Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g17 № 1 էջ 8–9
  • Նվիրեք մարդկանց ձեր ժպիտը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նվիրեք մարդկանց ձեր ժպիտը
  • 2017 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԺՊԻՏԸ «ՈՒԺ ԷՐ ՏԱԼԻՍ ԻՆՁ»
  • Դաս 5
    Իմ դասը Աստվածաշնչից
  • Ժեստեր և դեմքի արտահայտություն
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ամեն ինչ սկսվեց ժպիտից
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ավելի լավ կյանք նույնիսկ հիմա
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2017 Արթնացե՛ք
g17 № 1 էջ 8–9
Տարբեր ազգերի ու տարբեր տարիքի մարդիկ ջերմորեն ժպտում են

Նվիրեք մարդկանց ձեր ժպիտը

ԵՐԲ ինչ-որ մեկը ջերմորեն ժպտում է ձեզ, ինչպե՞ս եք արձագանքում։ Թերևս ակամայից դուք էլ եք ժպտում, և ձեր տրամադրությունը բարձրանում է։ Այո՛, անկեղծ ժպիտը՝ լինի դա մտերիմ ընկերոջ, թե բոլորովին անծանոթ մարդու, միշտ էլ վարակիչ է և դրական հույզեր է արթնացնում։ Մագդալենա անունով մի կին ասում էր. «Հանգուցյալ ամուսինս՝ Գեորգը, շատ ջերմ ժպիտ ուներ։ Երբ մեր հայացքները հանդիպում էին, ես ինձ հանգիստ ու ապահով էի զգում»։

Անկեղծ ժպիտը արտահայտում է դրական հույզեր և զգացումներ, ինչպես, օրինակ՝ ուրախություն, երջանկություն, բավականություն։ Ինչպես նշվում է հոգեբանական գիտությունների ասոցիացիայի օնլայն մի հանդեսում, «ժպիտը, ըստ երևույթին, մարդկային էության բնատուր առանձնահատկություններից է»։ Այդ հանդեսում նաև ասվում է, որ անգամ նորածիններն են կարողանում «ճշգրտությամբ հասկանալ մարդու դեմքի տարբեր արտահայտությունների նշանակությունը»։ «Ժպիտներից մարդիկ ոչ միայն տեղեկություն են ստանում, այլև այդ տեղեկության հիման վրա համապատասխան վարքագիծ են դրսևորում»,— նշվում է նույն հանդեսում (Observer)։

Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի գիտաշխատողները ուսումնասիրություններ անցկացրին տարեց հիվանդների շրջանում, որպեսզի պարզեն, թե բուժանձնակազմի դեմքի արտահայտությունները ինչպես են ազդում վերջիններիս ինքնազգացողության վրա։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երբ բուժաշխատողների դեմքի արտահայտությունները ավելի շատ «ջերմություն, բարություն, հոգատարություն և կարեկցանք էին հաղորդում», հիվանդներն ավելի գոհ ու բավարարված էին լինում, և նրանց ֆիզիկական ու մտային առողջությունը բարելավվում էր։ Իսկ երբ բուժաշխատողները իրենց ոչ խոսքային արտահայտչամիջոցներով սառնություն ու անտարբերություն էին դրսևորում, հակառակ արդյունքն էր լինում։

Մարդու ժպիտը կարող է օգտակար լինել նաև հենց իր համար։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն կարող է նվազեցնել լարվածությունը և օգնել, որ մարդն ավելի ուրախ լինի ու իրեն ավել վստահ զգա։ Իսկ դեմքի խոժոռ արտահայտությունը կարող է ճիշտ հակառակ ազդեցությունը թողնել։

ԺՊԻՏԸ «ՈՒԺ ԷՐ ՏԱԼԻՍ ԻՆՁ»

Մագդալենան, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, Եհովայի վկա էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրան և նրա ընտանիքի այլ անդամների ուղարկել էին Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար (Գերմանիա), քանի որ նրանք հրաժարվում էին ընդունել նացիստական գաղափարախոսությունը։ Մագդալենան պատմում էր. «Երբեմն հսկիչները մեզ արգելում էին խոսել մյուս բանտարկյալների հետ։ Բայց նրանք չէին կարող հսկողություն սահմանել մեր դեմքի արտահայտությունների վրա։ Հենց միայն քրոջս ու մորս ժպիտը տեսնելը ուժ էր տալիս ինձ և ամրացնում տոկուն մնալու իմ վճռականությունը»։

Գուցե կյանքի հոգսերն այնքան շատ լինեն, որ թվա, թե ժպտալու պատճառ չկա։ Սակայն հիշեք, որ հույզերը մտքերի հետևանք են (Առակներ 15։15; Փիլիպպեցիներ 4։8, 9)։ Ուստի որքան էլ դժվար լինի, փորձեք ավելի շատ կենտրոնանալ հաճելի, դրական բաների վրա։a Աստվածաշունչ ընթերցելն ու աղոթելը շատերին են օգնել այս հարցում (Մատթեոս 5։3; Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում հարյուրավոր անգամներ հանդիպում են «երջանիկ» և «ուրախ» բառերը ու դրանց արմատից կազմված այլ բառեր։ Եթե որոշեք ամեն օր մեկ կամ երկու էջ կարդալ, գուցե դուք էլ որոշ ժամանակ անց նկատեք, որ սկսել եք ավելի հաճախ ժպտալ։

Մի՛ սպասեք, որ ուրիշները ժպտան ձեզ։ Ինքներդ ժպտացեք ուրիշներին և դրական հույզեր արթնացրեք նրանց սրտում։ Այո՛, հիշեք, որ ձեր ժպիտը Աստծուց տրված հրաշալի նվեր է, որը կարող է ուրախություն պարգևել և՛ ձեզ, և՛ ձեր շրջապատի մարդկանց։

a Տես «Արթնացե՛ք»-ի 2013 թ. նոյեմբերի համարի ««Միշտ խնջույքի» մե՞ջ ես» հոդվածը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը