Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • sp էջ 4–6
  • Ոգիներ. ովքե՞ր են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ոգիներ. ովքե՞ր են
  • Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է լինում մահից հետո
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Մաս 4
    Լսիր Աստծուն
  • Որտե՞ղ են գտնվում մահացածները
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ունե՞ք արդյոք անմահ ոգի
    2001 Դիտարան
Ավելին
Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
sp էջ 4–6

Ոգիներ. ովքե՞ր են

Իսկապե՞ս գոյություն ունեն ոգիներ։ Այո՛։ Ընդ որում ինչպես բարի, այնպես էլ չար։ Բայց արդյո՞ք ոգեղեն ոլորտում բնակվող այդ էակները դուրս են եկել մահացած մարդկանց միջից։

Ո՛չ։ Մահից հետո մարդը չի ընկնում անդրշիրիմյան աշխարհ, ինչպես որ շատերն են կարծում։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել դրանում։ Որովհետև այդպես գրված է Աստվածաշնչում։ Իսկ Աստվածաշունչը ճշմարտությունն է հայտնում։ Չէ՞ որ նրա հեղինակը միակ ճշմարիտ Աստվածն է՝ Եհովան։ Քանի որ Եհովան է ստեղծել մարդկանց, նա գիտի, թե ինչ է տեղի ունենում մահից հետո (Սաղմոս 83։18; 2 Տիմոթեոս 3։16)։

Ադամը ստեղծվում է հողի փոշուց

Ադամը հողից էր և հող դարձավ

Աստվածաշունչը հայտնում է, որ Արարիչը առաջին մարդուն՝ Ադամին, ստեղծեց «հողի փոշուց» և բնակեցրեց Դրախտում՝ Եդեմի պարտեզում (Ծննդոց 2։7)։ Եթե Ադամը հնազանդվեր Աստծուն, երբեք չէր մահանա և առ այսօր կենդանի կլիներ։ Բայց քանի որ նա գիտակցաբար խախտեց Եհովայի օրենքը, Աստված այսպիսի խոսքեր ասաց նրան. «[Դու] ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19)։

Խորհենք. Ադամը գոյություն ունե՞ր նախքան հողի փոշուց ստեղծվելը։ Արդյոք նա ոգեղեն էա՞կ էր երկնքում։ Փաստորեն, ո՛չ։ Ուստի երբ Եհովան ասաց՝ «դէպի հողը դառնաս», նկատի ուներ, որ Ադամը կմահանար և ոչ թե կհայտնվեր ոգեղեն ոլորտում։ Քանի որ Ադամը ստեղծվելուց առաջ չկար, մահից հետո էլ չէր լինելու։ Ուրեմն մահը անկենդան վիճակն է։

Իսկ մյո՞ւս մահացածները։ Նրանք նո՞ւյնպես անկենդան վիճակում են։ Տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։

  • «Ամենը [և՛ մարդիկ, և՛ կենդանիները] գնում է մէկ տեղ, ամենը հողից է եղել եւ ամենը հող է դառնալու» (Ժողովող 3։20)։

  • «Մեռելները [ոչ] մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5)։

  • «Նորանց սէրն էլ, նորանց ատելութիւնն էլ, նորանց նախանձն էլ վաղուց է փչացել» (Ժողովող 9։6)։

  • «Գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը, ուր որ դու պիտի գնաս» (Ժողովող 9։10)։

  • «[Մարդը] դէպի.... հողը կ’դառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները» (Սաղմոս 146։4)։

Մի կին բանջարեղեն է լվանում, տղամարդիկ ծղոտե զամբյուղներ են պատրաստում, տղամարդիկ ու կանայք շինարարական նախագիծ են իրականացնում

Մահացածները չեն կարող այսպիսի գործեր անել

Համաձա՞յն եք այս մտքերի հետ։ Եթե դժվարանում եք համաձայնվել, մտածեք հետևյալ օրինակի շուրջ. երբ տան գլուխը մահանում է, ընտանիքի մյուս անդամները սովորաբար հայտնվում են նյութական ծանր վիճակում։ Երբեմն կինն ու երեխաները հացի փող չեն ունենում։ Հնարավոր է նաև, որ հանգուցյալի թշնամիները վնաս հասցնեն նրանց։ Հարց է ծագում. «Եթե այդ մարդը հոգի է դարձել և կենդանի է, ինչո՞ւ նյութապես չի օգնում իր ընտանիքին։ Ինչո՞ւ նրանց չի պաշտպանում իր թշնամիներից»։ Պատասխանն ակնհայտ է. նա չկա։ Պարզ է, ուրեմն, որ Աստվածաշնչում ճշմարտությունն է գրված (Սաղմոս 115։17)։

Մի այրի ու նրա երեխաները ուտելիք են մուրում, երեխան նայում է, թե ինչպես է մի տղամարդ բռնություն գործադրում իր մոր հանդեպ

Մահացածները չեն կարող կերակրել կամ պաշտպանել իրենց հարազատներին

Մի՞թե մահացածները ոչ մի հույս չունեն։ Ունե՛ն։ Եվ այդ մասին մենք դեռ կխոսենք։ Սակայն կարևոր է հիշել, որ նրանք անգիտակից վիճակում են և ոչինչ չգիտեն ձեր մասին։ Մահացածները չեն կարող տեսնել, լսել կամ խոսել։ Նրանք ո՛չ օգուտ կարող են տալ, ո՛չ էլ վնաս։ Արժե՞, ուրեմն, վախենալ նրանցից (Ժողովող 9։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը