Արդյոք պատահականությո՞ւն է
Ավազեամրոց որդի սոսինձը
● Վիրաբույժները ամրացնում են կոտրված ոսկրաբեկորները մետաղե լարերով, թիթեղներով և պտուտամեխերով, բայց դրանք շատ ծանր են ոսկորի փոքր կտորների համար։ Մինչև վերջերս հետազոտողները չէին կարողանում ստեղծել այնպիսի մի սոսինձ, որը կպնդանար խոնավ միջավայրում։ Նրանք գտան հնարավոր լուծումը, երբ ուսումնասիրեցին ավազեամրոց որդին (Phragmatopoma californica)։
Նկատի առնենք հետևյալը։ Ավազեամրոց որդը ջրի տակ կառուցում է իր խողովակաձև տունը ավազի և խեցու մասնիկներից։ Յուրաքանչյուր մասնիկ նա կպցնում է իրար սոսնձի կաթիլով, որն արտադրում է կրծքավանդակում գտնվող գեղձը։ Այս սոսինձը ներկայումս գերազանցում է մարդու կողմից ստեղծած ցանկացած սոսնձանման նյութերը։ Այն սպիտակուցների յուրահատուկ միաձուլում է, որը պատճառ է դառնում, որ սոսինձը շատ արագ պնդանա ջրի տակ։ Ավազեամրոց որդը կոչվում է «վարպետ պատշար», և դրա համար հիմքեր կան։ Յուտայի համալսարանի բիոինժեներ Ռասել Ստյուարտը ասում է, որ այս փոքրիկ կենդանին լուծել է «սոսնձելու բարդ խնդիրը»։
Հետազոտողները ստեղծել են ավազեամրոց որդի սոսնձի արհեստական տարբերակները, որոնք ավելի ամուր են, քան օրիգինալը։ Սոսինձը, որն ի վերջո օգտագործվելու է վիրահատարաններում, կունենա նաև բնականորեն քայքայվելու հատկություն, որպեսզի ջարդված ոսկրաբեկորները սոսնձով կպցնելուց հետո ոսկորի լավացմանը զուգընթաց քայքայվի։ Եթե ժամանակը ցույց տա, որ այս սոսինձը կիրառելի է մարդկանց համար, բժշկության մեջ այն մեծ նվաճում կհամարվի։
Ի՞նչ ես կարծում։ Արդյոք ավազեամրոց որդի յուրահատուկ սոսինձը պատահականությա՞ն արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։
[նկար 26-րդ էջի վրա]
Մասնագետները հուսով են, որ կկարողանան կոտրված ոսկրաբեկորները ամրացնել՝ առանց մետաղյա իրերի
[նկար 26-րդ էջի վրա. թուլտվությամբ]
Sandcastle worm: © Peter J. Bryant, University of California, Irvine