Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g25 № 1 էջ 4–5
  • Ընդունեք իրականությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընդունեք իրականությունը
  • 2025 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
  • ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
  • Համաշխարհային գնաճ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Բովանդակություն
    2025 Արթնացե՛ք
  • Լիահույս եղեք
    2025 Արթնացե՛ք
  • Ճիշտ տնօրինեք փողը
    2025 Արթնացե՛ք
Ավելին
2025 Արթնացե՛ք
g25 № 1 էջ 4–5
Համակցված նկարներ։ 1. Բացօթյա շուկայում մի կին պոմիդոր է ընտրում։ 2. Նա գնված մթերքների գումարն է մեկնել վաճառողին

ԳՆԱՃ. ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ

Ընդունեք իրականությունը

Երբ գները աստիճանաբար են բարձրանում, հազիվ թե նկատենք դա, հատկապես եթե մեր աշխատավարձն էլ է բարձրանում։ Սակայն երբ կտրուկ գնաճ է լինում, իսկ աշխատավարձը մնում է նույնը, գուցե մտահոգվենք և խուճապի մատնվենք, առավել ևս, եթե ընտանիք ունենք, որի հոգսը մեզ վրա է։

Ճիշտ է, մենք չենք կարող կանգնեցնել գնաճը, բայց իրականությունն ընդունելով՝ կկարողանանք գլուխ հանել իրավիճակից։

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ

Այն մարդիկ, ովքեր իրատեսորեն են նայում թանկացումներին, ավելի հեշտ են կարողանում անել ներքոհիշյալ բաները։

  • Հանգստություն են պահպանում։ Երբ մարդ հանդարտ է մնում, ավելի սթափ է դատում և ավելի լավ որոշումներ կայացնում։

  • Խուսափում են անխոհեմ սովորություններից։ Օրինակ՝ խելամիտ չի լինի անտեսել անհրաժեշտ վճարումները կամ անխնա ծախսել գումարը։

  • Խուսափում են ընտանիքի անդամների հետ փողի շուրջ անտեղի վիճելուց։

  • Հարմարվելու ելք են գտնում։ Օրինակ՝ փոփոխություններ են անում առաջնահերթությունների և ծախսերի հարցում։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Պատրաստակամորեն հարմարվեք։ Կտրուկ թանկացումների շրջանում տեղին կլինի հնարավորինս կրճատել ծախսերը։ Ոմանք փորձում են պահպանել այն նույն ապրելակերպը, որի հնարավորությունը այլևս չունեն, իսկ դա նման է արագընթաց գետի հոսանքին հակառակ լողալուն։ Ի վերջո նրանք ուղղակի ուժասպառ են լինում։ Եթե ընտանիք ունեք, բնականաբար ցանկանում եք ապահովել նրանց ամեն ինչով և մտահոգվում եք դրա մասին։ Բայց հիշեք, որ նրանք ամեն ինչից առավել ձեր սիրո, ժամանակի և ուշադրության կարիքն ունեն։

«Մի՞թե ձեզնից որևէ մեկը կարող է մտահոգվելով իր կյանքը թեկուզ մեկ ժամով երկարացնել» (Ղուկաս 12։25)։

«Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին. վաղվա օրը նոր մտահոգություններ կբերի իր հետ։ Օրվա հոգսը արդեն իսկ բավական է» (Մատթեոս 6։34)։

Անիրատեսական, շռայլ կյանքով ապրելու փորձերը նման են արագընթաց գետի հոսանքին հակառակ լողալուն

Ֆազիլիա

«Մենք ապրում ենք Աստվածաշնչում մարգարեացված «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1)։ Դրա համար էլ չեմ զարմանում, երբ տնտեսական խնդիրներ են լինում, և գները բարձրանում են։ Փորձում եմ հարմարվել իրավիճակին՝ նվազեցնելով անկարևոր ծախսերը» (Ֆազիլիա, Անդրկովկաս)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը