Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/09 էջ 10
  • Ռմբարկու բզեզ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ռմբարկու բզեզ
  • 2009 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Հյուսիսամերիկյան բզեզի զրահը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Սև բզեզի սենսորները
    2012 Արթնացե՛ք
  • Նամիբ միջատի յուրահատուկ վերնաթևը
    2012 Արթնացե՛ք
  • Կոյաբզեզի կողմնորոշվելու ունակությունը
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 1/09 էջ 10

Արդյոք ծրագրվա՞ծ է եղել

Ռմբարկու բզեզ

◼ Երկու սանտիմետր երկարությամբ այս բզեզը յուրօրինակ կերպով է պաշտպանում իրեն, երբ վտանգ է զգում։ Միջատը իր հետանցքից տաք և գարշահոտ հեղուկ ու գոլորշի է արձակում՝ իրեն պաշտպանելով սարդերից, թռչուններից և գորտերից։

Նկատի առնենք հետևյալը։ Այս բզեզն իր փորիկի ծայրին ունի երկու գեղձ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի շատ փոքր «ամբար», որն իր մեջ պահում է թթվային նյութ և ջրածնի պերօքսիդ, ինչպես նաև «լաբորատորիա», որը լի է ջրում լուծված ֆերմենտներով։ Այստեղ են տեղի ունենում հիմնական քիմիական ռեակցիաները։ Երբ միջատը վտանգ է զգում, «ամբարներից» նյութերը լցվում են «լաբորատորիա», որտեղ էլ պատրաստվում է նրա «զենքը»։ Արդյունքում գարշահոտ քիմիական նյութերը, ջուրը և գոլորշին մոտ 100°C–ի տակ «ռմբակոծում են» հարձակվողին։ Չնայած միջատի «լաբորատորիան» չափազանց փոքր է (1 միլիմետր), այդուհանդերձ, նա կարողանում է փոխել իր թունավոր «զենքի» արագությունը, ուղղությունը և բաղադրությունը։

Գիտնականներն ուսումնասիրում են ռմբարկու բզեզին, որպեսզի իմանան, թե ինչպես ստեղծեն շրջակա միջավայրի համար անվնաս և ավելի արդյունավետ մեխանիզմներ։ Նրանք հայտնաբերել են, որ այդ բզեզն ունի ոչ միայն միակողմանի բացվող փական, որի միջոցով քիմիական նյութերը լցվում են «լաբորատորիաների» մեջ, այլև մի այնպիսի փական, որը բացվում է միայն համապատասխան ճնշման տակ, որպեսզի հեղուկը դուրս ժայթքի։ Ինժեներները նպատակ ունեն ստեղծել նմանօրինակ մեխանիզմ, որը կարող են օգտագործել մեքենաների շարժիչների, կրակմարիչների, ինչպես նաև բժշկական ինհալատորների մեջ։ Լիդսի համալսարանի պրոֆեսոր Էնդի Մակլընթոշը (Անգլիա) ասում է. «Այս բզեզին ֆիզիկայի և ինժեներիայի տեսանկյունից ոչ ոք չի ուսումնասիրել այնպես, ինչպես մենք։ Հետաքրքիրն այն է, որ սկզբում չէինք էլ պատկերացնում, թե այդքան բան կսովորենք նրանից»։

Հարցրու ինքդ քեզ. «Այս ամենը պատահականորե՞ն է առաջացել, թե՞ այն ծրագրված է եղել»։

[Նկար. թույլտվությամբ 10–րդ էջի վրա]

Oxford Scientific/photolibrary

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը