Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/07 էջ 16–17
  • Ի՞նչ էինք անելու առանց ավանակների

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ էինք անելու առանց ավանակների
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ավանակները մայրաքաղաքում
  • Արժանի են հարգանքի
  • Խոսող էշը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հիսուսի մուտքը՝ որպես թագավոր
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Բաղաամի էշը խոսում է
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Թագավորը Երուսաղեմ է մտնում էշի քուռակի վրա նստած
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
2007 Արթնացե՛ք
g 1/07 էջ 16–17

Ի՞նչ էինք անելու առանց ավանակների

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԵԹՈՎՊԻԱՅԻՑ

ԱԴԻՍ ԱԲԵԲԱՅՈՒՄ՝ Եթովպիայի մայրաքաղաքում, որը աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից 16–րդն է, ավանակը երկար ժամանակ կարևոր փոխադրամիջոց է համարվել։ Ավտոմեքենաների շատ վարորդներ արդեն հարմարվել են նրանց և տեղյակ են, որ ավանակները ընդհանուր առմամբ գիտեն իրենց ճանապարհը ու վճռականորեն գնում են այդ ուղղությամբ։ Թեև ավանակները երթևեկությունից չեն վախենում, սակայն պետք է զգուշանալ նրանց ծանր բեռներից, քանի որ նրանք ետ չեն նայում։ Ուստի եթե չեք ուզում, որ փայտածուխը, չորացած գոմաղբը կամ որևէ այլ բան, որ կրում է ավանակը, թափվի ձեզ վրա, լավ կլինի հեռու մնալ նրանից։

Ըստ հաշվարկների՝ Եթովպիայում կա հինգ միլիոն ավանակ, այսինքն՝ 1 ավանակ յուրաքանչյուր 12 հոգու համար։ Միլիոնավոր եթովպացիներ ապրում են հեռավոր լեռնային շրջաններում, որոնք իրարից անջատվում են անդնդախոր կիրճերով։ Երկրի կենտրոնական բարձրավանդակները բաժանված են անթիվ փոքր գետերով։ Այդ տարածքները հասնելու համար կամուրջներ և նույնիսկ հասարակ ճանապարհներ կառուցելը շատ թանկ կլինի ցանկացած երկրի համար, որը նման պայմաններ ունի։ Ուստի համբերատար և չսայթաքող ավանակը իդեալական փոխադրամիջոց է։

Ավանակը կարող է հարմարվել Եթովպիայի՝ թե՛ չոր և շոգ ցածրադիր վայրերի, թե՛ լեռնային տարածքների տարբեր կլիմայական գոտիներին։ Ավանակը կարող է հաջողությամբ անցնել զառիթափ վայրերով, նեղ կածաններով, քարքարոտ գետահունով, ցեխոտ ճանապարհներով և այլ անհարթ տեղանքներով։ Նա կարող է նաև անցնել այնպիսի տեղերով, որտեղով չեն անցնի ձին կամ ուղտը։ Միլիոնավոր մարդկանց համար ավանակը հիմնական փոխադրամիջոցն է, հատկապես այն քաղաքներում, որտեղ տրանսպորտով հնարավոր չէ տուն հասնել։

Ավանակները կարող են անցնել ծուռումուռ անկյուններով և նեղ, ցանկապատված արահետներով։ Նրանք թանկարժեք անվադողերի կարիք չունեն, և սայթաքուն ճանապարհները հազվադեպ են նրանց համար խնդիրներ առաջացնում։ Ավանակները տարբեր ձևի և չափի բեռներ են կրում՝ հասցնելով դրանք գրեթե ցանկացած վայրում ապրող մարդկանց։ Մինչ բարկացած վարորդները ազդանշան են տալիս, ավանակները ճանապարհի խցանման ժամանակ հեշտությամբ գտնում են իրենց ուղին։ Ոչ մի ոստիկանի մտքով չի անցնի տուգանել ավանակին, երբ նա միակողմ երթևեկությամբ ճանապարհը սխալ կողմից է մտնում։ Կայանելը նույնպես երբեք խնդիր չի ստեղծում նրա համար։ Ավանակը կարող է վաճառվել 50 դոլարով, որը մեքենայի գնի հետ համեմատած՝ շատ չնչին գումար է։

Ավանակները մայրաքաղաքում

Առավոտյան հազարավոր ավանակներ ճանապարհ են ընկնում Ադիս Աբեբա (որը ավելի քան 3 000 000 բնակչություն ունի)՝ հաճախ կտրել–անցնելով 25 կիլոմետր հեռավորություն։ Հատկապես չորեքշաբթի և շաբաթ օրերին շատ ավանակներ կարելի է տեսնել, քանի որ այդ օրերը համարվում են առևտրի օրեր։ Ճանապարհը կարող է տևել երեք ժամ, ուստի պահանջվում է ուղևորությունը սկսել մինչև արշալույսը։ Երբեմն տերերը քայլում են ավանակների կողքով, սակայն ավելի հաճախ նրանք վազում են նրանց հետևից, որպեսզի ետ չընկնեն։

Սովորաբար ավանակները տանում են հացահատիկի, բանջարեղենի պարկեր, փայտ, ցեմենտ, ածուխ, ինչպես նաև ձեթով լի մետաղյա տարաներ և շշերի մեջ լցված խմիչքներ։ Որոշ ավանակներ մոտ 90 կիլոգրամանոց և ավելի բեռներ են տանում։ Երկար բեռները, ինչպիսիք են՝ բամբուկի և էվկալիպտի ձողերը, կապվում են նրանց կողքերին, և ավանակները դրանք քարշ են տալիս ճանապարհով։ Թերևս ամենից շատ աչքի ընկնող բեռները ծղոտի և մամլած խոտի բարձր դեզերն են, որոնց տակ այդ կենդանին գրեթե չի երևում։

Առավոտյան դեպի շուկա ավանակները բավականին արագ են գնում, չնայած որ շատ բեռնավորված են։ Երբ ապրանքը վաճառվում է, կենդանիներն ազատվում են իրենց բեռներից և ավելի դանդաղ են տուն վերադառնում՝ ընթացքում կանգ առնելով և ուտելով ճանապարհի եզրերին աճած խոտը։ Նույնիսկ իրենց «հանգստի օրերին» ավանակները կատարում են օրվա պարտականությունները՝ բերելով ջուր և վառելափայտ։ Նրանց կարելի է նաև վարձով տալ կամ վարձել։ Որոշ ավանակներ նույնիսկ պատկանում են «տրանսպորտային գործակալությունների», որտեղ այդ ավանակներին վարձում են՝ բեռներ տեղափոխելու համար։ Կան վայրեր, որտեղ ավանակները սայլեր են քաշում, իսկ երբեմն էլ երկու ավանակներ կարող են քաշել բավականին մեծ վագոն։

Արժանի են հարգանքի

Ավանակներն այնքան էլ շատ խնամք չեն պահանջում։ Նրանք իրենք են գտնում իրենց կերակուրը և ուտում են գրեթե ամեն բան։ Երբ ավանակներին լավ վերաբերմունք են ցույց տալիս, նրանք կապվածություն են ձեռք բերում իրենց տերերի հանդեպ։ Նրանք ավելի խելացի կենդանիներ են, քան ձիերը։ Նաև լավ հիշում են ճանապարհները։ Առանց ուղեկցի՝ ավանակներն ավելի քան հինգ մղոն հեռավորության վրա գտնվող վայրերից ջուր են բերում. պարզապես անհրաժեշտ է, որ ինչ–որ մեկը սկզբում բեռնավորի նրանց, այնուհետև բեռնաթափի։ Նրանց վրա նույնիսկ կարելի է զանգակներ կախել, որպեսզի հասցեատերերը լսեն, երբ ավանակը գալիս է, և վերցնեն իրենց բեռը։

Թեև ավանակները աշխատասեր կենդանիներ են, սակայն գիտեն, թե որքան բեռ կարող են տանել, և թե երբ պետք է հանգստանան։ Բայց երբ բեռը դրվում է այնպես, որ ցավ է պատճառում կենդանուն, նա կարող է պարզապես պառկել։ Նման դեպքերում նրանց գուցե չհասկանան և վատ խոսքեր ասեն կամ հարվածեն։ Գուցե հիշեք Աստվածաշնչում արձանագրված նման մի դեպք (Թուոց 22։20–31)։

Ավանակներին հարկավոր է հարգել և խնամել։ Ցավալի է, երբ բեռը լավ չի դրված և շարժվում է, որի պատճառով ավանակը գուցե ընկնի փոսի մեջ և ջարդի ոտքերը։ Վերքերը, տարբեր մակաբույծները, ոտքի բորբոքումը, թոքաբորբը և այլ բաներ կարող են թուլացնել այս աշխատասեր բեռնակիրներին։ Հաշվի առնելով սա՝ Դեբրե Զեյիթում՝ Ադիս Աբեբայից ոչ հեռու, բացվել է ավանակների բուժման կենտրոն։ Այնտեղ կան համակարգիչներ, բուժման համար նախատեսված սենյակներ, շտապ օգնության մեքենաներ և նույնիսկ վիրաբուժարան՝ ավանակներին վիրահատելու համար։ Օրինակ՝ 2002 թ.–ին մոտ 40 000 ավանակներ տարբեր տեսակի բուժօգնություն են ստացել։

Աբրահամ նահապետը էշով անցավ լեռնային տարածքներով, երբ գնում էր դեպի Մորիա սարը (Ծննդոց 22։3)։ Իսրայելի ազգի պատմությունից կարելի է տեսնել, որ ավանակները առօրյա կյանքում կարևոր դեր են խաղացել։ Նույնիսկ երբ Հիսուս Քրիստոսը հաղթականորեն մտավ Երուսաղեմ, նա ավանակի վրա էր նստել (Մատթէոս 21։1–9)։

Եթովպիայում նույնպես ավանակները երկար պատմություն ունեն։ Սակայն այստեղ նրանք չեն կորցրել իրենց կարևորությունը մարդկանց կյանքում։ Ու չնայած բեռնատարներն ու մեքենաները տարիների ընթացքում փոխվել են, սակայն ավանակները մնացել են նույնը։ Իրոք որ, նրանք հարգանքի են արժանի։

[Նկար 16–րդ էջի վրա]

‘The Donkey Sanctuary’, Sidmouth, Devon, UK

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը