Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 15
  • Կատվի լեզուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կատվի լեզուն
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Զարմանահրաշ ավազաբլրային կատու
    2013 Արթնացե՛ք
  • Կատվի «սենսորային» բեղիկները
    2015 Արթնացե՛ք
  • Համի զգայարանը
    2008 Արթնացե՛ք
  • Կոլիբրիի լեզուն
    Արդյոք պատահականությո՞ւն է
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 15
Կատուն լիզում է իր թաթը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կատվի լեզուն

Տնային կատուները հայտնի են իրենց «լվացվելու» սովորությամբ։ Երբ կատուները արթուն են, ժամանակի մեկ քառորդն անցկացնում են իրենց մաքրելով։ Նրանք դա անում են իրենց լեզվի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ։

Նկատի առնենք հետևյալը։ Կատվի լեզուն պատված է 290 պտկիկներով, որոնք հետ ուղղված փշեր են և մարդու եղունգի նման կոշտ են։ Ամեն պտկիկ ունի խոռոչ, որը միանգամից լցվում է թքով, երբ կատուն լեզուն ներս է բերում։ Երբ կատուն լիզում է իր մորթին, փշերը մտնում են մազերի մեջ, և թուքը քսվում է մաշկին:

Պտկիկները՝ խոշորացված

Կատուն իր լեզվի օգնությամբ կարող է ամեն օր մաշկը և մորթին պատել մոտ 48 մլ (1,6 ունցիա) թքի շերտով։ Այդ թուքը պարունակում է ֆերմենտներ, որոնք մաքրում են կեղտոտված մաշկը։ Բացի այդ՝ թուքը գոլորշիանալով հովացնում է կատվի մարմինը՝ ապահովելով հովացման պրոցեսի գրեթե մեկ քառորդ մասը։ Դա շատ կենսական է կատվի համար, քանի որ նա քիչ քրտնագեղձեր ունի։

Եթե պտկիկներից մեկը բախվում է խճճված մազի, այն խոզանակի պես ավելի խորն է մխրճվում մորթու մեջ և բացում է խճճվածությունը։ Մաշկին դիպչելով՝ պտկիկիները նաև բարձրացնում են մաշկի տոնուսը։ Հետազոտողները, կրկնօրինակելով կատվի լեզվի առանձնահատկությունները, ստեղծել են փորձարարական սանր, որի միջոցով հնարավոր է սանրել մազերը՝ ավելի քիչ ուժ գործադրելով։ Այն ավելի հեշտ է սանրում խճճված մազերը և սովորական սանրից ավելի հեշտ է մաքրվում։ Գիտնականները կարծում են, որ ուսումնասիրելով կատվի լեզուն՝ հնարավոր կլինի ավելի արդյունավետ միջոցներ ստեղծել մազածածկ մակերեսները մաքրելու համար։ Այդ ուսումնասիրությունները նաև կհեշտացնեն մազածածկ մաշկի համար նախատեսված քսուքների և դեղերի օգտագործումը։

Ի՞նչ եք կարծում։ Կատվի լեզուն էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը