Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/05 էջ 3–4
  • Բժիշկները փոփոխական աշխարհում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բժիշկները փոփոխական աշխարհում
  • 2005 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Փոփոխություն հարաբերությունների մեջ
  • Ի՞նչ է տեղի ունեցել այցերի հետ
  • Փոփոխություն հասարակական դիրքում
  • Բժշկի սթրեսները
    2005 Արթնացե՛ք
  • Բովանդակություն
    2005 Արթնացե՛ք
  • Աջակցություն՝ արյան սրբության հարցում հավատարմություն պահելու համար
    2003 Դիտարան
2005 Արթնացե՛ք
g 4/05 էջ 3–4

Բժիշկները փոփոխական աշխարհում

Մայմոնիդը, որ 1174 թ.–ին դարձավ եգիպտական կառավարիչների պալատական բժիշկը, իր կյանքի մեծ մասն անցկացրել է արքունիքում։ Ահա թե ինչ էր տեղի ունենում ամեն օր, երբ նա տուն էր վերադառնում. «Մի կտոր հաց եմ գցում բերանս, և դա լինում է իմ միակ ուտելիքը քսանչորս ժամվա ընթացքում։ Այնուհետև այցելում եմ հիվանդներիս ու նրանց համար դեղատոմսեր եմ գրում կամ խորհուրդներ եմ տալիս։ Հիվանդները գալիս ու գնում են մինչև ուշ գիշեր, և երբեմն.... այնքան ուժասպառ եմ լինում, որ հազիվ եմ կարողանում խոսել»։

ԲԺՇԿԻ գործը միշտ էլ զոհողություններ է պահանջել։ Սակայն աշխարհը, որում այսօր աշխատում են բժիշկները, արագորեն փոխվում է։ Նրանց աշխատանքային օրը նույնքան հյուծիչ կարող է լինել, որքան Մայմոնիդինը։ Բայց արդյո՞ք նրանց նույն հարգանքով են վերաբերվում, ինչպես որ նախկինում։ Ինչպե՞ս են նոր հանգամանքները փոխել բժիշկների ապրելակերպը։ Եվ ինչպե՞ս են վերջերս տեղի ունեցած փոփոխություններն անդրադարձել բժիշկ–​հիվանդ փոխհարաբերությունների վրա։

Փոփոխություն հարաբերությունների մեջ

Ոմանք դեռ հիշում են այն ժամանակները, երբ բժիշկն իր բոլոր դեղամիջոցները կրում էր սև պայուսակի մեջ։ Այն օրերում, ինչպես և այսօր, բժիշկների մասին տարբեր կարծիքներ գոյություն ունեին։ Մեծամասամբ նրանց հարգում էին իրենց գիտելիքների, հասարակության մեջ զբաղեցրած դիրքի և բարոյական սկզբունքների համար։ Միևնույն ժամանակ, բժիշկները կարող էին քննադատության ենթարկվել բուժման դիմաց մեծ գումար պահանջելու, սխալ թույլ տալու և կարեկից չլինելու պատճառով։

Այնուամենայնիվ, շատ բժիշկներ մեծ հաճույքով օգնություն էին ցույց տալիս մարդկանց՝ սերնդեսերունդ բուժելով նույն ընտանիքի տարբեր անդամներին։ Նրանք բազմաթիվ այցեր էին կատարում, իսկ որոշ գյուղական վայրերում երբեմն ճաշում այդ ընտանիքների հետ կամ էլ նույնիսկ գիշերում այն տանը, որտեղ պետք է երեխա ծնվեր։ Շատ բժիշկներ անձամբ էին դեղեր պատրաստում իրենց հիվանդների համար։ Անշահախնդիր բժիշկները ձրի բուժում էին աղքատներին և պատրաստ էին օգնություն ցույց տալ շաբաթը 7 օր՝ 24 ժամ շարունակ։

Ինչ խոսք, որոշ բժիշկներ շարունակում են աշխատել նույն սկզբունքով։ Այնուամենայնիվ, բազմաթիվ վայրերում բժշկի և հիվանդի փոխհարաբերությունները վերջին մի քանի տասնամյակներում շատ ավելի մեծ փոփոխություններ են կրել, քան նախորդ դարերի ընթացքում։ Ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները։ Նախ՝ խոսենք բժշկի կատարած այցերի մասին։

Ի՞նչ է տեղի ունեցել այցերի հետ

Հիվանդին այցի գնալը ընդունված երևույթ էր բժշկության մեջ, և որոշ երկրներում այս սովորությունը դեռ պահպանվում է։ Սակայն ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում այն գնալով ավելի հազվադեպ բնույթ է կրում։ Մի պարբերագրում ասվում է. «Հիվանդի հանդեպ ճիշտ մոտեցում ցուցաբերող, նրա ընտանիքի կյանքին քաջատեղյակ և ցանկացած պահին այցի գալու պատրաստ ընտանեկան բժշկի կերպարը գնալով անհետանում է՝ նեղ ոլորտներում մասնագիտացած բժիշկների այս դարում» («The Times of India»)։

Բժշկական գիտելիքների ընդարձակման շնորհիվ շատ բժիշկներ մասնագիտացել են որոշակի ոլորտներում և աշխատում են խմբերով։ Արդյունքում՝ ամեն անգամ հիվանդանալիս մարդը տարբեր բժիշկների է այցելում։ Այս ամենի հետևանքով շատ բժիշկներ այլևս մշտական կապ չեն պահպանում առանձին ընտանիքների հետ, ինչպես որ նախկինում։

Հիվանդին այցի գնալու սովորությունը սկսեց վերանալ մեկ դար առաջ, երբ բժիշկները ավելի մեծ նշանակություն տվեցին լաբորատոր անալիզներ կատարելուն և ախտորոշիչ սարքավորումների կիրառությանը։ Շատ վայրերում առողջապահական հիմնարկներում հիվանդին այցի գնալը համարում են բժշկի ժամանակը ոչ արդյունավետ օգտագործելու ձև։ Այսօր հիվանդների մեծ մասը ի վիճակի է որևէ տրանսպորտային միջոցով հասնել բժշկի աշխատավայրը։ Բացի դրանից, այժմ բուժակներն ու շտապօգնության աշխատողները կատարում են այնպիսի աշխատանք, որը նախկինում դրված էր բժշկի ուսերին։

Փոփոխություն հասարակական դիրքում

Մեր օրերում քիչ են այնպիսի բժիշկները, որոնք առանձին են աշխատում։ Առողջապահական ծառայությունները հաճախ մատուցվում են պետական հիմնարկների կամ մասնավոր ընկերությունների կողմից, որոնք աշխատանքի են հրավիրում բժիշկներին։ Շատ բժիշկներ, սակայն, չեն սիրում, որ իրենց ու հիվանդի միջև լինի ինչ–​որ երրորդ օղակ։ Այսպիսի հիմնարկներում բժիշկներից հաճախ պահանջվում է շատ հիվանդներ ընդունել կարճ ժամանակահատվածում։ «Ես պետք է հիվանդ ընդունեմ ամեն 7–10 րոպեն մեկ,— ասում է բրիտանացի թերապևտ Շեյլա Փերքինսը։— Եվ այդ ժամանակի զգալի մասը ստիպված եմ անցկացնել՝ համակարգչի մեջ ինֆորմացիա գրանցելով։ Ուստի քիչ ժամանակ է մնում հիվանդի հետ փոխհարաբերություններ հաստատելուն, և դա կարող է անբավարարվածության մեծ զգացում առաջացնել իմ մեջ»։

Այսօրվա փոփոխական աշխարհում, որտեղ աշխատում են բժիշկները, հիվանդները ավելի մեծ իրավունքներ են ձեռք բերում։ Մի ժամանակ «բժշկի կարգադրությունները» անհերքելի էին։ Սակայն այսօր շատ երկրներում բժիշկներից պահանջվում է տեղեկացնել հիվանդին, թե ինչ մեթոդներով կարելի է բուժել հիվանդությունը, և ինչ հետևանքներ դրանք կարող են ունենալ։ Դա հնարավորություն է տալիս մարդուն իրազեկորեն համաձայնություն տալ բուժման այս կամ այն եղանակին։ Բժշկի և հիվանդի հարաբերությունները փոխվել են։ Ոմանց աչքերում բժիշկը դարձել է սոսկ իր գործն իմացող վարպետ։

Արագորեն փոխվող մեր հասարակության մեջ բժիշկների զգալի մասը կանայք են։ Եվ հաճախ կին բժիշկներին նախապատվություն է տրվում, քանի որ մարդկանց կարծիքով՝ նրանք ավելի տրամադրված են լսելու։ Ուստի այդ կանանց շնորհիվ բժշկությունը կարծես ավելի կարեկից բնույթ է ձեռք բերում։

Մարդիկ հիմնականում գնահատում են այն բժիշկներին, որոնք հասկանում են նրանց զգացումներն ու ապրած սթրեսները։ Սակայն տեղին է հարցնել. «Իսկ հիվանդներից քանի՞սն են հասկանում իրենց բժշկի զգացումներն ու սթրեսները»։ Դա անկասկած կնպաստի բժիշկ–​հիվանդ փոխհարաբերությունների բարելավմանը։ Այս հարցի վերաբերյալ օգտակար տեղեկություններ է հայտնում հաջորդ հոդվածը։

[Նկարազարդում 3–րդ էջի վրա]

Մայմոնիդ

[Թույլտվությամբ]

Brown Brothers

[Նկարազարդում 4–րդ էջի վրա]

Անցյալում բժիշկները հաճախ հիվանդին այցելել են նրա տանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը