Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 11/13 էջ 3
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2013 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գերմանիա
  • Աշխարհ
  • Ճապոնիա
  • Բոլիվիա
  • Իտալիա
  • Դիտում ենք աշխարհը
    2014 Արթնացե՛ք
  • Դիտում ենք աշխարհը
    2014 Արթնացե՛ք
  • Բովանդակություն
    2012 Արթնացե՛ք
2013 Արթնացե՛ք
g 11/13 էջ 3

Դիտում ենք աշխարհը

Գերմանիա

2012-ին Գերմանիայի բարձրագույն ատյաններից մեկը վճռեց, որ մարդիկ չեն կարող պաշտոնապես հեռանալ հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող եկեղեցուց և մնալ այդ եկեղեցու անդամ։ Իրենց եկեղեցուց պաշտոնապես հեռացող կաթոլիկները, որոնք այլևս եկեղեցական հարկ չեն վճարում, թեև շարունակում են դավանել իրենց հավատը, գուցե զրկվեն հաղորդությունից, խոստովանությունից, եկեղեցական համայնքում պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունից և անգամ եկեղեցական ծեսով հուղարկավորությունից։

Աշխարհ

Աշխարհի կրոնների վերաբերյալ մի ուսումնասիրության համաձայն՝ ներկայումս 1,1 միլիարդ մարդ «ոչ մի կրոն չի դավանում», չնայած որ նրանցից ոչ բոլորն են աթեիստ։ Նրանք թվով երրորդ տեղն են զբաղեցնում քրիստոնյաներից (2,2 միլիարդ) և մահմեդականներից (1,6 միլիարդ) հետո, իսկ հնդուակաները չորրորդ տեղում են (1 միլիարդ)։

Ճապոնիա

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ «գովասանքն ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են խրախուսման համար» և առաջացնում են «ուրախության զգացում»։ Այս բացահայտումն, ըստ էության, հաստատում է այն տեսակետը, որ գովասանքը լավ միջոց է մղելու մարդկանց բարելավումներ անելու։

Բոլիվիա

2012-ի վերջերին Բոլիվիայում համապետական մարդահամար անցկացվեց։ Արդյունքների ճշգրտությունն ապահովելու համար մարդահամարի օրը պահանջվեց, որ բնակիչները մնան տանը։ Բացի այդ, փակվեցին պետական սահմանները, արգելվեց անձնական մեքենաներով երթևեկելը և ալկոհոլ օգտագործելը։

Իտալիա

Մի հարցման ժամանակ իտալացիները նշեցին, որ, միջին հաշվով, իրենց երեխաների հետ խաղում են օրական 15 րոպե։ Ըստ «Ռեպուբլիկա» թերթի՝ «ամեն 5 ծնողից միայն մեկն է կարծում, որ խաղը կրթական դեր ունի» (La Repubblica)։ Սեղանի խաղեր ստեղծող մասնագետ Անդրեա Անջոլինոն ասում է, որ խաղի միջոցով ծնողն օգնում է երեխային զարգացնելու իր երևակայությունը և «կանոններ ընկալելու ու դրանց ենթարկվելու ունակությունը»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը