Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 91
  • Ի՞նչ անեմ, եթե շրջապատս ինձ չի ընդունում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ անեմ, եթե շրջապատս ինձ չի ընդունում
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ են մարդիկ ձգտում շրջապատի կողմից ընդունված լինել
  • Ինչ պետք է իմանաս
  • Ինչպե՞ս համարձակորեն քարոզեմ
    2009 Արթնացե՛ք
  • Արժե՞ ընդլայնել ընկերական շրջապատը
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչո՞ւ ծնողներս թույլ չեն տալիս զվարճանալ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչո՞ւ ծնողներս թույլ չեն տալիս զվարճանալ
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 91
Մի տղա, ով մերժված է իր շրջապատի կողմից, մենակ նստած է

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե շրջապատս ինձ չի ընդունում

«Դու պետք է ընդունված լինես շրջապատիդ կողմից, այլապես չես ունենա ո՛չ ընկերներ, ո՛չ կյանք, ո՛չ էլ ապագա։ Ի վերջո, քեզ կմոռանան, և դու մենակ կմնաս» (Կարլ)։

Կարծում ես՝ սրանք չափազանցվա՞ծ խոսքեր են։ Գուցե։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ ամեն ինչ կանեն Կարլի նկարագրած իրավիճակից խուսափելու համար։ Իսկ դո՞ւ։ Այս հոդվածը կօգնի քեզ ճիշտ տեսակետ ունենալու այդ հարցի վերաբերյալ։

  • Ինչո՞ւ են մարդիկ ձգտում շրջապատի կողմից ընդունված լինել

  • Ինչ պետք է իմանաս

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչո՞ւ են մարդիկ ձգտում շրջապատի կողմից ընդունված լինել

  • Քանի որ չեն ցանկանում մերժված լինել։ «Սոցիալական ցանցում տեսա մի խումբ երիտասարդների նկարներ, որոնք առանց ինձ գնացել էին զբոսնելու։ Ընկա մտքերի մեջ. ի՞նչ խնդիր կա ինձ հետ կապված։ Տեղս չէի գտնում այն մտքից, որ նրանց դուր չեմ գալիս» (Նատալի)։

    ՄՏԱԾԻՐ։ Երբևէ քեզ մերժված զգացե՞լ ես որոշ մարդկանց կողմից։ Ինչ-որ բան արե՞լ ես, որ ընդունված լինես նրանց կողմից։ Եթե այո, ի՞նչ ես արել։

  • Քանի որ չեն ցանկանում տարբերվել։ «Ծնողներս թույլ չեն տալիս ինձ բջջային հեռախոս ունենալ։ Երբ հասակակիցներս հարցնում են հեռախոսիս համարը, և ես ասում եմ, որ հեռախոս չունեմ, նրանք ասում են. «Ի՞նչ, դու քանի՞ տարեկան ես»։ Երբ պատասխանում եմ՝ 13, նրանք խղճահարությամբ ինձ են նայում» (Մերի)։

    ՄՏԱԾԻՐ։ Ծնողներիդ դրած ո՞ր սահմանափակումների պատճառով գուցե զգաս, որ տարբերվում ես ուրիշներից։ Ինչպե՞ս ես արձագանքում դրանց։

  • Քանի որ չեն ցանկանում ճնշումների և ծաղրի ենթարկվել։ «Դպրոցում երեխաները չեն սիրում նրանց, ովքեր իրենցից տարբերվում են վարքով, խոսքով կամ նույնիսկ կրոնով։ Եթե ուրիշների պես չես վարվում, քայլող թիրախ ես դառնում» (Օլիվիա)։

    ՄՏԱԾԻՐ։ Երբևէ քեզ վատ վերաբերվե՞լ են այն պատճառով, որ տարբերվել ես ուրիշներից։ Ինչպե՞ս ես հաղթահարել այդ իրավիճակը։

  • Քանի որ չեն ցանկանում կորցնել ընկերներին։ «Ինչպիսի մարդկանց շրջապատում էլ լինեի, փորձում էի հարմարվել նրանց։ Խոսում էի նրանց պես։ Ծիծաղում էի մի բանի վրա, ինչը ծիծաղելի չէր։ Նույնիսկ երբ ընկերներս ծաղրում էին ինչ-որ մեկին, ես էլ էի միանում նրանց՝ լավ հասկանալով, որ դա ցավ է պատճառում այդ մարդուն» (Ռեյչլ)։

    ՄՏԱԾԻՐ։ Քեզ համար որքա՞ն կարևոր է ունենալ հասակակիցներիդ հավանությունը։ Երբևէ դեմ գնացե՞լ ես քո ինքնությանը՝ նրանց կողմից ընդունված լինելու համար։

Ինչ պետք է իմանաս

  • Ուրիշների կողմից ընդունված լինելու համար նրանց կրկնօրինակելը հակառակ ազդեցություն է ունենում։ Ինչո՞ւ։ Քանի որ մարդիկ հաճախ տեսնում են, որ դու դիմակ ես կրում։ «Երբ ձևանում էի այնպիսին, ինչպիսին իրականում չէի, ավելի քիչ էի ընդունված լինում դասարանցիներիս կողմից,— հիշում է 20-ամյա Բրայենը։— Հասկացա, որ պետք է լինես այն, ինչ կաս, քանի որ մարդիկ նկատում են, երբ ինչ-որ բան ես ձևացնում»։

    ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄՈՏԵՑՈՒՄ։ Վերանայիր առաջնահերթություններդ։ Աստվածաշունչն ասում է. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչն է ավելի կարևոր՝ ընդունված լինել այն մարդկանց կողմից, ում արժեքները տարբերվո՞ւմ են իմ արժեքներից, թե՞ չկորցնել ինքնությունս»։

    «Անիմաստ է փորձել նմանվել ուրիշներին։ Դա չի ստիպի մարդկանց ավելի շատ սիրել քեզ, և դու ավելի լավ անձնավորություն չես դառնա» (Ջեյմս)։

  • Եթե փորձես շրջապատի կողմից ընդունված լինել, կարող ես դիմազուրկ մարդ դառնալ։ Այդպես դու կդառնաս մարդահաճ՝ մեկը, ով այնպիսին է, ինչպիսին ուրիշներն են ուզում նրան տեսնել։ «Ամեն ինչ անում էի, որ ընդունված լինեի որոշ մարդկանց կողմից, նույնիսկ եթե դրա պատճառով վատ համբավ էի ձեռք բերելու,— հիշում է Ջերեմի անունով մի երիտասարդ։— Ես թույլ տվեցի, որ ուրիշները ղեկավարեն ինձ և դարձա նրանց խաղատիկնիկը»։

    ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄՈՏԵՑՈՒՄ։ Քամելեոն լինելու փոխարեն, որը փոխում է իր գույները՝ հարմարվելով միջավայրին, որոշիր, թե ինչ արժեքներ ունես, և առաջնորդվիր դրանցով։ Զուր չէ, որ Աստվածաշունչն ասում է. «Մի՛ արա ինչ-որ բան զուտ այն պատճառով, որ ուրիշներն են դա անում» (Ելք 23։2, Holy Bible—Easy-to-Read Version)։

    «Ես փորձում էի սիրել այն երաժշտությունը, խաղերը, հագուստը, շոուները, շպարվելու կերպը, որը իմ շրջապատի մարդիկ էին սիրում.... Փորձում էի ընդօրինակել նրանց։ Բայց կարծում եմ՝ նրանք հասկանում էին, որ ես ձևացնում եմ, թե իրենց նման եմ։ Ինձ թվում է՝ բոլորը գիտեին դա։ Ես էլ գիտեի։ Ի վերջո, համակվեցի դատարկության և միայնության զգացումով։ Այլևս չգիտեի, թե ով եմ ես։ Կորցրել էի ինքնությունս։ Հասկացա, որ բոլորի կողմից ընդունված չես կարող լինել և ոչ բոլորին դուր կգաս։ Դա չի նշանակում, որ պետք է դադարես ընկերներ փնտրելուց։ Պարզապես համբերությամբ զինվիր և ինքդ քեզ ժամանակ տուր, որ հասուն անձնավորություն դառնաս» (Մելինդա)։

  • Եթե փորձես շրջապատի կողմից ընդունված լինել, դա կարող է բացասաբար ազդել վարքիդ վրա։ Քրիս անունով մի երիտասարդ դրանում համոզվել է իր զարմիկի օրինակով։ Քրիսն ասում է. «Ուրիշների կողմից ընդունված լինելու համար նա սկսեց անել այնպիսի բաներ, որոնք երբեք չէր անի, օրինակ՝ թմրադեղեր օգտագործել։ Նա դարձավ թմրամոլ, և դա գրեթե կործանեց նրա կյանքը»։

    ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄՈՏԵՑՈՒՄ։ Հեռո՛ւ մնա այն մարդկանցից, որոնց խոսքն ու վարքը ցույց են տալիս, որ իրենք չունեն բարձր արժեքներ։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13։20)։

    «Երբեմն լավ է ջանք գործադրել ընդունված լինելու համար։ Բայց երբեք չպետք է այդպես վարվես՝ անելով մի բան, ինչը գիտես, որ սխալ է։ Լավ ընկերը կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս» (Մելանի)։

    Առաջարկ։ Երբ ուզում ես նոր մարդկանց հետ ծանոթանալ և ընկերներ ձեռք բերել, մի՛ փնտրիր միայն այնպիսիներին, որոնք նույն հետաքրքրություններն ունեն, ինչ դու։ Փնտրիր նրանց, ովքեր հոգևոր և բարոյական նույն արժեքներն ունեն, ինչ դու ունես։

    Մի աղջիկ այնպիսի հագուստ է կրում, որն իրեն չի սազում

    Ինչպես որ որոշ հագուստներ չեն գեղեցկացնի քեզ, այնպես էլ որոշ մարդիկ չեն բարձրացնի քո արժեքները

Ինչ են ասում հասակակիցներդ

Էմմա

«Եթե մարդկանց որոշակի խմբի կողմից ընդունված չես, գուցե լավ կլինի մի պահ կանգ առնել և մտածել՝ ինչու է այդպես։ Խնդիրն այն է, որ նրանք չե՞ն ապրում վարքի վերաբերյալ քո չափանիշներով։ Եթե այո, ապա կարող ես ուրախ լինել, որ ընդունված չես նրանց կողմից» (Էմմա)։

Նոյ

«Ուրիշների կողմից ընդունված լինելու մասին չափից շատ մտահոգվելու փոխարեն՝ լավ կլինի՝ ժամանակդ և ուժերդ ծախսես այնպիսի հատկություններ զարգացնելու վրա, որոնք քեզ ավելի լավ մարդ կդարձնեն։ Եթե բարի լինես մարդկանց հանդեպ, նրանք, ում հետ ուզում ես ընկերություն անել, կձգվեն դեպի քեզ» (Նոյ)։

Դոմինիկ

«Ընկերներ ձեռք բերելու համար մարդկանց հանդեպ հետաքրքրություն եմ ցուցաբերում և պարզում եմ, թե ինչն է նրանց դուր գալիս, և ինչ վերաբերմունք ունեն որոշ իրերի հանդեպ։ Չեմ փորձում փոխել էությունս։ Փոխարենը՝ ընդունում եմ, որ նրանց տեսակետը կարող է տարբերվել իմ տեսակետից։ Դա օգնել է ինձ տարբեր տարիքի ընկերներ ունենալու» (Դոմինիկ)։

Ամփոփում։ Ի՞նչ անեմ, եթե շրջապատս ինձ չի ընդունում

Վերանայիր առաջնահերթություններդ։

Ո՞րն է ավելի կարևոր՝ ընդունված լինել այն մարդկանց կողմից, ովքեր կասկածելի արժեքնե՞ր ունեն, թե՞ հավատարիմ մնալ ինքդ քեզ։

Լավ համբավ ձեռք բեր և մի՛ ամաչիր լինել այնպիսին, ինչպիսին որ կաս։

Մի՛ եղիր քամելեոնի պես, որը փոխում է իր գույները՝ հարմարվելով միջավայրին։

Հեռո՛ւ մնա այն մարդկանցից, որոնց խոսքն ու վարքը ցույց են տալիս, որ իրենք չունեն բարձր արժեքներ։

Ձգտել ընդունված լինել միշտ չէ, որ սխալ է։ Բայց երբեք չպետք է այդպես վարվես՝ անելով մի բան, ինչը գիտես, որ սխալ է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը