Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 27
  • Եգիպտոսի չար թագավորը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եգիպտոսի չար թագավորը
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Մովսեսը որոշում է Եհովային ծառայել
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Կարմիր ծովից անցնելը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հաջորդ վեց պատուհասները
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Առաջին երեք պատուհասները
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 27

Պատմություն 27

Եգիպտոսի չար թագավորը

ՏԵ՛Ս, թե նկարում պատկերված մարդիկ ինչպես են բռնությամբ աշխատեցնում մյուսներին։ Ահա այս մարդը մտրակով հարվածում է գործավորներից մեկին։ Այս գործավորները Հակոբի ընտանիքից են. նրանք իսրայելացիներ են կոչվում։ Իսկ նրանց վրա բռնացող մարդիկ եգիպտացիներն են։ Իսրայելացիները դարձել են եգիպտացիների ստրուկները։ Իսկ դա ինչպե՞ս պատահեց։

Երկար տարիներ Հակոբի բազմանդամ ընտանիքը խաղաղ ապրում էր Եգիպտոսում։ Հովսեփը, որը փարավոնից հետո երկրորդ իշխանն էր այդ երկրում, հոգ էր տանում նրանց մասին։ Բայց նա մահացավ, և Եգիպտոսի թագավոր դարձավ մի նոր փարավոն, որը չէր սիրում իսրայելացիներին։

Ուստի այս չար փարավոնը իսրայելացիներին ստրուկներ դարձրեց և նրանց վրա կառավարիչներ նշանակեց ստոր ու դաժան մարդկանց։ Այդ մարդիկ ստիպում էին իսրայելացիներին ծանր աշխատել և փարավոնի համար քաղաքներ կառուցել։ Բայց իսրայելացիների թիվը գնալով աճում էր։ Որոշ ժամանակ անց եգիպտացիները սկսեցին վախենալ, թե իսրայելացիները թվով կշատանան ու իրենցից ուժեղ կլինեն։

Գիտե՞ս, թե փարավոնն ինչ արեց։ Նա այն կանանց, որոնք օգնում էին իսրայելացի մայրերին ծննդաբերելիս, պատվիրեց. «Ծնվածների մեջ բոլոր տղա–​երեխաներին սպանե՛ք»։ Բայց նրանք բարի էին և չէին ուզում սպանել նորածիններին։

Այդ պատճառով էլ փարավոնը մեկ ուրիշ պատվեր տվեց՝ այս անգամ արդեն իր ժողովրդին. «Վերցրե՛ք իսրայելացի տղա–​երեխաներին ու սպանե՛ք նրանց։ Կենդանի թողեք միայն աղջիկ–​երեխաներին»։ Ինչ սարսափելի հրաման էր, այնպես չէ՞։ Ե՛կ տեսնենք, թե ինչպես պատահեց, որ տղա–​նորածիններից մեկը փրկվեց։

Ելից 1։6–22։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը