Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • dg մաս 2 էջ 3–4
  • Երկիրը՝ տառապանքից զերծ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երկիրը՝ տառապանքից զերծ
  • Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • Նմանատիպ նյութեր
  • Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • Տառապանքի վերջը մո՛տ է
    Տառապանքի վերջը մո՛տ է
  • Տառապանքի ներքո տոկալով՝ կարող ենք օգուտներ ստանալ
    2007 Դիտարան
  • Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
dg մաս 2 էջ 3–4

Մաս 2

Երկիրը՝ տառապանքից զերծ

1, 2. Սովորականից տարբեր՝ ի՞նչ տեսակետ ունեն շատ մարդիկ։

ԲԱՅՑ աշխարհում կան մարդիկ, որ բոլորովին այլ տեսակետ ունեն, և նրանց թիվը հասնում է միլիոնների։ Նրանց կարծիքով՝ մարդկությանը հրաշալի ապագա է սպասում։ Այդ մարդիկ ասում են, որ շուտով հենց այստեղ՝ երկրի վրա, չարից ու տառապանքից զերծ աշխարհ է լինելու։ Նրանք համոզված են, որ չարությունը շուտով կվերանա, և աշխարհը կվերափոխվի՝ դառնալով ամբողջովին նոր։ Նրանք անգամ ասում են, որ այդ նոր աշխարհի հիմքը դրվում է հենց հիմա։

2 Այդ մարդիկ հավատում են, որ նոր աշխարհը զերծ կլինի պատերազմից, դաժանությունից, հանցագործությունից, անարդարությունից և աղքատությունից։ Դա կլինի մի աշխարհ, որտեղ չի լինի հիվանդություն, ցավ, արցունք և անգամ մահ։ Այդ ժամանակ մարդիկ կհասնեն կատարելության և հավիտենապես երջանիկ կյանք կվայելեն երկրային դրախտում։ Պատկերացնո՞ւմ եք՝ անգամ մահացածները հարություն կառնեն և հնարավորություն կստանան հավիտյան ապրելու։

3, 4. Ի՞նչ հիմքեր ունեն որոշ մարդիկ վստահ լինելու, որ իրենց տեսակետը ճիշտ է։

3 Ապագայի վերաբերյալ նման պատկերացումը լոկ բաղձալի երազանք չէ՞ արդյոք։ Ամենևին։ Այն, որ Դրախտն անպայման լինելու է, մի համոզմունք է, որ ծանրակշիռ հիմքեր ունի (Եբրայեցիս 11։1)։ Իսկ ինչո՞ւ են վերոհիշյալ մարդիկ այդքան վստահ դրանում։ Որովհետև դա խոստանում է տիեզերքի ամենակարող Արարիչը։

4 Իսկ Աստծո խոստումների վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ»։ «Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ.... Մի՞թէ կ’ասէ, եւ չի՞ անիլ կամ կ’խօսէ, եւ չի՞ կանգնեցնիլ»։ «Զօրաց Տէրը երդում է արել եւ ասել. Անշուշտ ինչպէս որ խորհել եմ՝ այնպէս կ’լինի, եւ ինչպէս որ որոշել եմ՝ նա կ’կատարուի (Յեսու 23։14; Թուոց 23։19; Եսայիա 14։24)։

5. Ո՞ր հարցերի պատասխանն է պետք գտնել։

5 Բայց եթե Աստված նպատակ է ունեցել տառապանքից զերծ երկրային դրախտ հաստատելու, ինչո՞ւ նա մինչև հիմա չի արել այդ և թույլ է տվել, որ գոյություն ունենա չարություն։ Ինչո՞ւ է վեց հազար տարի սպասել իրավիճակը շտկելու համար։ Մի՞թե տառապանքը, որ գոյություն ունի դարեր շարունակ, վկայությունը չէ այն բանի, որ Աստված հոգ չի տանում մեր մասին, կամ էլ՝ որ նա ուղղակի գոյություն չունի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը