Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwex հոդված 2
  • Ասա նրանց, որ սիրում ես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ասա նրանց, որ սիրում ես
  • Դեպքեր ծառայությունից
Դեպքեր ծառայությունից
ijwex հոդված 2
Զլատկան աղոթում է, երբ նրա ամուսինը ներս է մտնում

Ասա նրանց, որ սիրում ես

Օնգ-լին Եհովայի վկա է և բնակվում է Բուլղարիայում։ Նա Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում Զլատկա անունով մի երիտասարդ կնոջ հետ, որի ամուսինը չի ուսումնասիրում Աստվածաշունչը։ Օնգ-Լին ասում է. «Մի օր, երբ խոսում էինք ընտանեկան կյանքի մասին, Զլատկային բացատրեցի, թե որքան կարևոր է մեր կողակցին և երեխաներին ասել, որ սիրում ենք նրանց։ Նա տխուր նայեց ինձ ու ասաց, որ իր ամուսնուն և ինը տարեկան աղջկան երբեք չի ասել, որ սիրում է նրանց»։

Զլատկան բացատրեց. «Ես պատրաստ եմ ցանկացած բան անել նրանց համար, բայց այդ խոսքերը պարզապես չեմ կարող ասել»։ Ապա ավելացրեց. «Մայրս երբեք չի ասել, որ սիրում է ինձ, իսկ տատիկս մորս երբեք չի ասել, որ սիրում է նրան»։ Օնգ-Լին Աստվածաշնչից ցույց տվեց, որ Եհովան Հիսուսին ասել է, որ սիրում է նրան (Մատթեոս 3։17)։ Նա հորդորեց Զլատկային աղոթել Եհովային այդ մասին ու նպատակ դնել ամուսնուն և աղջկան ասելու, որ սիրում է նրանց։

Օնգ-Լին պատմում է. «Երկու օր անց Զլատկան ուրախ-ուրախ պատմեց ինձ, որ աղոթել է Եհովային օգնության համար։ Եվ երբ ամուսինը եկել է տուն, նրան ասել է, որ Աստվածաշնչից սովորել է, թե որքան կարևոր է, որ կինը հարգի ու սիրի ամուսնուն։ Եվ մի փոքր դադար տալուց հետո ասել է, որ իսկապես սիրում է նրան։ Իսկ երբ աղջիկն է եկել տուն, Զլատկան գրկել է նրան և ասել, որ սիրում է։ Զլատկան ինձ ասաց. «Հիմա այնքան թեթևացած եմ զգում։ Այսքան տարի զսպել եմ զգացմունքներս, բայց Եհովայի օգնությամբ ի վերջո կարողացա արտահայտել իմ սերը ընտանիքիս նկատմամբ»»։

Օնգ-Լին Աստվածաշնչի ուսումնասիրություն է առաջարկում մի կնոջ

Օնգ-Լին շարունակում է Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել իր հարևանությամբ ապրող մարդկանց

Օնգ-Լին շարունակում է. «Մեկ շաբաթ անց հանդիպեցի Զլատկայի ամուսնուն։ Նա ասաց. «Շատերը ասում էին ինձ, որ Զլատկան չպետք է Աստվածաշունչ ուսումնասիրի, բայց կասկած չկա, որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը իրականում օգուտ է բերում մեր ընտանիքին։ Հիմա մենք շատ ավելի ջերմ փոխհարաբերություններ ունենք և շատ երջանիկ ենք»»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը