Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 6
  • Խոստացված երեխան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խոստացված երեխան
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Խոստացված երեխան
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նա «խոսքերը պահում էր իր սրտում»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա «իր սրտում եզրակացություններ էր անում»
    2008 Դիտարան
  • Ինչ ենք սովորում Մարիամից
    2009 Դիտարան
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 6

Գլուխ 6

Խոստացված երեխան

ՆԱԶԱՐԵԹ վերադառնալու փոխարեն՝ Հովսեփն ու Մարիամը մնում են Բեթլեհեմում։ Երբ Հիսուսն ութ օրական է դառնում, նրան թլփատում են, ինչպես Աստված պատվիրել էր Մովսիսական օրենքով։ Ըստ երևույթին, սովորություն կար նաև տղա երեխաներին անուն տալ ութերորդ օրը։ Եվ այսպես, համաձայն Գաբրիել հրեշտակի խոսքերի՝ Հովսեփն ու Մարիամը իրենց երեխային անվանում են Հիսուս։

Անցնում է ավելի քան մեկ ամիս։ Հիսուսը 40 օրական է։ Այժմ ո՞ւր են տանում նրան ծնողները։ Երուսաղեմի տաճար, որն ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում իրենց բնակատեղից։ Համաձայն Մովսեսի միջոցով տրված Աստծու Օրենքի՝ որդի ծնելուց 40 օր հետո, երբ լրանում են կնոջ մաքրման օրերը, նա պետք է զոհ մատուցի տաճարում։

Հենց դա էլ անում է Մարիամը։ Նա որպես զոհ նվիրաբերում է երկու փոքրիկ թռչուն։ Սա մեզ ինչ–որ բան է ասում Հովսեփի ու Մարիամի տնտեսական վիճակի մասին։ Մովսիսական օրենքը պահանջում էր զոհաբերել գառ, որն անհամեմատ թանկ էր թռչունից։ Սակայն եթե կինը հնարավորություն չուներ գառ զոհաբերելու, բավական էր երկու տատրակ կամ երկու աղավնի։

Տաճարում մի ծեր մարդ Հիսուսին իր գիրկն է առնում։ Նրա անունը Սիմեոն է։ Եհովան հայտնել էր նրան, որ նա չէր մահանալու, մինչև որ չտեսներ Աստծու խոստացյալ Քրիստոսին, կամ՝ Մեսիային։ Երբ այդ օրը Սիմեոնը մտնում է տաճար, սուրբ ոգին առաջնորդում է նրան դեպի այն երեխան, որին Հովսեփն ու Մարիամը բերել են։

Գիրկն առնելով երեխային՝ Սիմեոնը շնորհակալություն է հայտնում Աստծուն և ասում. «Հիմա, Գերիշխա՛ն Տեր, դու խաղաղությամբ ազատ ես արձակում քո ծառային՝ քո խոսքի համաձայն, որովհետև իմ աչքերը տեսան քո փրկության միջոցին, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առջև, որը լույս է ազգերից քողը հեռացնելու համար և փառքն է քո Իսրայել ժողովըրդի»։

Հովսեփն ու Մարիամը զարմանում են, երբ լսում են այս խոսքերը։ Այնուհետև Սիմեոնը օրհնում է նրանց և ասում Մարիամին, որ նրա որդին «դրված է, որպեսզի Իսրայելում շատերն ընկնեն և նորից վեր կենան», և որ սրի նման՝ վիշտը խոցելու է Մարիամի հոգին։

Այդ ժամանակ տաճարում է գտնվում նաև ութսունչորսամյա Աննա մարգարեուհին։ Նա երբեք տաճարից չի բացակայում։ Հենց այդ պահին նա մոտենում է, շնորհակալություն է հայտնում Աստծուն և սկսում է խոսել Հիսուսի մասին իր շուրջը գտնվողների հետ։

Որքա՜ն են ուրախանում Մարիամն ու Հովսեփը։ Տաճարում պատահած դեպքերը հաստատում են, որ Հիսուսն Աստծու կողմից խոստացված երեխան է։ Ղուկաս 2։21–38; Ղեւտացոց 12։1–8։

▪ Ըստ երևույթին, ե՞րբ էր իսրայելացի տղա երեխային անուն տրվում։

▪ Ի՞նչ էր պահանջվում իսրայելացի կնոջից, երբ նրա որդին դառնում էր 40 օրական, և Մարիամի բերած զոհը ի՞նչ է ասում նրա տնտեսական վիճակի մասին։

▪ Ովքե՞ր են իմանում, որ Հիսուսն է խոստացված երեխան, և ինչպե՞ս են նրանք արձագանքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը