Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 5/15 էջ 8–9
  • Սովորեցրեք երեխային հնազանդվել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սովորեցրեք երեխային հնազանդվել
  • 2015 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՆԴԻՐ
  • Դաստիարակություն, որը լավ արդյունքներ է բերում
    2015 Արթնացե՛ք
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ինչպես արձագանքել երեխայի կամակորություններին
    2013 Արթնացե՛ք
  • Ինչպես ասել ոչ
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2015 Արթնացե՛ք
g 5/15 էջ 8–9
Երեխան չի ուզում հնազանդվել

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ

Սովորեցրեք երեխային հնազանդվել

ԽՆԴԻՐ

Ձեր չորս տարեկան երեխան միշտ իր ուզածն է անում և երբեք ձեզ չի լսում։

  • Երբ նրան ինչ-որ բան եք ասում անել, որը նրա սրտով չէ, չի ենթարկվում ձեզ։

  • Երբ արգելում եք անել այն, ինչ ինքն է ուզում, հիստերիա է բարձրացնում։

Գուցե մտածեք. «Երևի ընդամենը երեխայություն է։ Մի քիչ մեծանա, կանցնի»։

Դուք կարող եք ձեր երեխային սովորեցնել հնազանդվել։ Բայց նախքան այդ մասին խոսելը տեսնենք, թե որն է հնարավոր պատճառներից մեկը, որ նա չի լսում ձեզ։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, ձեր գլխավոր դերը նրան խնամելն է։ Ամեն պահ դուք պատրաստ եք հոգալ նրա մասին։ Հերիք է նա սկսի թնկթնկալ, վազում եք նրա մոտ և ամեն ինչ անում եք նրա համար։ Ինչ խոսք, այդպես էլ պետք է լինի, քանի որ նորածինը կամ մանկիկը ծնողների մշտական ուշադրության կարիքն ունի։

Ամիսներ շարունակ նման ուշադրության արժանացած երեխայի համար բնական է, որ ինքը «թագավորն» է, իսկ ծնողները՝ «ծառաները», ովքեր պետք է կատարեն իր կամքը։ Հետո՝ սովորաբար երկու տարեկանում, երեխան սկսում է տեսնել «դառը իրականությունը». միապետի իր դիրքը խալխլվում է։ Ծնողները այլևս չեն անում իր ուզածը, փոխարենը պահանջում են, որ ինքը ենթարկվի։ Սա մեծ ցնցում է նրա համար։ Երեխաներից ոմանք դիմում են «հիստերիայի» օգնությանը, ոմանք էլ փորձում են ծնողի իշխանությունը՝ պարզապես չհնազանդվելով։

Այս կրիտիկական փուլում ծնողը պետք է նոր դեր ստանձնի, իշխանություն ունեցողի դեր, ով հստակ ցույց է տալիս, թե ինչ է ակնկալում երեխայից։ Բայց ի՞նչ անել, երբ երեխան անտեսում կամ մերժում է ծնողի տված առաջնորդությունը՝ վարվելով այնպես, ինչպես նշված է հոդվածի սկզբում։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Առաջնորդություն վերցրեք։ Երեխան չի ընդունի ձեր իշխանությունը, եթե չտեսնի, որ առաջնորդություն եք վերցնում։ Ուստի դուք պետք է ձեր իշխանությունը բանեցնեք, իհարկե, հավասարակշռված կերպով։ Վերջին տասնամյակներում այսպես կոչված մասնագետները բացասական են ներկայացնում «ծնողի իշխանություն» ասվածը։ Նրանցից մեկը այն նույնիսկ համարում է «էթիկայի կանոններից դուրս» և կոչում է «ոչ բարոյական»։ Սակայն երբ ծնողները ամեն ինչ թույլ են տալիս երեխային, նա կարող է շփոթված զգալ, երես առնել և իրեն չափից շատ իրավունք վերապահել։ Դա չի նպաստի, որ նա պատասխանատու անձնավորություն դառնա։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 29։15։

Խրատեք։ Ըստ մի բառարանի՝ «խրատել» բառը նշանակում է «հաճախ կանոնների, իսկ դրանք խախտելու դեպքում պատժի միջոցով սովորեցնել հնազանդվել և ինքնատիրապետում դրսևորել»։ Իհարկե, խրատը պետք է լինի խելամիտ, և ծնողը չպետք է վիրավորի երեխայի արժանապատվությունը։ Մյուս կողմից՝ այն չպետք է լինի անորոշ ու անտեղի, որ երեխան հասկանա, թե ինչ է իրենից ակնկալվում։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 23։13։

Եղեք պարզ ու կոնկրետ։ Որոշ ծնողներ պարզապես խնդրում են, որ երեխան ինչ-որ բան անի։ Օրինակ՝ գուցե ասեն. «Սենյակդ կհավաքե՞ս»։ Հավանաբար նրանք այսպես են վարվում, քանի որ բարեկիրթ վարվեցողությունն այդպես է պահանջում։ Սակայն այս դեպքում նման մոտեցում դրսևորելով՝ ծնողը հայտնվում է հպատակվողի դերում, իսկ երեխան ազատություն է ստանում որոշելու անել կամ չանել խնդրանքը։ Այս կերպով ձեր «իշխանությունից հրաժարվելու» փոխարեն՝ երեխային կոնկրետ ասեք, թե ինչ պետք է նա անի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Կորնթացիներ 14։9։

Եղեք վճռական։ Եթե ասում եք՝ ոչ, ապա մի՛ փոխեք ձեր խոսքը, և կողակիցներով մի խոսքի եղեք։ Եթե երեխային զգուշացրել եք, որ կպատժեք, եթե չլսի, ապա այդպես էլ վարվեք։ Երկար-բարակ մի՛ բանակցեք ու մի՛ քննարկեք, թե ինչու եք նրան պատժում։ Այդպես հեշտ կլինի թե՛ ձեզ, թե՛ երեխայի համար։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 5։12։

Եղեք սիրալիր։ Ընտանեկան կառույցը ո՛չ դեմոկրատական է, ո՛չ էլ բռնատիրական։ Աստված է հիմնադրել ընտանեկան կառույցը և սահմանել է, որ ծնողները սիրով առաջնորդեն իրենց երեխաներին և օգնեն, որ նրանք դառնան պատասխանատու անձնավորություն։ Խրատը կօգնի, որ երեխան սովորի հնազանդվել և իրեն սիրված զգալ։

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐՆԵՐ

  • «Ինքնահոսի թողնված երեխան կամաչեցնի իր մորը» (Առակներ 29։15)։

  • «Երեխայից խրատը հետ մի՛ պահիր» (Առակներ 23։13)։

  • «Եթե դուք.... խոսքը հստակ չասեք, ինչպե՞ս կհասկացվի, թե ինչ է ասվում» (1 Կորնթացիներ 14։9)։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Ավելին իմանալու համար, թե ինչպես կարող են աստվածաշնչյան սկզբունքները օգնել ծնողներին, այցելեք մեր կայք՝ jw.org/hy-armn։ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՄՈՒՍԻՆՆԵՐ ԵՎ ԾՆՈՂՆԵՐ բաժնում կգտնեք հետևյալ հոդվածները.

  • «Ինչպես դաստիարակել երեխաներին»

  • «Ինչպես արձագանքել երեխայի կամակորություններին»

  • «Ինչպես ասել ոչ»

  • «Բարոյական արժեքներ սերմանիր երեխաներիդ մեջ»

  • «Երբ ձեր երեխան սուտ է խոսում»

  • «Օգնիր քո պատանուն հնազանդվելու կանոններին»

Տե՛ս նաև «Արթնացե՛ք»-ի 2015թ. ապրիլի համարի գլխավոր թեման՝ «Լավ դաստիարակություն. հազվադեպ երևույթ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը