Արդյոք պատահականությո՞ւն է
Լուսատտիկի «սառը» լույսը
● Արևադարձային և բարեխառն կլիմա ունեցող վայրերում հաճախ կարելի է նկատել լուսատտիկի, որը «վառում է» իր մարմինը՝ զույգին գրավելու համար։ Հետաքրքիր է, որ լուսատտիկի լույսը գերազանցում է մարդու կողմից ստեղծված էլեկտրական և ցերեկային լույսի լամպերի արձակած լույսը։ Երբ հաջորդ անգամ պատրաստվես վճարելու էլեկտրաէներգիայի վարձը, մտածիր, թե ինչ կարող է անել այս փոքր միջատը։
Նկատի առնենք հետևյալը։ Էլեկտրական լամպը էներգիայի միայն 10 տոկոսն է արձակում լույսի տեսքով, իսկ մնացածը հիմնականում կորչում է՝ վերածվելով ջերմության։ Ցերեկային լույսի լամպը ավելի շատ է լույս տալիս, քանի որ իր ծախսած էներգիայի 90 տոկոսն է արձակում լույսի տեսքով։ Սակայն դրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել լուսատտիկի հետ։ Այս միջատի արձակած լույսը ունի շատ քիչ ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներ, ուստի այն գրեթե 100 տոկոսով է իր էներգիան լույսի վերածում։
Լուսատտիկի գաղտնիքը լյուցիֆերինի, լյուցիֆերազ էնզիմի և թթվածնի քիմիական ռեակցիաների մեջ է։ Հատուկ բջիջները, որոնք կոչվում են լուսարձակող, օգտագործում են լյուցիֆերազը՝ այս պրոցեսը սկսելու համար, իսկ թթվածինը վառելիքի դեր է տանում։ Արդյունքում առաջանում է «սառը» լույս։ Այն «սառն» է կոչվում, քանի որ իրականում ջերմություն չի արձակում։ Ագրոէկոլոգիայի դասախոս Սանդրա Մեյսոնը տեղին նշեց, որ Թոմաս Էդիսոնը, որը ստեղծել է էլեկտրական լամպը, «հավանաբար նախանձել է լուսատըտիկներին»։
Ի՞նչ ես կարծում։ Լուսատտիկի «սառը» լույսը պատահականությա՞ն արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։
[գծապատկեր/նկարներ 26-րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
ԼՈՒՍԱՅԻՆ ԷՖԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
10% 90% 96%
Էլեկտրական լամպ Ցերեկային լույսի լամպ Լուսատտիկ
[նկար 26-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Firefly on leaf: © E. R. Degginger/Photo Researchers, Inc.; firefly in flight: © Darwin Dale/Photo Researchers, Inc.