Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/14 էջ 16
  • Լուսատտիկի հրաշք լապտերիկը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լուսատտիկի հրաշք լապտերիկը
  • 2014 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Լուսատտիկի «սառը» լույսը
    2010 Արթնացե՛ք
  • Բովանդակություն
    2014 Արթնացե՛ք
  • Թիթեռի թևը
    2014 Արթնացե՛ք
  • Թիթեռի թևի՝ լույս կլանելու ունակությունը
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 2/14 էջ 16
Ֆոտուրիս լուսատտիկ

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Լուսատտիկի հրաշք լապտերիկը

ԼՈՒՍԱՏՏԻԿՆԵՐԻ մի տեսակ (Photuris ենթաընտանիքից) ունի առանձնահատուկ լապտերիկ կամ լույս արձակող օրգան, որը շերտավոր թեփուկներով է պատված, ինչի շնորհիվ զգալիորեն ուժգնանում է միջատի արձակած լույսի պայծառությունըa։

Շերտավոր թեփուկներ

Շերտավոր թեփուկներ

Նկատի առնենք հետևյալը։ Գիտնականները հայտնաբերել են, որ որոշ լուսատտիկների լապտերիկների մանր թեփուկները կազմում են շերտավոր մակերես, որը հիշեցնում է կիսով չափ իրար վրա դասավորված թիթեղներ կամ սալիկներ։ Թեփուկների մի ծայրը վեր է թեքված ընդամենը 3 միկրոմետրով, ինչը մարդու մազի հաստության մեկ քսաներորդ մասից էլ քիչ է։ Այս աննշան թեքության շնորհիվ լուսատտիկի լապտերիկը մոտ 50 տոկոսով ավելի պայծառ լույս է արձակում, քան կարձակեր, եթե թեփուկները հարթ մակերես կազմեին։

Հնարավո՞ր էր արդյոք այս հայտնագործության շնորհիվ բարձրացնել էլեկտրական սարքերի մեջ օգտագործվող լուսադիոդների արդյունավետությունը։ Դա պարզելու համար գիտնականները լուսադիոդը պատեցին շերտավոր մակերեսով, որը նման էր լուսատտիկի լապտերիկի մակերեսին։ Արդյունքում լուսադիոդը սկսեց 55 տոկոսով ավելի շատ լույս արձակել։ Ֆիզիկոս Անիկ Բեյն ասում է. «Այս աշխատանքի մեջ ամենակարևորն այն է, որ ակնհայտ երևում է, թե որքա՜ն բան կարող ենք սովորել, եթե խորությամբ ուսումնասիրենք բնությունը»։

Ի՞նչ եք կարծում։ Այս լուսատտիկի հրաշք լապտերիկը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

a Գիտնականները դեռ չեն ուսումնասիրել այդ լուսատտիկի բոլոր տեսակները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը