Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 15
  • Հիսուսի առաջին հրաշքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսի առաջին հրաշքը
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսի առաջին հրաշքը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Երկրորդ հրաշքը Կանայում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Երկրորդ հրաշքը Կանայում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ընթերցողների հարցերը
    2006 Դիտարան
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 15

Գլուխ 15

Հիսուսի առաջին հրաշքը

ՄԵԿ կամ երկու օր է, ինչ Անդրեասը, Պետրոսը, Հովհաննեսը, Փիլիպպոսը, Նաթանայելը և հավանաբար նաև Հակոբոսը դարձել են Հիսուսի առաջին աշակերտները։ Այժմ նրանք գնում են իրենց ծննդավայրը՝ Գալիլեա։ Նրանց նպատակն է հասնել Կանա՝ Նաթանայելի հայրենի քաղաքը, որը գտնվում է բլրաշատ մի վայրում՝ Նազարեթից ոչ հեռու, որտեղ մեծացել է ինքը՝ Հիսուսը։ Կանայում նրանք հարսանեկան խնջույքի են հրավիրված։

Հարսանիքին ներկա է նաև Հիսուսի մայրը։ Մարիամը մտերիմ է ամուսնացող զույգի հետ և, ինչպես երևում է, օգնում է սպասարկել մեծաթիվ հյուրերին։ Ուստի նա անմիջապես նկատում է, թե ինչ է պակասում, և ասում է Հիսուսին. «Գինի չունեն»։

Փաստորեն, Մարիամը խորհուրդ է տալիս Հիսուսին մի բան անել այդ առնչությամբ, սակայն Հիսուսը սկզբում դժկամում է։ «Ի՞նչ գործ ունես ինձ հետ»,— հարցնում է նա։ Քանի որ Հիսուսը Աստծու կողմից նշանակված Թագավորն է, ուստի հարկ չկա, որ ընտանիքի անդամներից կամ ընկերներից որևէ մեկը ուղղություն տա նրան, թե ինչ է հարկավոր անել։ Մարիամը խելամտորեն ամեն ինչ իր որդու ձեռքն է հանձնում և սպասավորներին ասում. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։

Հարսանքատանը ջրի վեց քարե կարասներ կան՝ յուրաքանչյուրը մոտ 40 լիտր տարողությամբ։ Հիսուսը պատվիրում է սպասավորներին. «Այդ կարասները ջրով լցրեք»։ Սպասավորները մինչև պռունկը ջուր են լցնում։ Ապա նա ասում է. «Այժմ մի քիչ հանեք ու տարեք խնջույքի սեղանապետին»։

Տպավորվելով գինու բարձր որակից և չիմանալով, որ այն հրաշքի արդյունք է՝ սեղանապետը կանչում է փեսային ու ասում. «Ուրիշները սկզբում լավ գինին են մատուցում, և երբ մարդիկ հարբում են, այդ ժամանակ վատն են դնում։ Իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես»։

Սա Հիսուսի առաջին հրաշքն է, և այն անկասկած զորացնում է նրա նոր աշակերտների հավատը։ Այնուհետև Հիսուսն իր մոր ու եղբայրների հետ գնում է Կափառնայում, որը Գալիլեայի ծովի մոտակայքում է։ Հովհաննես 2։1–12։

▪ Հիսուսի ծառայության ո՞ր շրջանում է տեղի ունենում Կանայի հարսանիքը։

▪ Ինչո՞ւ է Հիսուսը առարկում իր մորը։

▪ Ի՞նչ հրաշք է գործում Հիսուսը, և այն ի՞նչ ազդեցություն է թողնում մարդկանց վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը