Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/08 էջ 22
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2008 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մարմինը ստեղծված է ինքն իրեն բուժելու կարողությամբ
  • Ինչպես է բաշխված աշխարհի հարստությունը
  • Ծնելիության անհամամասնություն Չինաստանում
  • Վտանգներ, որ սպառնում են մեր ապահովությանը
    2019 Արթնացե՛ք
2008 Արթնացե՛ք
g 4/08 էջ 22

Դիտում ենք աշխարհը

◼ Երկրագնդի կլիմայի տաքացումը «անհերքելի» փաստ է, և դրա պատճառը «շատ հավանական» է, որ մարդու գործունեությունն է։— ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱ)

◼ Գերմանիայում 1,4–1,9 միլիոն մարդ «կախվածություն ունի դեղերից»։ Սա լուրջ խնդիր է, քանի որ նույնքան մարդ կախվածություն ունի ալկոհոլից։— «TAGESSCHAU» (ԳԵՐՄԱՆԻԱ)

◼ Բրիտանիայում մինչև մեկ տարեկան երեխաները ավելի շատ են սպանության զոհ դառնում, քան այլ տարիքային խմբի մարդիկ։— «ԹԱՅՄՍ» (ԲՐԻՏԱՆԻԱ)

◼ Միացյալ Նահանգների և Կանադայի սահմանի որոշ հատվածներ ծածկված են բուսականությամբ, այնպես որ սահմանապահները «դժվարանում են գտնել սահմանը»։ «Եթե չես կարողանում գտնել սահմանը, ապա չես կարող պաշտպանել այն»,— ասում է Միջազգային սահմանների հանձնաժողովի անդամ Դենիս Շորնաքը։— «ԱՍՍՈՇԻԵՅԹԵԴ ՊՐԵՍՍ» (ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ)

Մարմինը ստեղծված է ինքն իրեն բուժելու կարողությամբ

«Մարդու օրգանիզմը ունակ է բուժելու ներքին հիվանդությունների 60–70 տոկոսը»,— ասում է պրոֆեսոր Գուստաֆ Դոբոսը, որը Էսսեն քաղաքի (Գերմանիա) ածխափորների հիվանդանոցի ավագ խորհրդատուն է։ Հիվանդությունները բուժելու համար մարմինը արտադրում է մոտ 30–40 դեղանյութ։ Օրինակ՝ կորտիզոնը և որոշ օգտակար նյութեր կանխում են երիկամների մեջ քարերի առաջացումը։ Հետազոտողները հասկանում են այսպիսի բնական բուժման որոշ պրոցեսներ, սակայն դրանց մեծ մասը դեռևս մնում է չբացահայտված։ Ինչպես նշվում է մի պարբերագրում («Vital»), գիտնականները հասկանում են, որ «հորմոնների, իմունային օգտակար նյութերի և «սպանող» բջիջների բարդ փոխազդեցությունը գործողության մեջ է, նաև որ զգացմունքները և տրամադրությունը նույնպես մեծ դեր են խաղում»։ Սակայն պարբերագրում ասվում է, որ սթրեսը և անձնական խնդիրները կարող են «երկար ժամանակ թուլացնել իմուն համակարգը»։

Ինչպես է բաշխված աշխարհի հարստությունը

«Աշխարհի հարստության 40 տոկոսը գտնվում է ամենահարուստ մարդկանց մեկ տոկոսի ձեռքում,— նշվում է Լոնդոնի «Գարդիան» թերթում։— Աշխարհի ամենահարուստ մարդկանց թվում են նրանք, ովքեր աշխատում են ֆինանսական ծառայություններ մատուցող հաստատություններում և այնպիսի ֆիրմաներում, որոնք ապրանքներ և ծառայություններ են առաջարկում Ինտերնետի միջոցով»։ ՄԱԿ–ի մի հետազոտության ժամանակ պարզվել է, որ ամենահարուստ մարդկանց 37 տոկոսը ապրում է Միացյալ Նահանգներում, 27 տոկոսը ապրում է Ճապոնիայում, իսկ 6 տոկոսը՝ Միացյալ Թագավորությունում։ Աշխարհի հարստության ընդամենը մեկ տոկոսը բաժին է ընկնում ամենաաղքատ մարդկանց 50 տոկոսին։ Դանքեն Գրինը, որը «Օքսֆամ» բրիտանական բարեգործական ընկերության հետազոտական խմբի ղեկավարն է, նշում է, որ «անհավասարության այս մակարդակը ցնցող է.... անհնար է արդարացում գտնել այն բանի համար, որ ընդամենը մի քանի հոգի ունի աննկարագրելի հարստություն, այն դեպքում երբ 800 միլիոն մարդ ամեն օր սոված է անկողին մտնում»։

Ծնելիության անհամամասնություն Չինաստանում

2005–ին Չինաստանում երկու սեռերին պատկանող նորածին երեխաների թվաքանակների համամասնությունը անկայուն է եղել (118 տղա, 100 աղջիկ)։ Երկրի որոշ շրջաններում «այդ թիվը կազմում է 130 տղա և 100 աղջիկ», ինչպես տեղեկացվում է «Չայնա դեյլի» թերթում։ Այս տարբերության պատճառն այն է, որ ծնողները նախընտրում են արհեստական վիժում կատարել, երբ ստուգման արդյունքում իմանում են, որ աղջիկ է ծնվելու։ Մասնագետներն ընդունում են, որ այս երևույթը կապ ունի Չինաստանի ընտանեկան պլանավորման քաղաքականության հետ, ըստ որի՝ քաղաքաբնակ ամուսնական զույգերի մեծամասնությունը պետք է ունենա միայն մեկ երեխա։ «2020–ին Չինաստանում տղամարդկանց թիվը մոտավորապես 30 միլիոնով կգերազանցի կանանց թվին»,— նշվում է թերթում, և այս անհամամասնությունը «կազդի սոցիալական կայունության վրա»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը