Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 11
  • Կողինջի կպչուն լորձը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կողինջի կպչուն լորձը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Ավազեամրոց որդի սոսինձը
    2011 Արթնացե՛ք
  • Միքսինի լորձը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Բեղաոտանի խեցգետնակերպերի սոսնձանյութը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Տնային սարդի կպչուն նյութի գաղտնիքը
    2014 Արթնացե՛ք
Ավելին
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 11
Կողինջ, որը լորձ է արտազատում

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կողինջի կպչուն լորձը

Արդեն երկար ժամանակ է՝ վիրաբույժները փնտրում են այնպիսի բժշկական սոսինձներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել վիրաբուժության մեջ, օրինակ՝ կտրված հյուսվածքները միացնելու համար։ Ներկայումս օգտագործվող կպչուն նյութերից շատերը վտանգավոր են ներքին օգտագործման համար։ Դրանք թունավոր են, թաց մակերևույթին չեն կպչում, իսկ չորանալուց հետո էլ չեն ճկվում։ Կողինջիa լորձը ուսումնասիրելով՝ գիտնականները գտել են այս խնդիրների լուծումը։

Նկատի առնենք հետևյալը: Երբ կողինջը վտանգ է զգում, սկսում է լորձ արտադրել։ Այդ լորձն այնքան կպչուն է, որ կողինջին կարող է սոսնձել թաց տերևին։ Սա պաշտպանական մեխանիզմ է, որը կողինջին հնարավորություն է տալիս առանց շարժունակությունը կորցնելու կպչել առարկայի մակերևույթին։

Գիտնականները հետազոտել են այս փափկամարմնի լորձը և հայտնաբերել են, թե ինչով է պայմանավորված այդ բնական սոսնձի արդյունավետությունը։ Այն կպչում է և՛ քիմիական կապի, և՛ էլեկտրաստատիկ ձգողության ուժի միջոցով։ Լորձը ներթափանցում է այն մակերևույթի մեջ, որին կողինջը սոսնձվում է, և արտաքին գործոնների ազդեցության ներքո չի կորցնում իր էլաստիկությունը։ Ստեղծելով այնպիսի նյութ, որի հատկությունները նման են կողինջի լորձին՝ հետազոտողները ստացել են ներկայումս բժիշկների կողմից օգտագործվող սոսինձներից շատ ավելի կպչուն սոսինձ։ Այն նույնքան լավ է կպչում հյուսվածքներին, որքան աճառը՝ ոսկորին։

Մասնագետները համոզված են, որ այս սոսինձը կարող է դառնալ յուրաքանչյուր վիրաբույժի գործիքակազմի մաս և փոխարինել բժշկական ամրակներին (պատանգ) ու թելերին։ Այն կարող է օգտագործվել աճառները վերականգնելու կամ բժշկական սարքերը օրգանիզմում ճիշտ տեղում ամրացնելու համար։ Հետաքրքիր է նաև, որ փորձարկումների ժամանակ այս սոսինձը փակել է խոզի սրտի և առնետի լյարդի վրայի անցքերը։

Ուսումնասիրելով մեզ շրջապատող բնությունը՝ գիտնականները հիանալի լուծումներ են գտնում շատ խնդիրների համար։ Դոնալդ Ինգբերը, ով սինթետիկ սոսինձ արտադրող ինստիտուտի տնօրեն է, ասում է. «Կարևոր է իմանալ, թե որտեղ փնտրել, իսկ երբ գտնում ես, հասկանալ, թե որտեղ կիրառել»։

Ի՞նչ եք կարծում։ Կողինջի լորձի մեջ պարունակվող բնական սոսինձը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

a Այս փափկամարմինների լատիներեն անվանումը արիոն սուբֆուսկուս է (Arion subfuscus)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը