Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/08 էջ 3
  • Ամուսնությունը աղետի մեջ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամուսնությունը աղետի մեջ է
  • 2008 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում ամուսնության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Կառուցեք ամուր և երջանիկ ընտանիք
    2015 Դիտարան
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում առանց ամուսնանալու միասին ապրելու մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Երբ ամուսնությունը քայքայման եզրին է
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
Ավելին
2008 Արթնացե՛ք
g 10/08 էջ 3

Ամուսնությունը աղետի մեջ է

«Էլ չե՛մ կարող այսպես»։ Երբևէ լսե՞լ եք, որ ամուսնացած մարդիկ նման խոսքեր ասեն։ Եթե ամուսնացած եք, եղե՞լ է, որ դուք այդպես ասեք։

ՇԱՏ զույգեր ամուսնանում են՝ ջերմորեն ու անկեղծորեն սիրելով իրար, մյուսներին էլ միավորում է կիրքը։ Հազարավորներ են ոտք դնում կյանքի այդ ճանապարհ՝ երջանկության ակնկալիքով։ Բայց... «Երբ նրանք գալիս են ինձ մոտ,— ասում է մի խորհրդատու,— շատերը արդեն ընկած են լինում խոր հուսահատության գիրկը։ Նրանք հիասթափված են լինում կողակցից, ամուսնությունից, սիրուց, իսկ երբեմն նույնիսկ կյանքից»։ Այդ զույգերից շատերը, բացի ամուսնության վկայականից և բնակարանից, ուրիշ ոչ մի ընդհանուր բան չունեն։

Շատ ամուսնություններ ձախողվում են սթրեսի ու հոգսերի պատճառով։ Ծանր աշխատանքը, հերթափոխային գրաֆիկը, աշխատանքային երկար օրը կարող են զգացական առումով «քամել» նույնիսկ ամենանվիրված կողակցին։ Ֆինանսական դժվարությունները, երեխաների հետ կապված հարցերը, նոր տուն տեղափոխվելը, աշխատանքը փոխելը և առողջական խնդիրները կարող են քայքայել փոխադարձ սերն ու հարգանքը։ Կարճ ասած՝ ժամանակի ընթացքում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց պատճառով ամուսինների փոխհարաբերությունները սկսում են լարվել։ Ի վերջո, նրանց միջև կարող է անտեսանելի պատ առաջանալ։

Շատ մայրեր, կարելի է ասել, ունեն երկու աշխատանք՝ մեկը՝ աշխատավայրում, մյուսը՝ տանը։ Դրա պատճառով նրանք ուրիշ ոչինչ չեն հասցնում անել, բացի միայն աշխատելուց ու երեխաներով զբաղվելուց։ Սթրեսի և գերհոգնածության պատճառով կողակիցները ի վիճակի չեն լինում միմյանց բավականաչափ ժամանակ տրամադրելու։ Շատերը այնպիսի զգացողություն ունեն՝ ասես ընկել են հիասթափության և միայնության ճահիճը։ Ինչո՞ւ են այդքան շատ ամուսնություններ այդքան մեծ ճնշման ենթարկվում։ Ի՞նչ կարող եք անել, որ ձեր ամուսնական կյանքը երջանիկ լինի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը