Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/15 էջ 10–11
  • Երբ երեխան հարցեր է տալիս մահվան մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ երեխան հարցեր է տալիս մահվան մասին
  • 2015 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՆԴԻՐ
  • Օգնեք ձեր երեխային՝ դիմանալու վշտին
    2008 Դիտարան
  • Երբ երեխադ ցանկանում է վերջ դնել իր կյանքին
    Աջակցություն ընտանիքին
  • Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխային ամրացնել իր հավատը
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես ասել ոչ
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2015 Արթնացե՛ք
g 2/15 էջ 10–11
Հայրը զրուցում է իր փոքր որդու հետ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ

Երբ երեխան հարցեր է տալիս մահվան մասին

ԽՆԴԻՐ

Ձեր վեցամյա երեխան հարցնում է ձեզ. «Դու մահանալո՞ւ ես»։ Նրա հարցից զարմացած՝ մտածում եք. «Եթե պատասխանեմ երեխայիս հարցին, մի՞թե նա այս տարիքում կհասկանա։ Ինչպե՞ս խոսեմ նրա հետ մահվան մասին»։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Իրականում, երեխաները մտածում են մահվան մասին։ Նրանցից ոմանք նույնիսկ այնպիսի խաղեր են խաղում, որոնց ընթացքում մեկնումեկը ձևացնում է, թե մահացել է։ Ուստի պետք չէ խուսափել մահվան մասին խոսելուց՝ համարելով դա արգելված թեմա։ Ընդհակառակը՝ պետք է պատրաստ լինեք սիրով լսելու դրա հետ կապված ցանկացած հարց, որ ձեր երեխան կտա։ Եթե ժամանակ առ ժամանակ անկեղծորեն խոսեք այդ մասին, կօգնեք ձեր երեխային, որ նա կարողանա հաղթահարել հարազատի մահվան վիշտը։

Մի՛ մտածեք, որ եթե խոսեք մահվան մասին, ապա երեխայի մեջ տխուր ու մռայլ մտքեր կառաջանան։ Հակառակը՝ դա կօգնի նրան փարատելու իր ունեցած վախերը։ Նախևառաջ պետք է օգնեք երեխային շտկելու մահվան մասին որոշ սխալ պատկերացումներ։ Մասնագետներն ասում են, որ վեց տարեկանից ցածր շատ երեխաների համար մահը ժամանակավոր մի բան է։ Օրինակ՝ նրանք հաճախ այնպիսի խաղեր են խաղում, որոնց ժամանակ նրանցից մեկը «մահանում» է, հետո՝ «կենդանանում»։

Սակայն մեծանալով՝ երեխաները սկսում են հասկանալ մահվան լրջությունը, ինչի պատճառով նրանց մեջ կարող են առաջանալ հարցեր, մտահոգություններ և անգամ վախեր, հատկապես երբ մահանում է նրանց մտերիմներից մեկը։ Ուստի անչափ կարևոր է, որ խոսեք նրանց հետ այդ թեմայով։ Բժիշկ-հոգեբան Մարիոն Ազան ասում է. «Երեխայի մեջ մահվան հետ կապված վախեր կառաջանան, եթե նա զգա, որ իրենց տանը դա արգելված թեմա է»։

Կարիք չկա չափից շատ անհանգստանալու, թե ինչ պետք է ասեք երեխային։ Ըստ մի ուսումնասիրության՝ երեխաները պարզապես ցանկանում են «լսել ճշմարտությունը՝ մեղմ խոսքերով արտահայտված»։ Սովորաբար, երեխան հարց չի տա, եթե դեռ պատրաստ չէ ընկալելու պատասխանը։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Խոսեք մահվան մասին, երբ առիթ է ստեղծվում։ Երբ ձեր երեխան դրսում սատկած թռչուն է տեսնում, կամ երբ սատկում է նրա սիրելի տնային կենդանին, այդ առիթն օգտագործեք և պարզ հարցեր տալով՝ զրույց սկսեք նրա հետ։ Օրինակ՝ հարցրեք նրան. «Սատկած կենդանին տանջվո՞ւմ է։ Նա մրսո՞ւմ է կամ սովա՞ծ է։ Ինչի՞ց ես իմանում, որ կենդանին կամ մարդը մահացել է»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 3։1, 7։

Մի՛ թաքցրեք ճշմարտությունը։ Մահացած ծանոթի կամ բարեկամի մասին խոսելիս պետք չէ օգտագործել շփոթեցնող արտահայտություններ, օրինակ՝ «նա հեռացել է մեզնից»։ Այդպիսի խոսքերից երեխան կարող է եզրակացնել, որ մահացածը պարզապես հեռացել է տնից և շուտով կվերադառնա։ Փոխարենը՝ օգտագործեք պարզ ու հասկանալի արտահայտություններ։ Օրինակ՝. «Տատիկը մահացել է, և նրա մարմինը այլևս «չի աշխատում», նա ոչինչ չի զգում։ Մենք չենք կարող խոսել նրա հետ։ Բայց մենք տատիկին երբեք չենք մոռանա»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եփեսացիներ 4։25։

Երեխան գուցե մտածի, թե մահը վարակիչ է և ինքն էլ կարող է մահանալ, ուստի հավաստիացրեք նրան, որ այդպիսի վտանգ չկա և նրան ոչինչ չի սպառնում

Օգնեք երեխային վանելու սխալ մտքերը։ Ձեր երեխան կարող է մտածել, որ իր մտերիմը մահացել է, քանի որ ինքը ինչ-որ սխալ բան է արել կամ սխալ բան է մտածել։ Փոխանակ երեխային պարզապես ասելու, որ նա մեղավոր չէ պատահածի համար՝ կարող եք նրան հարցնել. «Ինչո՞ւ ես մտածում, որ դու ես մեղավոր»։ Ուշադիր լսեք երեխային և մի նվազեցրեք նրա ունեցած զգացումների լրջությունը։ Հնարավոր է, որ փոքր տարիքի երեխան նաև մտածի, թե մահը վարակիչ է և ինքն էլ կարող է մահանալ, ուստի հավաստիացրեք նրան, որ այդպիսի վտանգ չկա և նրան ոչինչ չի սպառնում։

Օգնեք երեխային ազատորեն արտահայտվելու։ Անկաշկանդ խոսեք մահացած հարազատների մասին, այդ թվում նրանց մասին, ում երեխան երբեք չի տեսել։ Փորձեք երեխայի մեջ ջերմ հիշողություններ արթնացնել մորաքրոջ, հորեղբոր, տատիկի, պապիկի կամ այլ մահացած մտերիմների մասին և պատմեք նրանց առնչվող ուրախ ու հետաքրքիր դեպքեր։ Ազատորեն խոսելով մահացած հարազատների մասին՝ կօգնեք երեխային հասկանալու, որ պետք չէ խուսափել նրանց մասին խոսելուց կամ մտածելուց։ Մյուս կողմից մի՛ ստիպեք նրան խոսել այդ թեմայով։ Կարող եք այդ հարցին անդրադառնալ ավելի ուշ, երբ հարմար պահ կլինի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 20։5։

«Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի 34-րդ և 35-րդ գլուխները կարող են օգնել ձեր երեխային իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը մահվան մասին։ (Տե՛ս ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԳՐՔԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐՆԵՐ

  • «Ամեն ինչ իր ժամանակն ունի.... [կա] լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժողովող 3։1, 7)։

  • «Ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք» (Եփեսացիներ 4։25)։

  • «Մարդու սրտի մտադրությունները խոր ջրերի պես են, բայց խորաթափանց մարդը դուրս կհանի դրանք» (Առակներ 20։5)։

ՈՐՈՇ ԿԱՐԵՎՈՐ ՄՏՔԵՐ

Մահվան հետ կապված երեխայի հիվանդագին վախերը փարատելու համար օգնեք նրան հասկանալու հետևյալը.

  • Եթե մեկը մահանում է, դա չի նշանակում, որ նա էլ կմահանա։

  • Եթե ձեզ որևէ բան պատահի, նա մենակ չի մնա, նրա մասին հոգ կտանեն հարազատները։

  • Երբ մարդը մահանում է, այլևս չի տառապում։

  • Երբ մարդը մահանում է, դա չի նշանակում, որ նրան կմոռանան։ Օրինակ՝ երեխային կարող եք ասել. «Դու չես կարող տեսնել տատիկին, բայց կարող ես քո սրտում պահել նրա մասին հիշողություններ»։

Հիշե՛ք, երեխայի վախերը չեն փարատվի, եթե դուք որոշեք պարզապես ոչինչ չասել մահվան մասին։ Ընդհակառակը՝ նա գուցե ազատություն տա իր երևակայությանը և ավելի սարսափելի բաներ մտածի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը