակադրություն «մարմնի մարզման»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Ի՞նչ է հարկավոր իմանալ էլեկտրոնային խաղերի մասին
    Երիտասարդները հարցնում են
  • Կարո՞ղ եմ խաղալ էլեկտրոնային խաղեր
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 53
Մի խումբ երիտասարդներ վոլեյբոլ են խաղում

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ սպորտի մասին

Սպորտը կարող է և՛ օգտակար լինել քեզ համար, և՛ վնասակար։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ սպորտով ես զբաղվում, ինչ ոգի ես դրսևորում և որքան ժամանակ ես տրամադրում սպորտով զբաղվելուն։

  • Որո՞նք են օգուտները

  • Որո՞նք են վտանգները

  • Ի՞նչ են ասում հասակակիցներդ

Որո՞նք են օգուտները

Սպորտով զբաղվելը օգտակար է առողջության համար։ Աստվածաշնչում գրված է, որ «մարմնի մարզումը.... օգտակար» է (1 Տիմոթեոս 4:8)։ «Սպորտը շատ է օգնում ակտիվ լինելու,— ասում է Ռայան անունով մի երիտասարդ։— Շատ ավելի լավ է սպորտով զբաղվել, քան տանը մնալ ու էլեկտրոնային խաղեր խաղալ»։

Սպորտով զբաղվելը օգնում է համագործակցելու ուրիշների հետ և ինքնատիրապետում զարգացնելու։ Աստվածաշունչը սպորտի օրինակով կարևոր բան է սովորեցնում՝ ասելով. «Մրցավազքին բոլոր մասնակցողներն են վազում, բայց միայն մեկն է ստանում մրցանակը»։ Այնուհետև ավելացնում է. «Ամեն ոք, ով մրցումների է մասնակցում, ամեն ինչում ինքնատիրապետում է դրսևորում» (1 Կորնթացիներ 9:24, 25)։ Ո՞րն է այս խոսքերի իմաստը։ Սպորտաձևերում գործող կանոններով առաջնորդվելու համար հարկավոր է ինքնատիրապետում դրսևորել և համագործակցել ուրիշների հետ։ Աբիգեյլ անունով մի դեռահաս աղջիկ համաձայն է դրա հետ։ Նա ասում է. «Սպորտով զբաղվելու շնորհիվ սովորել եմ, թե ինչպես համագործակցել ու հաղորդակցվել ուրիշների հետ»։

Սպորտն օգնում է ընկերներ ձեռք բերելու և մտերմանալու նրանց հետ։ Խաղը միավորում է մարդկանց։ «Գրեթե բոլոր խաղաձևերում մրցակցություն կա,— ասում է Ջորդան անունով մի երիտասարդ,— բայց եթե խաղում ես զուտ զվարճանալու համար, այն հրաշալի առիթ է ընկերների հետ մտերմանալու համար»։

Որո՞նք են վտանգները

Ինչ սպորտով ես զբաղվում։ Աստվածաշունչն ասում է. «Եհովան քննում է ինչպես արդարին, այնպես էլ ամբարշտին, իսկ բռնություն սիրողին ատում է Նրա հոգին» (Սաղմոս 11:5)։

Որոշ սպորտաձևեր բռնի են։ Լորեն անունով մի երիտասարդ կին ասում է. «Բռնցքամարտում մարզիկի նպատակը դիմացինին հարվածներ հասցնելն է։ Եթե որպես քրիստոնյա մենք հեռու ենք մնում կռիվներից, ապա ինչո՞ւ պետք է մեր ժամանակը անցկացնենք՝ դիտելով, թե ինչպես են ուրիշներին հարվածում ու գետին տապալում»։

Մտածիր։ Երբևէ արդարացրե՞լ ես բռնի սպորտաձևեր խաղալը կամ դիտելը՝ մտածելով, թե դա անելը քեզ չի դրդի բռնի արարքների։ Եթե այո, հիշիր, որ Սաղմոս 11:5-ում ասվում է, որ Եհովան ոչ միայն հավանություն չի տալիս բռնություն գործադրող մարդուն, այլև «բռնություն սիրողին»։

Ինչ ոգի ես դրսևորում։ Աստվածաշնչում ասվում է. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպպեցիներ 2:3)։

Ինչ խոսք, այնտեղ, որտեղ հակառակորդ թիմեր կան, որոշ չափով կա նաև մրցակցություն։ Երբ տիրում է «հաղթիր ամեն գնով» ոգին, խաղը դադարում է զվարճություն լինելուց։ «Դու արագ կարող ես համակվել մրցակցության ոգով,— ասում է Բրայան անունով մի պատանի։— Որքան լավ ես խաղում, այնքան ավելի շատ խոնարհություն պետք է դրսևորես»։

Մտածիր։ Մի երիտասարդ, որի անունը Քրիս է, խոստովանում է. «Մենք ամեն շաբաթ ֆուտբոլ ենք խաղում, և պատահում է, որ վնասվածքներ ենք ստանում»։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչն է մեծացնում վնասվածքներ ստանալու հավանականությունը։ Ի՞նչ կարող եմ անել, որ նվազեցնեմ այն»։

Որքան ժամանակ ես տրամադրում սպորտով զբաղվելուն։ Աստվածաշունչն ասում է. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1:10)։

Հարկավոր է առաջնահերթություններ դնել. հոգևոր բաները պետք է առաջին տեղում լինեն։ Շատ խաղեր ժամեր են տևում, և նշանակություն չունի՝ դու ես խաղում, թե պարզապես դիտում ես դրանք։ «Մայրս միշտ ինձ հետ վիճում էր այն բանի համար, թե որքան ժամանակ էի ծախսում հեռուստացույցով խաղեր դիտելու վրա, քանի որ ժամանակս ավելի ճիշտ կարող էի օգտագործել»,— ասում է Դարիան։

Ինչ-որ մեկը շատ աղ է լցնում ուտելիքի վրա

Սպորտին չափից շատ կարևորություն տալը նման է կերակրի մեջ չափից շատ աղ լցնելուն

Մտածիր։ Լսո՞ւմ ես ծնողներիդ, երբ նրանք քեզ խորհուրդ են տալիս առաջնահերթություններիդ վերաբերյալ։ Թրինան ասում է. «Երբ մենք՝ երեխաներս, սպորտային ծրագրեր էինք դիտում և անտեսում էինք կարևոր պարտականությունները, մայրիկը մեզ ասում էր, որ խաղացողներին վճարում են, անկախ նրանից՝ մենք դիտում ենք խաղը, թե ոչ։ «Իսկ ձե՞զ ով է վճարելու»,— հարցնում էր նա մեզ։ Նա ուզում էր ասել, որ այդ խաղացողներն արդեն աշխատանք ունեն, բայց եթե մենք չկատարեինք մեր տնային աշխատանքներն ու մյուս պարտականությունները, չէինք կարողանա ապագայում հոգ տանել մեր մասին։ Մայրիկի ասածն, ըստ էության այն էր, որ որևէ սպորտաձևով զբաղվելը կամ այն դիտելը չպետք է մեր կյանքում ամենից կարևոր բանը լինի»։

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ

Աբիգեյլ

«Բացի նրանից, որ սպորտով զբաղվելով մարզվում եմ, այն նաև նպաստում է, որ լավ տրամադրություն և լավ ինքնազգացողություն ունենամ։ Այն օգնում է ինձ սովորելու հաղթել խոնարհությամբ և պարտվել արժանապատվությամբ» (Աբիգեյլ)։

Դեվեն

«Ես շատ եմ սիրում սպորտը։ Բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ կան ավելի կարևոր բաներ, որ պետք է անեմ։ Դրա համար խաղ դիտելուն վերաբերվում եմ որպես պարգևատրում պարտականություններս անելու դիմաց։ Խաղ դիտելը մղիչ ուժ է ինձ համար և օգնում է ճիշտ առաջնահերթություններ դնելու» (Դեվեն)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը