Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 46
  • Երիքովի պարիսպները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երիքովի պարիսպները
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Ռախաբը թաքցնում է հետախույզներին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ռախաբը թաքցնում է հետախույզներին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ռախաբը հավատում էր Եհովային
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Նա «գործերով արդար հայտարարվեց»
    2013 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 46

Պատմություն 46

Երիքովի պարիսպները

ԻՆՉՈ՞Ւ են Երիքովի այս պարիսպները փլվում։ Կարծես թե մի հզոր ռումբ է ընկել դրանց վրա։ Բայց այն օրերում ռումբեր գոյություն չունեին. անգամ հրացաններ չկային։ Սա Եհովայի կատարած հերթական հրաշքներից մեկն է։ Տեսնենք, թե ինչպես այն կատարվեց։

Լսի՛ր, թե Եհովան ինչ է հանձնարարում Հեսուին. «Դու և քո ռազմիկները պտտվեք քաղաքի շուրջ բոլորը։ Վեց օր պտտվեք օրական մեկ անգամ։ Ձեզ հետ վերցրեք ուխտի տապանակը։ Յոթ քահանաներ թող քայլեն տապանակի առջևից ու հնչեցնեն իրենց փողերը։

Իսկ յոթերորդ օրը դուք պիտի պտտվեք քաղաքի շուրջը յոթ անգամ։ Ապա սկսեք փողերը երկար հնչեցնել, ու ամեն մարդ թող ուժգին, մարտական ձայնով աղաղակի, և պարիսպները հիմնահատակ կփլվեն»։

Հեսուն ու ժողովուրդը անում են ճիշտ այնպես, ինչպես որ Եհովան է պատվիրում։ Երթի ընթացքում բոլորը լուռ են. ոչ մեկը մյուսի հետ բառ չի փոխանակում։ Լսվում են միայն փողերի ձայնն ու երթի դուրս եկած ռազմիկների ոտնաձայները։ Երիքովում ապրող Աստծու ժողովրդի թշնամիները, հավանաբար, ահ ու սարսափի մեջ են։ Տեսնո՞ւմ ես պատուհանից կախված կարմիր պարանը։ Դա ո՞ւմ պատուհանն է։ Այո՛, դա Ռախաբն է կախել, ինչպես որ ասել էին երկու հետախույզները։ Նրա ընտանիքի բոլոր անդամները Ռախաբի հետ ներսում են ու նրա հետ միասին հետևում են դեպքերի ընթացքին։

Վերջապես, յոթերորդ օրը՝ քաղաքի շուրջը յոթ անգամ պտտվելուց հետո, փողերը հնչում են, պատերազմողներն աղաղակում են, և պարիսպները փուլ են գալիս։ Այդ ժամանակ Հեսուն հրամայում է. «Սպանե՛ք քաղաքի բոլոր բնակիչներին, իսկ քաղաքը՝ այրե՛ք։ Ամեն ինչ կրակի մատնե՛ք։ Միայն արծաթը, ոսկին, պղինձն ու երկաթը պահե՛ք Եհովայի գանձարանը տանելու համար»։

Իսկ այն երկու հետախույզներին Հեսուն պատվիրում է. «Գնացե՛ք Ռախաբի տուն ու դո՛ւրս հանեք նրան և իր ընտանիքին»։ Ռախաբն ու իր ընտանիքի բոլոր անդամները փրկվում են, ինչպես որ խոստացել էին հետախույզները։

Յեսու 6։1–25։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը