Արդյոք պատահականությո՞ւն է
Ճպուռի թևիկը
● Ճպուռների որոշ տեսակներ օդում 30 վայրկյան կարող են գրեթե նույն բարձրության վրա մնալ։ Ո՞րն է գաղտնիքը։ Թևերի աերոդինամիկ կառուցվածքը, որը նման չէ ավիացիոն արդյունաբերության մեջ ստեղծված որևէ կառույցի։
Նկատի առնենք հետևյալը։ Ճպուռի թաղանթաթևի կառուցվածքը դարսաձև է, այդ պատճառով այն չի ճկվում։ Գիտնականները պարզել են նաև, որ այս դարսերը թռիչքի ժամանակ մեծացնում են վերամբարձ ուժը։ «Պատճառն այն է, որ օդը պտտվում է փոթերի մեջ՝ նվազեցնելով դիմադրության ուժը, ինչի շնորհիվ օդի հոսանքը մեծացնում է թևիկների վրա ազդող վերամբարձ ուժը»,— գրված է «Նյու սայենթիստ» հանդեսում։
Ճպուռի թևը ուսումնասիրելուց հետո ինժեներ Աբել Վարգասը և նրա կոլեգաները եկան այն եզրահանգման, որ «փոքր թռչող ռոբոտներ նախագծելիս շատ հարմար կլինի բնությունից կրկնօրինակել այդ թևերի կառուցվածքը»։ Այսպիսի մի ռոբոտ, որը ձեռքի ափի չափ է, կարող է մի շարք կարևոր ֆունկցիաներ իրականացնել, օրինակ՝ տեղեկություններ ձեռք բերել աղետի գոտում, անգամ պարբերաբար գրանցել օդի աղտոտվածության աստիճանը։
Ի՞նչ ես կարծում։ Ճպուռի թաղանթաթևը պատահականորե՞ն է առաջացել, թե՞ այն նախագծված է եղել։
[նկար 22-րդ էջի վրա]
Ճպուռ-ռոբոտը, որը կշռում է 120 միլիգրամ, ունի վեց սանտիմետր լայնություն և շատ բարակ սիլիկոնային թևիկներ, որոնք էլեկտրական հոսանք ստանալիս սկսում են շարժվել
[թույլտվությամբ]
© Philippe Psaila/Photo Researchers, Inc.