Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/04 էջ 24
  • Ձեր մաշկը «պարիսպ» է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ձեր մաշկը «պարիսպ» է
  • 2004 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Մաշկ, կաշի
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Օձի մաշկը
    2014 Արթնացե՛ք
  • Արցունքներ՝ կաշվե տկի մեջ
    2008 Դիտարան
  • Ծովագլանի «խելացի» մաշկը
    Արդյոք պատահականությո՞ւն է
Ավելին
2004 Արթնացե՛ք
g 4/04 էջ 24

Ձեր մաշկը «պարիսպ» է

ՀՆՈՒՄ ապրած մարդիկ իրենց քաղաքների շուրջ կառուցում էին պարիսպներ՝ թշնամիներից պաշտպանվելու նպատակով։ Դրանք խոչընդոտում էին թշնամու հարձակումը և քաղաքի պաշտպանների համար ծառայում էին որպես հարմար պատնեշ։ Կարելի է ասել, որ ձեր մարմինը նույնպես ունի պաշտպանական «պարիսպ». այդ «պարիսպը» մաշկն է։ Իսկ ինչպե՞ս է այն պաշտպանում ձեզ արտաքին «թշնամուց»։

Մաշկի մակերևույթը պատված է մանրէներով և այլ միկրոօրգանիզմներով, որոնց մի մասը կարող է վարակի ու հիվանդության աղբյուր լինել։ Սակայն, ինչպես երևում է, ձեր մաշկը զուտ պասսիվ և անկենդան պարիսպ չէ։ Այն դիմադրություն է ցույց տալիս «թշնամուն»՝ արտադրելով մանրէների ներգործությունը չեզոքացնող սպիտակուցներ՝ պեպտիդներ, որոնք պաշտպանների դեր են կատարում։ Դրանց մի մասը դետերի նման մշտական «պարեկություն» է անում։ Մյուսները «միանում» են նրանց, երբ մաշկին որևէ վնաս է հասցվում։

Մանրէներին հակազդող պեպտիդների առաջին երկու խմբերը կոչվում են դեֆենզիններ և կաթելիցիդիններ, որոնք, պահեստային զորքերի նման, գործի են անցնում հրաման ստանալուն պես։ Վնասվածքի կամ բորբոքման դեպքում երկու խմբերն էլ «թաքնվում» են մաշկի վերին շերտի բջիջներում և սպանում են «թշնամիներին»՝ վերջիններիս բջջաթաղանթի մեջ անցք բացելով։

2001 թ.–ին Տյուբինգենի (Գերմանիա) համալսարանի գիտնականները հայտնաբերեցին մանրէների դեմ պայքարող սպիտակուցների մեկ ուրիշ խումբ ևս, որը կոչվեց դերմիցիդին։ Վերջիններս միշտ ակտիվ վիճակում են։ Ի տարբերություն մյուս երկու խմբերի՝ դերմիցիդինը արտադրվում է առողջ մաշկի քրտնագեղձերում։ Թե ինչ դեր են կատարում այս սպիտակուցները, դեռևս հայտնի չէ։ Բայց այն հանգամանքը, որ քրտնարտադրությունը նպաստում է ապաքինմանը, օգնում է բացատրել, թե ինչու են չափազանց հաճախակի լվացվող մարդիկ խոցելի դառնում մաշկային հիվանդությունների և էկզեմայի հանդեպ։

Հին քաղաքների պարսպի նման՝ մաշկը պաշտպանում է մեզ «թշնամիներից»։ Ուստի դուք էլ անկասկած կհամաձայնեք սաղմոսերգուի հետ, որն ասել է. «Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել» (Սաղմոս 104:24)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը