Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/14 էջ 14–15
  • Երբ ձեր դեռահաս աղջիկը սթրեսի մեջ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ ձեր դեռահաս աղջիկը սթրեսի մեջ է
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՆԴԻՐ
  • Ինչպես վերահսկել սթրեսը
    2010 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս հաղթահարեմ սթրեսը դպրոցում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպես դիմակայել սթրեսին
    2020 Արթնացե՛ք
  • Ինչպես վերահսկել սթրեսը
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 2/14 էջ 14–15
Մայրը մխիթարում է սթրեսի մեջ գտնվող իր պատանի աղջկան

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ

Երբ ձեր դեռահաս աղջիկը սթրեսի մեջ է

ԽՆԴԻՐ

Մայրը մխիթարում է սթրեսի մեջ գտնվող իր պատանի աղջկան

Ձեր աղջիկն ասում է, որ սթրեսի մեջ է։ «13 տարեկանո՞ւմ,— թերահավատորեն հարցնում եք ինքներդ ձեզ։— Նա դեռ շատ փոքր է, որ իմանա, թե ինչ է սթրեսը»։ Սակայն նախքան ձեր աղջկան նման խոսքեր ասելը լավ կլինի, որ նկատի առնեք որոշ պատճառներ, թե ինչու նա գուցե այդպիսի իրավիճակում լինի։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Ֆիզիկական փոփոխություններ։ Սեռական հասունացման շրջանում կտրուկ փոփոխությունների պատճառով դեռահաս աղջիկը գուցե շատ անհանգստություններ ունենա, հատկապես եթե նա իր հասակակիցներից ավելի շուտ է հասունացել կամ ընդհակառակը՝ ավելի ուշ։ «Դասարանի աղջիկների մեջ ես առաջիններից էի, որ սկսեցի կրծկալ կրել, այնքան էի ամաչում, կարծես սպիտակ ագռավ լինեի»,— ասում է Աննանa (այժմ 20 տարեկան)։

Էմոցիոնալ փոփոխություններ։ Քարենը, որն այժմ 17 տարեկան է, պատմում է. «Վհատվում էի, որ չէի հասկանում, թե ինչու եմ օրվա ընթացքում շատ ուրախ լինում, իսկ գիշերները շարունակ լաց լինում։ Չգիտեի՝ ինչ է կատարվում ինձ հետ։ Թվում էր՝ զգացմունքներս անկառավարելի են»։

Առաջին դաշտանային ցիկլը։ «Թեև մայրս նախապատրաստել էր ինձ, բայց երբ սկսեց իմ առաջին դաշտանային ցիկլը, անակնկալի եկա,— ասում է Քեթլին անունով մի աղջիկ։— Օրը մի քանի անգամ ցնցուղ էի ընդունում. ինձ անընդհատ թվում էր՝ մաքուր չեմ։ Բացի այդ, եղբայրներս էին ինձ շարունակ ծաղրում»։

Շրջապատի ճնշումը։ Մերին, որն այժմ 18 տարեկան է, հիշում է. «Ինձ համար հասակակիցների ճնշումը մեծ էր հատկապես 12–14 տարեկանում։ Մեր դպրոցի երեխաները վատ էին վերաբերվում ցանկացած մեկին, ով տարբերվում էր իրենցից»։ Իսկ 14-ամյա Անիտան ասում է. «Իմ տարիքի պատանիների համար շատ կարևոր է ընդունված լինել ընկերների կողմից, իսկ ընդունված չլինելը ահավոր բան է»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Խրախուսեք ձեր աղջկան արտահայտվելու։ Սկզբում դեռահասը գուցե դժկամությամբ խոսի։ Սակայն փորձեք լինել համբերատար և հետևեք աստվածաշնչյան հետևյալ խորհրդին. «Արագ [եղեք] լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19)։

Լուրջ վերաբերվեք նրա սթրեսներին։ Հիշեք՝ դեռահասը չունի կյանքի այն փորձը, որ դուք ունեք։ Նրա կյանքում քիչ սթրեսներ են եղել, և նա դեռ չգիտի, թե ինչպես հաղթահարի իր ունեցած սթրեսները։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հռոմեացիներ 15։1։

Մի ծանրաբեռնեք դեռահասին չափից շատ արտադասարանային պարապմունքներով։ Մի գրքում ասվում է, որ «չափազանց հագեցած գրաֆիկ ունեցող պատանիները ավելի հաճախ են ունենում սթրեսի նշաններ, հատկապես գլխացավեր և ստամոքսի ցավեր» (Teach Your Children Well)։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 1։9, 10։

Հոգ տարեք, որ ձեր աղջիկը բավականաչափ հանգստանա։ Քունը առաջին բանն է, որ դեռահասները հաճախ անտեսում են։ Սակայն քնի պակասի պատճառով թուլանում են մտային ունակությունները, և դժվար է լինում պայքարել սթրեսի դեմ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 4։6։

Օգնեք ձեր աղջկան սթրեսից ազատվելու միջոցներ գտնել։ Որոշ դեռահասներ զգացել են, որ ֆիզիկական վարժությունները նվազեցնում են անհանգստությունը։ Աստվածաշունչը նշում է, որ «մարմնի մարզումը.... օգտակար» է (1 Տիմոթեոս 4։8)։ Իսկ ոմանք ասում են, որ հուշատետր պահելը շատ է օգնում իրենց ճիշտ վերաբերվելու խնդրին։ 22-ամյա Բրիթանին պատմում է. «Երբ ավելի փոքր էի, գրում էի այն խնդիրների մասին, որոնց դեմ չէի կարողանում պայքարել։ Դա ինձ օգնում էր հասկանալու, թե իրականում ինչպես եմ վերաբերվում այդ խնդրին, և հետո ավելի հեշտ էր լինում հաղթահարել այն կամ պարզապես չմտահոգվել»։

Օրինակ եղեք։ Ինչպե՞ս եք դուք պայքարում սթրեսի դեմ։ Արդյոք ձեր ուսերին վերցնո՞ւմ եք ավելին, քան կարող եք անել և հետո խուճապի մեջ ընկնում՝ չիմանալով՝ ինչպես հասցնել բոլոր գործերը։ Ուժասպա՞ռ եք լինում՝ չափից շատ աշխատելով և ժամանակ չհատկացնելով ավելի կարևոր բաներին։ «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց»,— ասվում է Փիլիպպեցիներ 4։5-ում։ Հիշեք, որ ձեր երեխան ձեր օրինակին է նայում և սովորում է կա՛մ լավը, կա՛մ վատը։

a Այս հոդվածում անունները փոխված են։

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐՆԵՐ

  • «Մենք՝ ուժեղներս, պետք է կրենք նրանց թուլությունները, ովքեր ուժեղ չեն» (Հռոմեացիներ 15։1)։

  • «Հավաստիա[ցեք], թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։9, 10)։

  • «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6)։

ԾՆՈՂՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԸ

«Հայրս շատ զբաղված մարդ է,— ասում է Լորա անունով մի աղջիկ,— սակայն չնայած այդ ամենին՝ նա դրական տրամադրվածություն է պահպանում։ Երբ որևէ խնդիր է առաջանում, նրա առաջին արձագանքը սովորաբար այսպիսին է լինում՝ «ինչպե՞ս կարող ենք լուծել այս հարցը» կամ «ո՞րն է այս խնդիրը լուծելու լավագույն ձևը»։ Հորս սիրած խոսքերն են՝ «մեր կյանքի 10 տոկոսը կազմում է այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, իսկ 90 տոկոսը՝ այն, թե ինչպես ենք արձագանքում տեղի ունեցածին»։ Հայրս կատարյալ չէ. նա էլ է երբեմն սթրեսի մեջ ընկնում, բայց երբեք թույլ չի տալիս, որ խնդիրները կոտրեն իրեն։ Նա ինձ համար լավ օրինակ է սթրեսը հաղթահարելու հարցում»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը