Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 115
  • Երկրի վրա՝ նոր դրախտ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երկրի վրա՝ նոր դրախտ
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Ովքե՞ր են հարություն առնելու, և որտե՞ղ են նրանք ապրելու
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Աստված ի՞նչ նպատակ ունի երկրի առնչությամբ
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • «Կտեսնվենք դրախտում»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Բարի լուր Աստծուց
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 115

Պատմություն 115

Երկրի վրա՝ նոր դրախտ

ՆԱՅԻՐ այս մեծ ծառերին, գեղեցիկ ծաղիկներին ու բարձր լեռներին։ Հրաշալի տեսարան է, այնպես չէ՞։ Տե՛ս, թե ինչպես է եղնիկն ուտում փոքրիկ տղայի ձեռքից։ Հապա մարգագետնում գտնվող առյուծներն ու ձիե՞րը։ Չէի՞ր ցանկանա, որ ձեր տունը այսպիսի վայրում գտնվեր։

Աստված ցանկանում է, որ դու հավիտյան ապրես դրախտային երկրում։ Նա չի ուզում, որ դու ցավ զգաս ու տառապես, ինչպես որ այսօր աշխարհում ապրող շատ մարդիկ։ Ահա թե ինչ է խոստանում Աստվածաշունչը դրախտի բնակիչներին. «Աստված նրանց հետ է լինելու։ Մահ, աղաղակ և ցավ այլևս չեն լինի։ Հին ժամանակներն արդեն անցած կլինեն»։

Հիսուսը հոգ կտանի, որ այս հրաշալի փոփոխությունները իրականություն դառնան։ Իսկ գիտե՞ս, թե դա երբ կլինի։ Այո, այն բանից հետո, երբ նա երկիրը մաքրի բոլոր չարությունից ու չար մարդկանցից։ Հիշիր, որ երբ Հիսուսը երկրի վրա էր, բուժում էր մարդկանց ամեն տեսակի հիվանդություններից և նույնիսկ մահացածների կենդանացրեց։ Այս ամենը նա կատարեց ցույց տալու համար, թե ինչ է անելու ամբողջ երկրագնդով մեկ Աստծու Թագավորության Թագավորը դառնալուց հետո։

Միայն պատկերացրու, թե ի՜նչ հրաշալի է լինելու նոր դրախտում՝ երկրի վրա։ Հիսուսը իր կողմից ընտրվածների հետ միասին կառավարելու է երկնքից։ Այս կառավարիչները հոգ են տանելու, որպեսզի երկրի յուրաքանչյուր բնակիչ լավ ապրի ու իրեն երջանիկ զգա։ Իսկ հիմա ե՛կ տեսնենք, թե ինչ է հարկավոր անել վստահ լինելու համար, որ Աստված մեզ հավիտենական կյանք կտա նոր դրախտում։

Յայտնութիւն 21։3, 4; 5։9, 10; 14։1–3։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը