Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 28
  • Կտցադունչ կետի սուզվելու ունակությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կտցադունչ կետի սուզվելու ունակությունը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Զարմանահրաշ հանդիպում մոխրագույն կետերի հետ
    2004 Արթնացե՛ք
  • Կետերը կրկին այստեղ են
    2015 Արթնացե՛ք
  • Սապատավոր կետի լողաթևը
    2013 Արթնացե՛ք
  • Գնդագլուխ սև դելֆինի ինքնամաքրվող մաշկը
    Արդյոք պատահականությո՞ւն է
Ավելին
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 28
Կտցադունչ կետ

BluePlanetArchive/Whale Watch Azores

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կտցադունչ կետի սուզվելու ունակությունը

Կտցադունչ կետը կարող է սուզվել մինչև 2 992 մետր (9 816 ֆուտ) խորության վրա, որտեղ ջրի ճնշումը կազմում է մոտ 30 300 կիլոպասկալ (4 390 ֆունտ/քառակուսի դյույմ): Այս կետը կարող է նաև տևական ժամանակ ջրի տակ մնալ։ Գրանցվել է դեպք, երբ նախքան թթվածնի համար ջրի մակերևույթ դուրս գալը այն 3 ժամ 42 րոպե ջրի տակ է մնացել։ Ինչպե՞ս է այս կաթնասունը այդքան երկար ժամանակ մնում ջրի խորքերում՝ լինելով բարձր ճնշման տակ և ունենալով թթվածնի սահմանափակ պաշար։

Ինֆոգրաֆիկ պատկեր, որը ցույց է տալիս չորս ծովային կաթնասունների սուզման խորությունը։ 1. Կալիֆոռնիական ծովառյուծ. 270 մետր։ 2. Կաշալոտ. 2 250 մետր։ 3. Հյուսիսային շշաքիթ կետ. 2 340 մետր։ 4. Կտցադունչ կետ. 2 990 մետր

Ինչպես ծովային մյուս կաթնասունների դեպքում է, այս կետի կրծքավանդակը կծկվում է, և թոքերը կոլապսի են ենթարկվում։ Հետազոտողները բացահայտել են, որ ծովային կաթնասունները ավելի քիչ թթվածին են օգտագործում, երբ իրենց սրտի աշխատանքը կտրուկ դանդաղում է, և արյունը վերջույթներից մղվում է դեպի ուղեղ, սիրտ և մկաններ։

Բացի այդ՝ ծովային կաթնասունները իրենց մկաններում թթվածին են կուտակում միոգլոբին կոչվող սպիտակուցի շնորհիվ։ Նրանց սուզվելու ընթացքում միոգլոբինը անհրաժեշտ քանակությամբ թթվածին է մատակարարում նրանց օրգանիզմին։ Ծովային կաթնասունների մկանները ավելի մեծ քանակությամբ միոգլոբին են պարունակում, քան մարդկանց և ցամաքային կենդանիների մկանները։

Մի գիտնական կտցադունչ կետի առնչությամբ հետևյալ եզրակացությանն է եկել. «Այս կենդանիները աներևակայելի խորն են սուզվում։ Նրանց այս ունակությունը գերազանցում է ֆիզիոլոգիայի մասին մեր ներկայիս պատկերացումները»։ Գիտնականները հույս ունեն, որ եթե ավելի խորությամբ հասկանան, թե ինչպես են այս կետերը սուզվում, դա կարող է օգնել բժիշկներին բարելավել այնպիսի ախտաբանական վիճակների բուժումը, ինչպիսին է թոքերի կոլապսը։

Ի՞նչ եք կարծում: Կտցադունչ կետի՝ երկար ժամանակով խորը սուզվելու կարողությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը