Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g21 № 1 էջ 8–9
  • Գոհ լինելու գաղտնիքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գոհ լինելու գաղտնիքը
  • 2021 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ջանասիրաբար աշխատեք
  • Ազնիվ եղեք
  • Փողին առնչվող հարցերում հավասարակշռված եղեք
  • Լավագույն կրթությունն ընտրեք
  • Հավասարակշռված տեսակետ փողի վերաբերյալ
    2015 Արթնացե՛ք
  • Փողը բոլոր չարիքների արմա՞տն է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Փող
    2014 Արթնացե՛ք
  • Ո՞րն է փողի հանդեպ ճիշտ տեսակետը
    2007 Արթնացե՛ք
Ավելին
2021 Արթնացե՛ք
g21 № 1 էջ 8–9
Մայր և որդի քայլում են Հնդկաստանի մարդաշատ խանութների կողքով։ Նրանք գոհ ու երջանիկ են, իսկ մյուսները տարված են թանկարժեք իրերով

Գոհ լինելու գաղտնիքը

Բոլորս՝ լինենք ամուսնացած թե ամուրի, երիտասարդ թե տարեց, ցանկանում ենք գոհ և երջանիկ լինել։ Մեր Արարիչն էլ է ուզում, որ երջանիկ կյանքով ապրենք, ուստի օգտակար խորհուրդներ է տվել մեզ։

Ջանասիրաբար աշխատեք

«Թող տքնաջան աշխատի՝ իր ձեռքերով բարին գործելով, որպեսզի կարողանա տալ կարիքի մեջ եղողին» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 4։28)։

Մեր Արարիչը ուզում է՝ դրական տրամադրվածություն ունենանք աշխատանքի վերաբերյալ։ Ինչո՞ւ։ Տքնաջան աշխատող մարդը երջանիկ է, քանի որ կարող է հոգ տանել իր ընտանիքի համար։ Նաև գուցե կարողանա օգնել կարիքի մեջ եղողին։ Նա թանկ աշխատող կլինի իր գործատուի համար։ Լավ աշխատողին դժվար թե գործից ազատեն։ Սուրբ Գիրքն ասում է, որ տքնաջան աշխատանքի արդյունքը «Աստծու պարգևն է» (Ժողովող 3։13)։

Ազնիվ եղեք

«Վստահ ենք, որ մաքուր խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 13։18)։

Ազնիվ մարդը ինքնահարգանք ունի, վայելում է ներքին խաղաղություն և գլուխը հանգիստ բարձին է դնում։ Նա հարգանքի և վստահության է արժանանում ուրիշների կողմից։ Անազնիվ մարդիկ իրենք իրենց զրկում են լավ բաներից։ Նրանք գուցե սկսեն ապրել խղճի խայթով և այն մտավախությամբ, որ մի օր իրենց անազնիվ գործերը ջրի երես դուրս կգան։

Փողին առնչվող հարցերում հավասարակշռված եղեք

«Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 13։5)։

Ինչ խոսք, փողն անհրաժեշտ է սնունդ և այլ կենսական բաներ գնելու համար։ Բայց փողասիրությունը չափազանց վտանգավոր է։ Դրա պատճառով մարդ գուցե իր ողջ ժամանակն ու էներգիան ծախսի ավելի շատ գումար վաստակելու վրա։ Փողի հետևից ընկնելը կարող է լարվածություն առաջացնել ընտանիքում, խլել այն ժամանակը, որ մարդ պետք է հատկացներ իր երեխաներին, և անգամ վնասել նրա առողջությունը (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Իսկ որ ավելի վատ է, փողասիրությունը կարող է դրդել մարդուն անազնվորեն վարվել։ Մի իմաստուն մարդ ասել է. «Իր գործերով հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա, բայց նա, ով շտապում է հարստություն ձեռք բերել, անմեղ չի մնա» (Առակներ 28։20)։

Լավագույն կրթությունն ընտրեք

«Իմաստություն և խորհելու կարողություն պահպանիր» (ԱՌԱԿՆԵՐ 3։21)։

Լավ կրթությունը նպաստում է, որ բարեխիղճ մարդ և պատասխանատու ծնող լինենք։ Բայց աշխարհում տրվող կրթությունը բավարար չէ ապահովություն և մնայուն երջանկություն ունենալու համար։ Կյանքի բոլոր ոլորտներում հաջողակ լինելու համար մենք Աստծու տված կրթության կարիքն ունենք։ Աստծուն լսող մարդու մասին Սուրբ Գիրքն ասում է. «Ինչ էլ որ նա անի, կհաջողվի» (Սաղմոս 1։1–3)։

Ես գոհ ու երջանիկ եմ

«Իմ շրջապատում շատ մարդիկ տքնաջան աշխատում են, որ լավ կրթություն ստանան և հարստություն ու ճանաչում ձեռք բերեն։ Սակայն անգամ եթե հասնում են այդ նպատակներին, իսկական ու մնայուն երջանկություն չեն գտնում։ Աստվածաշունչն օգնեց ինձ հավասարակշռված տեսակետ ունենալ փողի նկատմամբ։ Սովորեցի, որ թեև որոշ դեպքերում փողը կարող է պաշտպանել, բայց դրանով չես կարող երջանկություն կամ իսկական սեր գնել։ Ես գոհ ու երջանիկ եմ, քանի որ Աստվածաշնչի օգնությամբ կարողանում եմ իմաստուն որոշումներ կայացնել աշխատանքի և փողի վերաբերյալ» (Կիշոր)։

Կիշոր

Ավելին իմացեք

Աշխատանքի, փողի և կրթության վերաբերյալ Արարչի տեսակետի մասին ավելին իմացեք՝ այցելելով jw.org կայք (տես ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը