Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g19 № 2 էջ 12–13
  • Սովորել մեծահասակներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սովորել մեծահասակներից
  • 2019 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉ ԴԵՐ ՈՒՆԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ
  • ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
  • ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՇՓՎԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԵՏ
  • Ինչպես առաջնորդություն տալ երեխաներին
    Աջակցություն ընտանիքին
  • Պատանեկություն. քայլ դեպի չափահասություն
    2011 Արթնացե՛ք
  • Վստահելի խորհուրդներ երեխաներին դաստիարակելու համար
    2006 Դիտարան
  • Ծնողների հարցերը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
Ավելին
2019 Արթնացե՛ք
g19 № 2 էջ 12–13
Մի կին ցույց է տալիս իր հին նկարները մի աղջկա

ԴԱՍ 5

Սովորել մեծահասակներից

ԻՆՉ ԴԵՐ ՈՒՆԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Երեխաների կյանքում մեծահասակները կարևոր դեր ունեն, քանի որ կարող են ուղղություն ցույց տալ և օգտակար խորհուրդներ տալ նրանց։ Որպես ծնող՝ այդ դերը լավագույնս կարող եք կատարել հենց դուք։ Ավելին, դա ձեր պատասխանատվությունն է։ Սակայն երեխաները կարող են օգուտ քաղել նաև այլ մեծահասակների խորհուրդներից ու փորձից։

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ

Շատ երկրներում պատանիները քիչ են շփվում մեծահասակների հետ։ Նկատի առնենք հետևյալ փաստերը։

  • Երեխաները իրենց օրվա մեծ մասն անցկացնում են դպրոցում, որտեղ մեծամասնություն են կազմում աշակերտները, ոչ թե ուսուցիչները կամ այլ մեծահասակներ։

  • Որոշ դեռահասներ, տուն վերադառնալով, մնում են մենակ, քանի որ երկու ծնողներն էլ ստիպված են աշխատել։

  • Ըստ մի ուսումնասիրության՝ Միացյալ Նահանգներում 8–12 տարեկան երեխաները ամեն օր մոտ վեց ժամ ծախսում են ժամանցային մեդիայի՝ հեռուստատեսության, ինտերնետի, էլեկտրոնային սարքերի վրա։a

Ծնողների համար նախատեսված մի գրքում ասվում է. «Շատ հաճախ դեռահասների համար իրազեկման, ընդօրինակման և խորհրդի աղբյուր են ծառայում ոչ թե մայրերը, հայրերը, ուսուցիչները կամ ուրիշ պատասխանատու չափահաս մարդիկ.... այլ իրենց հասակակիցները» (Hold On to Your Kids)։

ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՇՓՎԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԵՏ

Առաջին հերթին ինքներդ ժամանակ անցկացրեք ձեր երեխայի հետ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6)։

Երեխաները սովորաբար իրենց ծնողներին են համարում հեղինակություն և օգնության աղբյուր։ Ավելին, մասնագետներն ասում են, որ անգամ դեռահասները իրենց ծնողների խորհուրդները գերադասում են հասակակիցների խորհուրդներից։ Հոգեբանության դոկտոր Լորենս Ստայնբերգը իր գրքում նշում է. «Ծնողները շարունակում են գերակշռող ազդեցություն ունենալ երեխայի մտածելակերպի ու վարվելակերպի վրա անգամ դեռահասության տարիքում ընդհուպ մինչև չափահասություն»։ Նա ավելացնում է. «Դեռահասների համար իրականում կարևոր է ձեր կարծիքը, և նրանք ուշադրություն են դարձնում ձեր ասածներին, անգամ եթե չեն խոստովանում դա կամ չեն համաձայնում ձեր ամեն մի ասածին» (You and Your Adolescent)։

Ճիշտ օգտագործեք այն հանգամանքը, որ խորհուրդ ու առաջնորդություն ստանալու հարցում երեխաները ի բնե ձեզ են ընդունում որպես հեղինակություն։ Ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ և խոսեք ձեր արժեքների, հայացքների և փորձի մասին։

Օգնեք երեխային, որ ունենա հասուն և վստահելի ընկեր

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20)։

Մտածեք. ձեր շրջապատում կա՞ այնպիսի անձնավորություն, ով կարող է լավ օրինակ լինել ձեր երեխայի համար։ Կարող եք կազմակերպել, որ ձեր երեխան ժամանակ անցկացնի նրա հետ։ Իհարկե, դա չի նշանակում, որ ձեր ծնողական պատասխանատվությունը պետք է ուրիշի վրա գցեք։ Սակայն կերտիչ ընկերակցությունը չափահաս անձնավորության հետ, որը վստահելի է ու չի վնասի ձեր երեխային, կարող է լրացնել ձեր տված կրթությունը։ Աստվածաշնչում խոսվում է մի երիտասարդի՝ Տիմոթեոսի մասին, որի համար շատ օգտակար եղավ Պողոս առաքյալի հետ շփումը ոչ միայն դեռահասության տարիներին, այլև հետագայում։ Այդ ընկերակցությունը օգտակար եղավ նաև առաքյալի համար (Փիլիպպեցիներ 2։20, 22)։

Վերջին հարյուրամյակում նկատվել է, որ շատ հարազատներ՝ տատիկները, պապիկները, մորեղբայրները, հորաքույրները կամ ուրիշ ազգականներ ապրում են աշխարհի տարբեր ծայրերում։ Եթե ձեր հանգամանքներն էլ են այդպիսին, հոգ տարեք, որ ձեր երեխաները հնարավորություն ունենան շփվելու այլ մեծահասակների հետ, ովքեր ունեն այնպիսի հատկություններ, որ կցանկանայիք տեսնել ձեր երեխաների մեջ։

a Իսկ ավելի բարձր տարիքի երեխաները, այդ նույն ուսումնասիրության համաձայն, ամեն օր միջին հաշվով մոտ ինը ժամ են ծախսում ժամանցային մեդիայի վրա։ Այս վիճակագրական տվյալները չեն ընդգրկում այն ժամանակը, երբ երեխաներն ու պատանիներն օգտվում են ինտերնետից դպրոցում և տնային հանձնարարություններ անելիս։

Մի կին ցույց է տալիս իր հին նկարները մի աղջկա

ՀԻՄԱ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Այն երեխաները, ովքեր մեծահասակներին են համարում խորհուրդների վստահելի աղբյուր, ավելի հավանական է, որ հետագայում իմաստուն ու հասուն անձնավորություն կդառնան

Սովորեցրեք ձեր օրինակով

  • Երեխաներիս համար լա՞վ օրինակ եմ։

  • Երեխաներս տեսնո՞ւմ են, որ ես էլ եմ խորհուրդ հարցնում ինձանից ավելի շատ փորձ ունեցողներից։

  • Երեխաներիս հետ ժամանակ անցկացնո՞ւմ եմ, որպեսզի նրանք զգան, որ կարևոր են ինձ համար։

Պատմում են ծնողները

«Պատահում է, որ ինչ-որ գործով զբաղված եմ լինում, և աղջիկս ինձ ասում է, որ ուզում է խոսել հետս։ Այդ ժամանակ ես միշտ ցույց եմ տալիս, որ նրան լսելը ինձ համար շատ կարևոր է, և եթե նույնիսկ ստիպված եմ լինում ասել, որ սպասի մի քանի րոպե, բացատրում եմ, որ պարզապես ցանկանում եմ առանց շեղվելու ուշադրությամբ լսել նրան։ Ես ու կինս նաև ձգտում ենք լավ օրինակ լինել, որպեսզի նա տեսնի, որ մենք ինքներս էլ ապրում ենք այն նույն սկզբունքներով, որ սովորեցնում ենք իրեն» (Դեյվիդ)։

«Երբ ծնվեց մեր աղջիկը, ես ու ամուսինս որոշեցինք, որ ես չեմ աշխատի, այլ կմնամ տանը, որ հոգ տանեմ նրա մասին։ Չեմ ափսոսում այդ որոշման համար։ Կարևոր է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ՝ նրան ճիշտ օգնություն և ուղղություն տալու համար։ Ավելին, երեխայի կողքին լինելով՝ նրան ցույց ենք տալիս, որ նա թանկ է մեզ համար» (Լիզա)։

ՇՓՈՒՄԸ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԵՏ

«Երեխաներս մեծացել են տարբեր տարիքի ու տարբեր նախասիրություններ ունեցող մեծահասակների շրջապատում, և այդ մարդկանց կյանքին ծանոթանալը օգնել է, որ նրանք կյանքին նայեն ուրիշ աչքերով։ Օրինակ՝ մի անգամ տատիկս երեխաներիս պատմեց, որ իրենց ընտանիքը առաջինն էր, որ ունեցավ էլեկտրականություն։ Այն ժամանակ նա փոքր երեխա էր և հիշում է, թե ինչպես էին մոտակա վայրերից մարդիկ գալիս իրենց տուն, որ պարզապես խոհանոցում կանգնեն և նայեն՝ ինչպես է լույսը միանում-անջատվում։ Երեխաներս ուղղակի ապշել էին։ Տատիկիս պատմածից նրանք հասկացան՝ որքան տարբեր է եղել կյանքն այն ժամանակ։ Նրա կյանքից այսպիսի բաներ իմանալը նաև նպաստեց, որ երեխաներս հարգանքով լցվեն նրա և այլ տարեցների նկատմամբ։ Երբ երեխաները մեծահասակների հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան իրենց հասակակիցների հետ, ավելի լայն աշխարհայացք են ունենում» (Մարենդա)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը