Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 73
  • Բարի սամարացին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի սամարացին
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Իրականում ո՞վ է մերձավորը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Բարության դաս
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Ի՞նչ է նշանակում լինել «բարի սամարացի»
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ինչպես է Հիսուսը սովորեցնում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 73

Գլուխ 73

Բարի սամարացին

ՀԻՍՈՒՍԸ հավանաբար Բեթանիայի շրջակայքում է։ Այդ գյուղը Երուսաղեմից մոտավորապես 3 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Մի մարդ, որը լավատեղյակ է Մովսիսական օրենքից, մոտենում է նրան ու հարցնում. «Ուսուցի՛չ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։

Հիսուսը հասկանում է, որ այդ մարդը, որը օրենսգետ է, հարցնում է ոչ թե զուտ տեղեկություն ստանալու համար, այլ ցանկանում է փորձել իրեն։ Օրենսգետի նպատակը թերևս այն է, որ Հիսուսն իր պատասխանով վիրավորի հրեաների զգացմունքները։ Ուստի Հիսուսն այնպես է անում, որ օրենսգետն ինքը պատասխանի այդ հարցին։ Նա հարցնում է. «Օրենքում ի՞նչ է գրված։ Ինչպե՞ս ես կարդում»։

Օրենսգետի պատասխանից երևում է, որ նա լավ հասկանում է Գրությունները, քանի որ Աստծու օրենքներից մեջբերելով Բ Օրինաց 6։5 և Ղեւտացոց 19։18 համարները՝ նա պատասխանում է. ««Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ ուժով և քո ամբողջ մտքով», և՝ «քո մերձավորին՝ քո անձի պես»»։

«Ճի՛շտ պատասխանեցիր,— ասում է Հիսուսը,— շարունակի՛ր դա անել և կյանք կստանաս»։

Սակայն օրենսգետը չի բավարարվում։ Հիսուսի պատասխանը բավականաչափ կոնկրետ չէ։ Նա ցանկանում է, որ Հիսուսը հաստատի, որ իր հայացքները ճիշտ են, և որ ինքը արդարությամբ է վարվում ուրիշների հետ։ Ուստի հարցնում է նրան. «Իմ մերձավորը ո՞վ է»։

Հրեաների կարծիքով՝ «մերձավոր» բառը վերաբերում է միայն հրեաներին, ինչպես առաջին հայացքից երևում է Ղեւտացոց 19։18–ի համատեքստից։ Հետագայում նույնիսկ Պետրոս առաքյալն ասաց. «Դուք լավ գիտեք, թե որքան անօրինական է հրեայի համար օտարազգի մարդու հետ ընկերակցել կամ նրան մոտենալ»։ Ուստի օրենսգետը և հավանաբար նաև Հիսուսի աշակերտները կարծում են, թե միայն հրեաների հանդեպ բարի լինելով արդար կհամարվեն, քանի որ իրենց համոզմամբ՝ ոչ հրեաները մերձավորներ չեն։

Ինչպե՞ս կկարողանա Հիսուսը ուղղել նրանց տեսակետը՝ առանց վիրավորելու իրեն լսողներին։ Նա մի պատմություն է պատմում, որը, հնարավոր է, իրական դեպք է եղել։ «Մի [հրեա] մարդ,— ասում է Հիսուսը,— Երուսաղեմից իջնում էր Երիքով և ավազակների ձեռքն ընկավ, որոնք մերկացրին, ծեծեցին ու նրան կիսամեռ թողնելով՝ հեռացան»։

«Այնպես պատահեց,— շարունակում է Հիսուսը,— որ մի քահանա իջնում էր այդ ճանապարհով, բայց երբ տեսավ նրան, հակառակ կողմով անցավ–գնաց։ Նույնպես էլ մի ղևտացի, երբ այդ տեղը հասավ ու տեսավ նրան, հակառակ կողմով անցավ–գնաց։ Բայց մի սամարացի, որ ճամփորդում էր այդ ճանապարհով, մոտ եկավ և տեսնելով նրան՝ խղճահարվեց»։

Քահանաներից և տաճարում ծառայող ղևտացիներից շատերը ապրում են Երիքով քաղաքում, որը գտնվում է տաճարից 23 կիլոմետր հեռավորության վրա։ Դեպի Երիքով տանող ճանապարհը վտանգավոր զառիթափ ճանապարհ է, քանի որ տաճարը գտնվում է 900 մետր բարձրության վրա։ Ակնկալվում էր, որ քահանան և ղևտացին կօգնեին իրենց ազգակցին՝ վիրավոր հրեային։ Բայց նրանք չեն օգնում, փոխարենը՝ սամարացին է օգնում։ Հրեաները այնքան են ատում սամարացիներին, որ կարճ ժամանակ առաջ Հիսուսին անարգեցին ամենավիրավորական ձևով՝ կոչելով նրան «սամարացի»։

Սամարացին ինչպե՞ս է օգնում հրեային։ «Նա մոտեցավ,— պատմում է Հիսուսը,— ու կապեց նրա վերքերը՝ դրանց վրա ձեթ և գինի լցնելով։ Ապա նրան դրեց իր անասունի վրա և բերեց մի իջևանատուն ու հոգ տարավ նրա մասին։ Հաջորդ օրը երկու դինար [մոտ երկու օրվա աշխատավարձ] հանեց, տվեց իջևանատիրոջն ու ասաց. «Հո՛գ տար նրա մասին, և ինչ էլ որ սրանից ավել ծախսես, կվճարեմ քեզ, երբ վերադառնամ»»։

Պատմությունը վերջացնելուց հետո Հիսուսը հարցնում է օրենսգետին. «Այս երեքից ո՞ր մեկը մերձավոր դարձավ այն մարդու համար, որը ավազակների ձեռքն էր ընկել»։

Օրենսգետը չի ցանկանում սամարացուն որևէ արժանիք վերագրել, ուստի պարզապես պատասխանում է.

— Նա, որը նրա հետ ողորմածաբար վարվեց։

— Գնա՛ և դո՛ւ էլ նույնն արա,— վերջում ասում է Հիսուսը։

Եթե Հիսուսը օրենսգետին ուղղակիորեն ասեր, որ ոչ հրեաները նույնպես իր մերձավորներն են, օրենսգետը չէր ընդունի դա, և ներկաների մեծ մասն էլ թերևս նրա կողմը կբռներ։ Իսկ այս իրական պատմությունը անհերքելիորեն ակնհայտ դարձրեց, որ ուրիշ ռասայի և ազգության պատկանող մարդիկ նույնպես մեր մերձավորներն են։ Ի՜նչ հրաշալի կերպով է Հիսուսը ուսուցանում։ Ղուկաս 10։25–37; Գործեր 10։28; Հովհաննես 4։9; 8։48։

▪ Ի՞նչ է հարցնում օրենսգետը Հիսուսին, և ըստ ամենայնի ո՞րն է նրա նպատակը։

▪ Հրեաները ո՞ւմ են համարում մերձավոր, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ նույնիսկ աշակերտները նույն տեսակետն ունեն։

▪ Հիսուսն ինչպե՞ս է օրենսգետին ճիշտ եզրակացության հանգեցնում, այնպես որ նա չի կարողանում հերքել այն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը