Եհովայի վկաների գլխավոր վարչությունը
[նկար 352-րդ և 353-րդ էջերի վրա]
1909-ից ի վեր Եհովայի վկաների աշխարհածավալ գործունեությունը վերահսկվում է Բրուքլինից (Նյու Յորք, ԱՄՆ)։ Սկսած 1980-ից՝ գլխավոր վարչության գրասենյակները գտնվել են այս շենքերում
[նկար 352-րդ էջի վրա]
«Դիտարանի» կրթական կենտրոնը Պատերսոնում (Նյու Յորք) (1992-ին շինարարությունն ընթացքի մեջ էր)
[նկարներ 353-րդ էջի վրա]
Բնակելի շենքերից մի քանիսը գլխավոր վարչությունում ծառայող հազարավոր կամավորների համար
[նկարներ 354-րդ էջի վրա]
Նախկին հյուրանոցներ, որոնք վերանորոգվել և ծառայում են որպես բնակելի շենքեր 1476 կամավորների համար (Բրուքլին)
[նկարներ 354-րդ էջի վրա]
Բեթելի բնակելի շենքերը Ուոլքիլում (Նյու Յորք)
[նկարներ 354-րդ և 355-րդ էջերի վրա]
Այս տպարաններում (Բրուքլին, Նյու Յորք) թողարկվում են Աստվածաշնչեր, գրքեր և գրքույկներ 180 լեզուներով՝ ամբողջ աշխարհում տարածելու համար
[նկարներ 356-րդ էջի վրա]
Այս տպարանում (Բրուքլին) ամեն տարի թողարկվում են աստվածաշնչյան նյութերի միլիոնավոր ձայներիզներ։ Այստեղից նաև վերահսկվում է առաքումը։ Ավելի քան 15000 տոննա աստվածաշնչյան գրականություն և այլ նյութեր են առաքվում աշխարհի տարբեր ծայրեր
[նկարներ 356-րդ էջի վրա]
Ուոլքիլից ոչ հեռու գտնվող ««Դիտարանի» ֆերմաների» այս տպարանում (Նյու Յորք) ամեն տարի տպագրվում են «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի հարյուր միլիոնավոր օրինակներ 14 լեզուներով
Եհովայի վկաները և նրանց իրավաբանական միավորումները ունեն գրասենյակներ և տպարաններ աշխարհի տարբեր մասերում։ Հաջորդ էջերում ներկայացված են դրանցից շատերը։ Այն երկրների համար, որտեղ 1992-ին շինարարությունը դեռ ընթացքի մեջ էր, պատկերված են ճարտարապետական նախագծերը։ Այստեղ ներկայացված են 1992-ի վիճակագրական տվյալները։
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ ԵՎ ՎԵՍՏ ԻՆԴԻԱ
ԱԼՅԱՍԿԱ
[նկար 357-րդ էջի վրա]
Մասնաճյուղի այցելուներին ջերմորեն ողջունում են։ Ալյասկայում, ինչպեսև ամենուրեք, Վկաները ծառայում են տնետուն, թեև երբեմն օդի ջերմաստիճանը նվազում է մինչև -50° C։
[նկար 357-րդ էջի վրա]
Թագավորությունը հռչակողները հեռավոր վայրեր հասնելու համար ինքնաթիռ են օգտագործում
ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
[նկար 357-րդ էջի վրա]
«Դիտարան ընկերության» հրատարակությունները Բահամյան կղզիներ հասել են դեռևս 1901-ին։ Քարոզչական գործն այստեղ կանոնավորաբար սկսել է կատարվել 1926-ին։ Այդ ժամանակից ի վեր ավելի քան 4600000 աստվածաշնչյան գրականություն է տարածվել այս մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող կղզիներում։
ԲԱՐԲԱԴՈՍ
[նկարներ 358-րդ էջի վրա]
Այստեղ քրիստոնեական համարվող ավելի քան 140 կրոնական խմբեր կան։ 1905-ից ի վեր Եհովայի վկաներն օգնում են մարդկանց տեսնելու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։
ԲԵԼԻԶ
[նկարներ 358-րդ էջի վրա]
Բելիզի բնակչության գրեթե կեսն ապրում է գյուղական վայրերում։ Որոշ խուլ գյուղեր հասնելու համար Եհովայի վկաները ամեն տարի քարոզչական ճամփորդություն են կազմակերպում ոտքով՝ իրենց հետ տանելով ուսապարկեր և պայուսակներ։
ԿՈՍՏԱ ՌԻԿԱ
[նկար 358-րդ էջի վրա]
Կոստա Ռիկայում կազմակերպությունը մասնաճյուղ հիմնեց 1944-ին։ 1950-ականներից ի վեր ճշմարիտ երկրպագուների թիվը հազարների է հասել։
ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նկարներ 359-րդ էջի վրա]
Այստեղ «Դիտարան ընկերության» հրատարակությունները տարածվել են դեռևս 1932-ին։ Սակայն անհատական ուսումնասիրություններ սկսեցին անցկացվել 1945-ին, երբ եկան առաջին միսիոներները (ձախ անկյունում)։ Հետագայում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ցանկացան ուսումնասիրել Աստվածաշունչը, հարկ եղավ կառուցել այս մասնաճյուղը։
ՍԱԼՎԱԴՈՐ
[նկարներ 359-րդ էջի վրա]
Այստեղ որոշ չափով վկայություն է տրվել դեռևս 1916-ին։ Սակայն Սալվադորում առաջին անհատը մկրտվեց 1945-ին (նկարում)։ Այդ ժամանակվանից ի վեր հազարավոր մարդիկ են դարձել Եհովայի վկա։
ԳՎԱԴԵԼՈՒՊԱ
[նկարներ 359-րդ էջի վրա]
Մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքում քարոզիչների և բնակիչների թվերի հարաբերակցությունը լավագույններից է ամբողջ աշխարհում։ Գվադելուպայում շատերը սիրով ընդունում են բարի լուրը։
ԿԱՆԱԴԱ
[նկար 360-րդ և 361-րդ էջերի վրա]
Այս մասնաճյուղը վերահսկում է քարոզչական գործը Կանադայում՝ աշխարհում մեծությամբ երկրորդ երկրում։ Այստեղ ավելի քան 100000 քարոզիչներ կան։
Վարչական գրասենյակը և Բեթելի ողջ տարածքը այսօր (աջ կողմում)
[նկար 360-րդ էջի վրա]
Հյուսիսարևմտյան տարածքներում
[նկար 360-րդ էջի վրա]
Անտառահատների ճամբարում (Բրիտանական Կոլումբիա)
[նկար 360-րդ էջի վրա]
Անասնապահական ֆերմայում (Ալբերտա)
[նկար 361-րդ էջի վրա]
Քվեբեկ (ֆրանսախոս)
[նկար 361-րդ էջի վրա]
Մերձափնյա պրովինցիաներ
ԳՎԱՏԵՄԱԼԱ
[նկարներ 360-րդ էջի վրա]
Թեև Գվատեմալայի պետական լեզուն իսպաներենն է, սակայն այստեղ խոսում են նաև հնդկացիների բազմաթիվ բարդ լեզուներով։ Մասնաճյուղն ամեն բան անում է, որ Թագավորության բարի լուրը հասնի բոլորին։
ՀԱՅԻԹԻ
[նկարներ 361-րդ էջի վրա]
Հայիթիում Վկաները մեծ ուրախություն են ստանում Եհովային ծառայելուց, չնայած որ պայմանները հաճախ ծանր են լինում։
ՀՈՆԴՈՒՐԱՍ
[նկարներ 362-րդ էջի վրա]
1916-ից ի վեր այստեղ ավելի քան 23000000 ժամ է տրամադրվել քարոզչական գործին։ Երբեմն Վկաները մարդկանց նաև գրել-կարդալ են սովորեցրել (նկարում), որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն ուսումնասիրել Աստծու Խոսքը։
ՋԱՄԱՅԿԱ
[նկարներ 362-րդ էջի վրա]
Ջամայկայի հարյուրավոր բնակիչներ դարձել են Եհովայի ծառաներ դեռևս այն ժամանակ, երբ հավաքվում էին երկնային Թագավորության ապագա ժառանգները։ Իսկ 1935-ից ի վեր բարի լուրը հռչակելու գործում նրանց միացել են հազարավոր անհատներ։ Այս մասնաճյուղը կառուցվում է նրանց հոգևոր կարիքները հոգալու համար։
ՀՈՂՄԱՏԱԿ ԿՂԶԻՆԵՐ (ԱՆՏԻԳՈՒԱ)
[նկար 362-րդ էջի վրա]
Դեռևս 1914-ին բարի լուրը քարոզվում էր այն կղզիներում, որոնք այժմ գտնվում են այս մասնաճյուղի վերահսկողության տակ։ Այդ ժամանակից ի վեր երկրագնդի այս հատվածի բնակիչներին հրավեր է տրվում «վերցնել կյանքի ջուրը ձրի» (Հայտն. 22։17)։
ՄԵՔՍԻԿԱ
[նկար 363-րդ էջի վրա]
Մեքսիկայում Եհովայի վկաները կառուցում են նոր կրթական կենտրոն
[նկար 363-րդ էջի վրա]
Գրասենյակային շենք (1992)
[նկարներ 363-րդ էջի վրա]
Այստեղ գրականություն է տպագրվում Մեքսիկայի և մոտակա իսպանախոս երկրների ավելի քան 410000 ջերմեռանդ Վկաների համար
[նկար 363-րդ էջի վրա]
1986–1992-ը ամբողջ աշխարհում Աստվածաշնչի ուսումնասիրությունների 10 տոկոսը անցկացվում էր Մեքսիկայում։ Շատերն ուսումնասիրում էին ընտանիքներով
[գծապատկեր 363-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Ուսումնասիրությունների թիվը
500000
250000
1950 1960 1970 1980 1992
ՄԱՐՏԻՆԻԿ
[նկարներ 364-րդ էջի վրա]
Ճշմարտության սերմերը ցանվել են այստեղ դեռևս 1946-ին։ 1954-ին Ֆրանսիայից եկան Քսավիեր և Սարա Նոլերը (նկարում), որոնք մնացին այստեղ և հոգ տարան հետաքրքրվող անհատների մասին։ 1992-ին արդեն ավելի քան 3200 հոգի նրանց հետ հռչակում էր բարի լուրը։
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ԱՆՏԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (ԿՅՈՒՐԱՍԱՈ)
[նկարներ 364-րդ էջի վրա]
Այս մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքում ծառայել են 23 միսիոներներ։ Նրանցից երկուսը (նկարում), որոնք եկել էին 1946-ին, դեռևս ծառայում էին այնտեղ 1992-ին։
ՆԻԿԱՐԱԳՈՒԱ
[նկար 364-րդ էջի վրա]
Այստեղ Վկաների թիվը սկսեց աճել 1945-ից, երբ եկան միսիոներները։ 1992-ին քարոզիչների թիվը անցնում էր 9700-ից և Աստվածաշունչը ուսումնասիրելու ցանկություն ունեցող մարդկանց թիվն անցնում էր քարոզիչների թվից։
ՊԱՆԱՄԱ
[նկարներ 365-րդ էջի վրա]
19-րդ դարի վերջերից սկսած՝ Պանամայի բնակիչները հնարավորություն են ունեցել սովորելու Աստծու պահանջները, որոնց շնորհիվ կարող են հավիտենական կյանք ձեռք բերել։
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ
[նկար 365-րդ էջի վրա]
1930-ից ի վեր Պուերտո Ռիկոյում տարածվել է տարբեր հրատարակությունների ավելի քան 83000000 օրինակ, նաև 25000000 վերայցելություն է կատարվել մարդկանց հետաքրքրությունը զարգացնելու համար։ Այստեղ կատարվող թարգմանչական աշխատանքների շնորհիվ աստվածաշնչյան գրականությունը մատչելի է դառնում աշխարհի մոտ 350000000 իսպանախոս մարդկանց։
ՏՐԻՆԻԴԱԴ
[նկարներ 365-րդ էջի վրա]
1912-ին արդեն բարի լուրը քարոզվում էր Տրինիդադում։ Շատ Վկաներ, այդ թվում «Գաղաադ» դպրոցում սովորած այս երեք քույրերը քարոզչական գործին են տրամադրում իրենց ողջ ժամանակը։
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ
ԱՐԳԵՆՏԻՆԱ
[նկարներ 366-րդ էջի վրա]
Առաջին քարոզիչը այս երկիր ուղարկվեց 1924-ին։ Հետագայում մեծ օգնություն ցույց տվեցին նաև «Գաղաադն» ավարտած միսիոներները։ Նրանցից էր Չարլզ Էյզենհաուերը (նկարում), որը կնոջ հետ եկավ 1948-ին։ 1992-ին այս մասնաճյուղը վերահսկում էր Արգենտինայի ավելի քան 96000 Վկաների գործունեությունը և գրականություն էր մատակարարում նրանց։ Նաև այստեղից գրականություն էր ուղարկվում Չիլիի ավելի քան 44000 Վկաների համար։
ԲՈԼԻՎԻԱ
[նկարներ 367-րդ էջի վրա]
Բոլիվիայում բարի լուրը քարոզվել է 1924-ից ի վեր։ Հազարավոր անհատներ սիրով ընդունում են աստվածաշնչյան գրականությունը և օգուտներ են քաղում Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունից։
ՉԻԼԻ
[նկարներ 367-րդ էջի վրա]
«Դիտարան ընկերության» գրականությունը հասել է Չիլի դեռևս 1919-ին։ Այս մասնաճյուղը վերահսկում է քարոզչական գործը ողջ երկրով մեկ՝ հարավային քամոտ վայրերում սփռված ոչխարաբուծական ֆերմաներից մինչև հյուսիսային շրջանների հեռավոր հանքավայրային բնակատեղիները, Անդերից մինչև օվկիանոս։
ԷԿՎԱԴՈՐ
[նկարներ 367-րդ էջի վրա]
Էկվադորում բարի լուրի քարոզչությանը մեծապես աջակցեցին ավելի քան 870 Վկաներ (նկարում նրանցից երկուսն են), որոնք տեղափոխվեցին իրենց երկրից, որ ծառայեն այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կար։ 1992-ին այս մասնաճյուղը հոգ էր տանում ավելի քան 22000 նախանձախնդիր Վկաների մասին։
ԲՐԱԶԻԼԻԱ
[նկարներ 368-րդ և 369-րդ էջերի վրա]
1992-ին, երբ մասնաճյուղը, տպարանը և բնակելի շենքերը ընդլայնվում էին (լինելու էին այստեղ ցույց տրված չափերի), Վկաների թիվը Բրազիլիայում կազմում էր ավելի քան 335000, և ամեն տարի մկրտվում էր ավելի քան 27000 հոգի։ Այս երկրի տպարանում թողարկվում է նաև գրականություն Բոլիվիայի, Պարագվայի և Ուրուգվայի համար։
[նկարներ 369-րդ էջի վրա]
1990-ին Սան Պաուլուի այս երկու մեծ մարզադաշտերում տեղի ունեցավ միջազգային համաժողով։ Ծրագրվում էր անցկացնել 100-ից ավելի ուրիշ համաժողովներ
[գծապատկեր 369-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Քարոզիչների թիվը
300,000
200,000
100,000
1950 1960 1970 1980 1992
ԳԱՅԱՆԱ
[նկարներ 368-րդ էջի վրա]
Ընկերությունը Գայանայում մասնաճյուղ է ունեցել 1914-ից։ Վկաները հասնում են մինչև երկրի խորքերը և ձգտում են բարի լուրը քարոզել յուրաքանչյուր անհատի։ Թեև 1992-ին երկրի բնակչությունը նույնիսկ միլիոնի էլ չէր հասնում, Վկաներն այստեղ ավելի քան 10000000 ժամ են տրամադրել քարոզելու և ուսուցանելու գործին։
ՊԱՐԱԳՎԱՅ
[նկարներ 369-րդ էջի վրա]
1920-ականների կեսերին արդեն բարի լուրը քարոզվում էր այստեղ։ 1946–1992-ը վկայության գործին աջակցել են «Գաղաադն» ավարտած 112 միսիոներներ։ Իսպաներեն ու գուարանի լեզուներով խոսող բնակչությունից բացի, այլ լեզուներով խոսող մարդկանց քարոզելու համար այստեղ են տեղափոխվել պատրաստակամ շատ ուրիշ Վկաներ տարբեր երկրներից։
Ճապոնիայից
Կորեայից
Գերմանիայից
ԿՈԼՈՒՄԲԻԱ
[քարտեզ/նկարներ 370-րդ, 371-րդ էջերի վրա]
Դեռևս 1915-ին «Դիտարան ընկերության» մի հրատարակություն փոստով ուղարկվեց Կոլումբիայում ապրող մի հետաքրքրվող անհատի։ 1992-ին այս մասնաճյուղում տպագրվում էր աստվածաշնչյան գրականություն Կոլումբիայի, Էկվադորի, Պանամայի, Պերուի և Վենեսուելայի ավելի քան 184000 քարոզիչների համար։
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԿՈԼՈՒՄԲԻԱ
ՊԵՐՈՒ
ԷԿՎԱԴՈՐ
ՊԱՆԱՄԱ
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
ՊԵՐՈՒ
[նկար 370-րդ էջի վրա]
Դեռևս 1924-ին Պերու այցելած մի Աստվածաշունչ ուսումնասիրող գրականություն տարածեց այստեղ։ Առաջին ժողովը կազմավորվեց 21 տարի անց։ 1992-ին Պերուում ավելի քան 43000 ակտիվ քարոզիչ կար։
[նկար 370-րդ էջի վրա]
Ռահվիրաները քարոզում են Անդերի բարձրադիր շրջաններում
ՍՈՒՐԻՆԱՄ
[նկար 371-րդ էջի վրա]
Մոտ 1903-ին այստեղ հիմնվեց ուսումնասիրության առաջին խումբը։ 1992-ին կարիք կար կառուցելու այս մասնաճյուղը, որը հոգ կտաներ ողջ երկրի ժողովների մասին տարբեր շրջաններում, գյուղերում և քաղաքներում։
ՈՒՐՈՒԳՎԱՅ
[նկարներ 372-րդ էջի վրա]
1945-ից ի վեր ավելի քան 80 միսիոներներ են աջակցել Ուրուգվայում Թագավորությունը հռչակելու գործին։ Այս քույրերը ծառայել են Ուրուգվայում 1950-ականներից ի վեր։ 1992-ին նրանց հետ ծառայում էին ավելի քան 8600 տեղացի Վկաներ։
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
[նկարներ 372-րդ էջի վրա]
1920-ականների կեսերին Վենեսուելայում «Դիտարան ընկերության» որոշ հրատարակություններ են տարածվել։ Տասը տարի անց Միացյալ Նահանգներից երկու ռահվիրաներ՝ մայր ու աղջիկ, սկսեցին եռանդորեն վկայություն տալ այստեղ՝ շարունակաբար քարոզելով մայրաքաղաքում, նաև ճամփորդելով ողջ երկրի տարբեր քաղաքներ։ 1992-ին Վենեսուելայում կար ավելի քան 60000 ակտիվ Վկա։
[նկար 372-րդ էջի վրա]
Ցլամարտի արենա Վալենսիայում, որտեղ 1988-ին տեղի ունեցավ հատուկ համաժողով, որին ներկա եղավ 74600 հոգի
ԵՎՐՈՊԱ ԵՎ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ
ԱՎՍՏՐԻԱ
[նկար 373-րդ էջի վրա]
Դեռևս 1890-ականներին Ավստրիայի որոշ բնակիչներ հնարավորություն ունեին լսելու բարի լուրը և ընդունելու այն։ 1920-ականներից ի վեր այս երկրում քարոզիչների թվի ոչ մեծ, բայց շարունակական աճ է նկատվել։
[նկար 373-րդ էջի վրա]
Ավստրիայի ավելի քան 270 ժողովները հանդիպումներ են անցկացնում Թագավորության սրահներում
ԲԵԼԳԻԱ
[նկար 373-րդ էջի վրա]
Բելգիայում ապրում են տարբեր մշակույթների պատկանող մարդիկ։ Երկրի բազմազգ բնակչության հոգևոր կարիքները հոգալու համար այս մասնաճյուղը գրականություն է մատակարարում ավելի քան 100 լեզվով։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
[նկարներ 374-րդ էջի վրա]
Այս մասնաճյուղը վերահսկում է Մեծ Բրիտանիայի ավելի քան 125000 Վկաների գործունեությունը։ Շատ քարոզիչներ նաև նշանակվել են ծառայելու եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Արևելքի երկրներում և տարբեր կղզիներում։
«Դիտարանի տուն»
«Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միության տուն»
[նկարներ 374-րդ էջի վրա]
Գրականությունն այստեղ տպագրվում է անգլերեն, մալթայերեն, գուջարաթի և սվահիլի լեզուներով
[նկար 374-րդ էջի վրա]
Ծառայողական բաժինը հոգ է տանում ավելի քան 1300 ժողովների մասին
[նկարներ 374-րդ էջի վրա]
Գրականություն է առաքվում Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Իռլանդիայի և Մալթայի բոլոր շրջաններ, ինչպես նաև Աֆրիկայի ու Կարիբյան ծովի ավազանի որոշ երկրներ
ՖՐԱՆՍԻԱ
[նկար 375-րդ էջի վրա]
Գրականությունը ֆրանսախոս մարդկանց համար տպագրվում է աշխարհի տարբեր մասերում, բայց դրանց թարգմանությունն ու լուսաշարվածքը կատարվում է Ֆրանսիայի մասնաճյուղում։ (Ֆրանսերեն խոսում է ավելի քան 120000000 մարդ։) Այստեղ տպագրվում է տարբեր լեզուներով գրականություն և առաքվում է Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ավազանի տարբեր երկրներ։
Տպարան և գրասենյակային շենք (Լուվիե)
Թարգմանություն
Լուսաշարվածք
[նկար 375-րդ էջի վրա]
Բնակելի և գրասենյակային մասնաշենք (Բուլոն–Բիանկուր)
[նկար 375-րդ էջի վրա]
Բնակելի շենք Բեթելի ընտանիքի համար (Էնկարվիլ)
ԳԵՐՄԱՆԻԱ
[նկարներ 376-րդ, 377-րդ էջերի վրա]
Չնայած այն բանին, որ Գերմանիայում նացիստական իշխանությունը անողոքաբար փորձել է ոչնչացնել Վկաներին, նրանք երբեք չհրաժարվեցին իրենց հավատից։ 1946–1992-ը նրանք ավելի քան 646000000 ժամ են տրամադրել ճշմարտությունը հռչակելու գործին։
Զելտերսի ընդլայնված մասնաճյուղը
[նկար 376-րդ էջի վրա]
Զելտերսում (Տաունուս) գտնվող այս մասնաճյուղը, աստվածաշնչյան հրատարակությունները գերմաներեն լեզվով թարգմանելուց բացի, գրականություն է տպագրում ավելի քան 40 լեզուներով
[նկար 377-րդ էջի վրա]
Այստեղ մեծ քանակությամբ տարբեր հրատարակություններ են տպագրվում և առաքվում ավելի քան 20 երկրներ։ Նաև տարբեր լեզուներով պարբերագրեր են տպագրվում և ուղարկվում 30-ից ավելի երկրներ
[նկար 377-րդ էջի վրա]
Ընկերության բեռնատարներով գրականությունն առաքվում է Գերմանիայի տարբեր շրջաններ
ԿԻՊՐՈՍ
[նկար 376-րդ էջի վրա]
Հիսուս Քրիստոսի մահից կարճ ժամանակ անց բարի լուրն արդեն քարոզվում էր Կիպրոսում (Գործ. 4։32–37; 11։19; 13։1–12)։ Այդ կղզում քարոզչական գործը վերսկսվել է մեր ժամանակներում և այնտեղ կատարվող վկայության գործը վերահսկում է այս մասնաճյուղը։
ԴԱՆԻԱ
[նկար 377-րդ էջի վրա]
1890-ականներից ի վեր Դանիայում լայնածավալ վկայություն է տրվում։ Այստեղ աստվածաշնչյան գրականություն է տպագրվում ոչ միայն դանիերեն, այլ նաև ֆարերեն, գրենլանդերեն և իսլանդերեն լեզուներով։
Մասնաճյուղի տեսարանը վերևից (աջ կողմի նկարում շենքի մուտքն է)
ԻՏԱԼԻԱ
[նկարներ 378-րդ, 379-րդ էջերի վրա]
Այստեղ աստվածաշնչյան գրականությունը թարգմանվում է իտալերեն լեզվով և տպագրվում։ Այս մասնաճյուղը գրքեր է տպագրում ու կազմում ոչ միայն Իտալիայի, այլև հարևան երկրների համար։
Հռոմի մոտակայքում գտնվող մասնաճյուղի տարբեր նկարները
[նկար 379-րդ էջի վրա]
Տասնյակ հազարավոր մարդիկ, տեսնելով, թե ինչ է իրականում ասվում Աստվածաշնչում, սկսել են ներկա լինել Եհովայի վկաների հանդիպումներին և համաժողովներին
[նկար 379-րդ էջի վրա]
Չնայած Իտալիայում Հռոմի կաթոլիկ եկեղեցին շարունակաբար թշնամանք է դրսևորել Վկաների հանդեպ, նրանք 1946–1992-ը ավելի քան 550000000 ժամ են տրամադրել վկայության գործին՝ շրջապատի մարդկանց պատմելով Աստվածաշնչի մասին։ Արդյունքում՝ 1992-ին Իտալիայում Եհովային ակտիվորեն ծառայողների թիվը հասել էր 194000-ի։
ՖԻՆԼԱՆԴԻԱ
[նկար 378-րդ էջի վրա]
Բարի լուրը Ֆինլանդիա է հասել Շվեդիայից 1906-ին, որից հետո այն տարածվել է մինչև երկրի հեռավոր անկյունները, նույնիսկ Հյուսիսային բևեռային շրջագծից այն կողմ։ Այս երկրից շատ Վկաներ սովորել են «Գաղաադ» դպրոցում, որ ծառայեն այն երկրներում, որտեղ կարիք կա։ Ուրիշներն էլ իրենց նախաձեռնությամբ են տեղափոխվել այլ վայրեր։
ԻՍԼԱՆԴԻԱ
[նկար 379-րդ էջի վրա]
Իսլանդիայում, որի բնակչության թիվը ընդամենը 260000 է, աստվածաշնչյան գրականության ավելի քան 1620000 օրինակ է տարածվել, և մարդկանց հնարավորություն է ընձեռվել ընտրելու կյանքը։ 1992-ին այնտեղ ծառայում էր ավելի քան 260 հոգի։
[նկար 379-րդ էջի վրա]
Գեորգ Լինդալը այստեղ ծառայել է որպես ռահվիրա 1929–1953-ը և գրեթե ողջ ժամանակ եղել է երկրի միակ Վկան
ՀՈՒՆԱՍՏԱՆ
[նկար 380-րդ էջի վրա]
Պողոս առաքյալը առաջիններից էր, որ բարի լուրը հռչակեց Հունաստանում (Գործ. 16։9–14; 17։15; 18։1; 20։2)։ Թեև հունական ուղղափառ եկեղեցին երկար տարիներ հալածել է Եհովայի վկաներին, այստեղ 1992-ին ավելի քան 24000 քարոզիչներ հավատարմորեն ծառայում էին Եհովային։ Այս մասնաճյուղը գտնվում է Աթենքից մոտ 65 կիլոմետր դեպի հյուսիս։
[նկար 380-րդ էջի վրա]
Աթենքում վկայություն է տրվում
[նկար 380-րդ էջի վրա]
Այս լուսանկարն արվել է 1990-ին, երբ հոգևորականների առաջնորդությամբ ցույց էր կազմակերպվել Վկաների դեմ
ԻՌԼԱՆԴԻԱ
[նկար 380-րդ էջի վրա]
Երկար տարիներ այստեղ քչերն էին արձագանքում բարի լուրին։ Մեծ հակառակություն է ցույց տվել հոգևորականությունը։ Սակայն Վկաները 100 տարուց ավելի հաստատակամորեն վկայություն են տվել, և ներկայումս այստեղ առատ հոգևոր բերք է հավաքվում։
Դուբլինի մասնաճյուղը
[նկար 380-րդ էջի վրա]
Երկար տարիներ ծառայած երկու ռահվիրաներ քարոզչական ծառայության ժամանակ
ԼԵՀԱՍՏԱՆ
[նկար 381-րդ էջի վրա]
Այս մասնաճյուղը հոգ է տանում Լեհաստանի ավելի քան 100000 քարոզիչների մասին։ Թեև Վկաների գործունեությունը 1938–1945-ը արգելքի տակ էր, նրանց թիվը 669-ից (1938թ.) հասել է 6994-ի (1946)։ Երբ 1950-ին Վկաների գործունեությունը կրկին արգելքի տակ դրվեց, նրանց թիվը 18116 էր, բայց 1989-ին արգելքը հանվեց, և դրանից կարճ ժամանակ անց, հաշվետվությունների համաձայն, նրանց թիվն անցնում էր 91000-ից։
[նկարներ 381-րդ էջի վրա]
Տարիներ շարունակ նրանք փոքր համաժողովներ են անցկացրել անտառներում, իսկ այժմ նրանց համաժողովները տեղի են ունենում երկրի ամենամեծ մարզադաշտերում, ընդ որում միաժամանակ մի քանիսում
Պոզնան (1985)
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ
[նկար 382-րդ էջի վրա]
Լյուքսեմբուրգը Եվրոպայի փոքր պետություններից է։ Բարի լուրը մոտ 70 տարի շարունակ քարոզվել է այստեղ։ Հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ քարոզչական գործին աջակցել են Ֆրանսիայից, Գերմանիայից և Շվեյցարիայից եկած Վկաները։
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
[նկարներ 382-րդ էջի վրա]
Էմմենում գտնվող այս մասնաճյուղը վերահսկում է Նիդերլանդների ավելի քան 32000 եռանդուն Վկաների գործունեությունը։ Այստեղ է կատարվում հոլանդերեն լեզվով բոլոր հրատարակությունների թարգմանությունը։ Այստեղ է թողարկվում նաև Աստվածաշնչի վրա հիմնված տեսաֆիլմերի մեծ մասը եվրոպական լեզուներով։
ՆՈՐՎԵԳԻԱ
[նկարներ 383-րդ էջի վրա]
Մոտ հարյուր տարի առաջ մի նորվեգացի, որը տեղափոխվել էր Ամերիկա և այնտեղ իմացել էր աստվածաշնչյան ճշմարտությունը, բարի լուրը բերեց հայրենիք։ Այդ ժամանակվանից ի վեր Վկաները կրկին ու կրկին քարոզում են Նորվեգիայի տարբեր մասերում՝ պատմելով Թագավորության մասին։
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
[նկար 383-րդ էջի վրա]
Կառավարության և Վատիկանի միջև համաձայնագրի ստորագրվելուց հետո տասնամյակներ շարունակ ոստիկանությունը ձերբակալում էր Վկաներին և արտաքսում միսիոներներին։ Երկրում մնացած Վկաները շարունակում էին հանդիպումներ անցկացնել ու քարոզել, և նրանց թիվը աճում էր։ 1974-ին Վկաները պետականորեն գրանցվեցին։
1992-ին այս մասնաճյուղը վերահսկում էր Պորտուգալիայի՝ ավելի քան 40000 Վկաների գործունեությունը, նաև օգնում էր աֆրիկյան այն երկրներին, որոնք սերտ կապեր ունեին Պորտուգալիայի հետ
[նկար 383-րդ էջի վրա]
Միջազգային համաժողով Լիսաբոնում (1978)
ՇՎԵԴԻԱ
[նկար 383-րդ էջի վրա]
1992-ին արդեն ավելի քան 100 տարի էր, ինչ վկաները քարոզում էին Շվեդիայում։ Վերջին տասը տարվա ընթացքում նրանք քարոզչական գործին տրամադրել էին ավելի քան 38000000 ժամ։ Երկրում, շվեդական ժողովներից բացի, կան օտարախոս ժողովներ ավելի քան տասը լեզուներով։
[նկար 383-րդ էջի վրա]
Շվեդիայում ապրող տարբեր մարդկանց օգնելու նպատակով այստեղ պահվում են 70 լեզվով հրատարակություններ
ԻՍՊԱՆԻԱ
[նկար 384-րդ էջի վրա]
Այս մասնաճյուղը հոգ է տանում Իսպանիայի ավելի քան 92000 Վկաների մասին։ Այստեղ են տպագրվում «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը Իսպանիայի և Պորտուգալիայի համար։ Չնայած որ կաթոլիկ հոգևորականությունը ամեն ջանք գործադրել է՝ դրդելու պետությանը, որ այն դադարեցնի Վկաների գործունեությունը, Վկաները 1916-ից ի վեր բարի լուրը պատմում են Իսպանիայի բնակչությանը։ 1970-ին Վկաները, որոնց թիվն արդեն անցնում էր 11000-ից, օրինական ճանաչում ստացան։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց թիվը մոտ ութ անգամ ավելացել է։
[նկար 384-րդ էջի վրա]
Ավելի քան 1100 ժողովներ ազատորեն հանդիպումներ են անցկացնում երկրի տարբեր Թագավորության սրահներում
ՇՎԵՅՑԱՐԻԱ
[նկար 384-րդ էջի վրա]
«Դիտարան ընկերությունը» Շվեյցարիայում մասնաճյուղ է ունեցել 1903-ից։ Եվրոպայում Ընկերության առաջին տպարաններից մեկը այս երկրում է եղել։ Երկար տարիներ Թուն քաղաքում գտնվող այս մասնաճյուղը պարբերագրեր է տպագրել բազմաթիվ երկրների համար։
ԱՖՐԻԿԱ
ԲԵՆԻՆ
[նկար 385-րդ էջի վրա]
Բենինում ապրում են 50 բարբառներով խոսող մոտ 60 էթնիկական խմբեր։ Երբ հազարավոր անհատներ թողեցին իրենց նախկին կրոնը, դա սաստիկ զայրացրեց ֆետիշական քահանաներին և քրիստոնեական աշխարհի հոգևորականներին։ Բայց ուժգին հալածանքը չկանգնեցրեց ճշմարիտ երկրպագության տարածումը այս երկրում։
[նկար 385-րդ էջի վրա]
1990-ին տեղի ունեցած մի համաժողով
ԿԵՆՏՐՈՆԱԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նկար 385-րդ էջի վրա]
Բարի լուրը այս երկիր հասավ դեռևս 1947-ին։ Մի մարդ, որը մեկ այլ երկրում հաճախել էր Վկաների հանդիպումներին, սկսեց այստեղ մարդկանց պատմել այն, ինչ սովորել էր։ Շուտով հիմնվեց ուսումնասիրության խումբ։ Այդ խմբի հանդիպումներին հաճախողները սկսեցին քարոզել, և Եհովային երկրպագողների թիվը գնալով ավելացավ։
ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐ
[նկարներ 386-րդ էջի վրա]
1949-ին «Գաղաադն» ավարտած միսիոներները նպաստեցին այն բանին, որ ճշմարիտ երկրպագությունը տարածվի Արևմտյան Աֆրիկայի այս երկրում։ Այստեղ ծառայել են հարյուրից ավելի միսիոներներ։ Այս մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքում Վկաները ամեն տարի ավելի քան մեկ միլիոն ժամ են տրամադրում ճշմարտությանը ծարավ մարդկանց փնտրելու գործին։
ԳԱՆԱ
[նկար 386-րդ, 387-րդ էջերի վրա]
Բարի լուրը սկսեց քարոզվել Գանայում 1924-ին։ 1992-ին Աքրայում գտնվող այս մասնաճյուղը վերահսկում էր Գանայի ավելի քան 640 ժողովների գործունեությունը։ Այստեղ նաև գրականությունը թարգմանվում է էվե, գա և թվի լեզուներով ու տպագրվում։
[նկար 387-րդ էջի վրա]
Հանդիպում մասնաճյուղին կից Թագավորության սրահում
ՔԵՆԻԱ
[քարտեզ/նկար 387-րդ էջի վրա]
1931-ին Հարավաֆրիկյան Միությունից (այժմ՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն) երկու Վկաներ եկան Քենիա՝ քարոզելու բարի լուրը։ 1963-ից ի վեր Քենիայի մասնաճյուղը տարբեր ժամանակաշրջաններում վերահսկել է Արևելյան Աֆրիկայի շատ այլ երկրների քարոզչական գործը (տե՛ս քարտեզը)։ 1973-ին, 1978-ին և 1985-ին տեղի ունեցած միջազգային համաժողովների շնորհիվ մեծ վկայություն է տրվել։
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՔԵՆԻԱ
ՈՒԳԱՆԴԱ
ՍՈՒԴԱՆ
ԵԹՈՎՊԻԱ
ՋԻԲՈՒԹԻ
ՍՈՄԱԼԻ
ԵՄԵՆ
ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
ՏԱՆԶԱՆԻԱ
ԲՈՒՐՈՒՆԴԻ
ՌՈՒԱՆԴԱ
[նկարներ 387-րդ էջի վրա]
Նայրոբիի համաժողովը (1978)
ՆԻԳԵՐԻԱ
[նկարներ 388-րդ, 389-րդ էջերի վրա]
Բարի լուրն այս երկրում քարոզվել է 1920-ականների սկզբներից։ Նիգերիայից քարոզիչներ են ուղարկվել նաև Արևմտյան Աֆրիկայի այլ մասեր։ Երկրում շարունակում է տպագրվել գրականություն հարևան երկրների համար։ Իսկ այստեղ Վկաները տարածել են գրականության ավելի քան 28000000 օրինակ՝ օգնելով մարդկանց հասկանալու Աստծու Խոսքը։
[նկար 388-րդ էջի վրա]
Ծառայողական բաժինը վերահսկում է ավելի քան 160000 քարոզիչների գործունեությունը Նիգերիայում
[նկար 389-րդ էջի վրա]
Համաժողով Նիգերիայի Կալաբար քաղաքում (1990)
ԼԻԲԵՐԻԱ
[նկար 388-րդ էջի վրա]
Վկա դառնալով՝ շատերը հավատի բազմաթիվ փորձություններ են կրել. նրանք պետք է հրաժարվեին տեղանքում տարածված սնոտիապաշտությունից և վերջ դնեին բազմակնությանը։ Նրանք ենթարկվել են հալածանքի պետական պաշտոնյաների կողմից, որոնց սխալ տեղեկություններ են տրվել Վկաների մասին, նաև ճնշումների են ենթարկվել պատերազմի ժամանակ տարբեր քաղաքական և էթնիկական խմբավորումների կողմից։ Չնայած դրան՝ ճշմարիտ երկրպագությունը այս երկրում շարունակում է միավորել ամեն տեսակ մարդկանց։
ՄԱՎՐԻԿԻՈՍ
[նկարներ 389-րդ էջի վրա]
Դեռևս 1933-ին Հարավաֆրիկյան Միությունից (այժմ՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն) եռանդուն Վկաներ եկան Հնդկական օվկիանոսի այս կղզի։ 1992-ին Մավրիկիոս կղզում կային ավելի քան հազար Վկաներ, որոնք իրենց մերձավորներին հորդորում էին փնտրել Եհովային, որպեսզի նա բարեհաճորեն վերաբերվի նրանց, երբ կործանի այս չար համակարգը (Սոփ. 2։3)։
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նկար 390-րդ էջի վրա]
«Դիտարան ընկերությունը» ավելի քանի 80 տարի է, ինչ մասնաճյուղ ունի Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այս երկրի եռանդուն քարոզիչները մեծապես նպաստել են, որ բարի լուրը քարոզվի նաև Հարավային և Արևելյան Աֆրիկայի մյուս երկրներում։ Նախկինում այս մասնաճյուղի վերահսկողության տակ եղած տարածքում (1945-ին կար 14674 քարոզիչ) 1992-ին արդեն ավելի քան 300000 ակտիվ Վկա կար։
[նկարներ 391-րդ էջի վրա]
Այս մասնաճյուղի վերահսկողության ներքո ավելի քան 110 թարգմանիչներ աստվածաշնչյան գրականություն են թարգմանում աֆրիկյան 16 լեզուներով
[նկար 391-րդ էջի վրա]
Այստեղ գրականություն է տպագրվում ավելի քան 40 լեզվով
ՍԵՆԵԳԱԼ
[նկարներ 390-րդ էջի վրա]
Թեև Վկաներն այս երկրում փոքրաթիվ են, սակայն մասնաճյուղը ամեն կերպ հոգ է տանում, որ սիրտ ջերմացնող բարի լուրը լսելու հնարավորություն ունենան բոլոր քաղաքների բնակիչները, բոլոր էթնիկական խմբերին և բոլոր կրոններին պատկանող մարդիկ ոչ միայն Սենեգալում, այլև շրջակա երկրներում։
ՍԻԵՐԱ ԼԵՈՆԵ
[նկար 390-րդ էջի վրա]
Սիերա Լեոնեում բարի լուրը սկսել է քարոզվել 1915-ին։ Երբեմն աճը այդքան էլ մեծ չի եղել։ Բայց երբ հեռացվեցին նրանք, ովքեր չէին հետևում Եհովայի բարձր չափանիշներին, նաև հեռացան նրանք, ովքեր չէին ծառայում ճիշտ մղումներով, Եհովային հավատարիմ անհատները սկսեցին հոգևորապես առաջադիմել։
ԶԱՄԲԻԱ
[նկար 392-րդ էջի վրա]
Այս մասնաճյուղը վերահսկում է Կենտրոնական Աֆրիկայի հարավային շրջաններում ծառայող ավելի քան 110000 Վկաների գործունեությունը։ Ընկերության առաջին մասնաճյուղն այստեղ հիմնվել է 1936-ին։ Այդ ժամանակվանից ի վեր Վկաները կատարել են ավելի քան 186000000 վերայցելություններ։ Նրանք նաև շատերին կարդալ են սովորեցրել, որպեսզի նրանք կարողանան անձամբ ուսումնասիրել Աստվածաշունչը և իրենց իմացածի մասին պատմել ուրիշներին։
[նկար 392-րդ էջի վրա]
Զամբիայում 1992-ին տեղի ունեցած համաժողովներին ներկա եղավ 289643 հոգի
ԶԻՄԲԱԲՎԵ
[նկարներ 392-րդ էջի վրա]
Այստեղ բարի լուրը քարոզվել է 1920-ականներից ի վեր։ Հետագա տարիներին Վկաները շատ դժվարությունների են բախվել. արգելքի տակ է դրվել գրականությունը, արգելվել է համաժողովներ անցկացնել, իսկ միսիոներներին թույլ չի տրվել քարոզել աֆրիկացիներին։ Այդ խոչընդոտները աստիճանաբար հաղթահարվել են, և 1992-ին այս մասնաճյուղն արդեն վերահսկում էր ավելի քան 20000 Վկաների գործունեությունը։
ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ
ՀՈՆԿՈՆԳ
[նկարներ 393-րդ էջի վրա]
Այստեղ գրականությունը թարգմանվում է չինարեն։ Այդ լեզվով, որն ունի շատ բարբառներ, խոսում է մեկ միլիարդից ավելի մարդ։ Հոնկոնգում բարի լուրը սկսել է քարոզվել 1912-ից, երբ Չ. Թ. Ռասելը ելույթ ներկայացրեց քաղաքապետարանի շենքում։
ՀՆԴԿԱՍՏԱՆ
[նկար 393-րդ էջի վրա]
1992-ին այս մասնաճյուղի վերահսկողության ներքո բարի լուրը քարոզվում էր աշխարհի բնակչության ավելի քան մեկ վեցերորդ մասին, կատարվում էր թարգմանություն 18 լեզվով և գրականություն էր տպագրվում 19 լեզվով։ Այդ լեզուների թվում են հինդին (որով խոսում է 367 միլիոն մարդ), նաև ասամերենը, բենգալերենը, գուջարաթին, թամիլերենը, կաննադան, մալայալամը, մարաթին, նեպալերենը, տելուգուն, ուրդուն, փենջաբին և օրիյան (յուրաքանչյուրով խոսում են տասնյակ միլիոնավորներ)։
[նկարներ 393-րդ էջի վրա]
Վկաներ, որոնք քարոզում են մալայալամ լեզվով
....նեպալերեն լեզվով
....գուջարաթի լեզվով
ՃԱՊՈՆԻԱ
[նկարներ 394-րդ էջի վրա]
Վկաները Ճապոնիայում, ինչպեսև ամենուրեք, եռանդորեն հռչակում են Թագավորությունը։ Միայն 1992-ին նրանք ավելի քան 85000000 ժամ են տրամադրել բարի լուրի քարոզչությանը։ Ճապոնիայում միջին հաշվով Վկաների մոտ 45 տոկոսը ամեն ամիս մասնակցում է ռահվիրայական ծառայությանը։
[նկար 394-րդ էջի վրա]
Այստեղ գրականություն է թողարկվում շատ լեզուներով, այդ թվում ճապոներենով, չինարենով և Ֆիլիպինների տարբեր լեզուներով
[նկար 394-րդ էջի վրա]
Տարածաշրջանային նախագծային բաժինը աջակցում է մասնաճյուղերի շինարարությանը տարբեր երկրներում
[գծապատկեր 394-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Ռահվիրաների թիվը
75000
50000
25000
1975 1980 1985 1992
ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նկարներ 395-րդ էջի վրա]
Այստեղ տարեկան թողարկվում է գրականության մոտ 16 միլիոն օրինակ (չհաշված թերթիկները) ավելի քան 70000 Վկաների համար։ Վկաների մոտ 40 տոկոսը ռահվիրա է ծառայում։
ՄՅԱՆՄԱ
[նկարներ 395-րդ էջի վրա]
1947-ին, երբ «Դիտարան ընկերությունը» Մյանմայում մասնաճյուղ հիմնեց, երկրում ընդամենը 24 Վկա կար։ Իսկ 1992-ին այս երկրում արդեն ակտիվորեն ծառայում էին 2000 Վկաներ, որոնք քարոզում էին ոչ միայն քաղաքաբնակներին, այլ նաև գյուղական շրջանների բնակիչներին, որոնց թիվն ավելի մեծ էր։
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
[նկար 396-րդ էջի վրա]
1912-ին Չ. Թ. Ռասելը Մանիլայի «Գրանդ-Օպերա» թատրոնի շենքում ներկայացրեց մի ելույթ՝ «Որտե՞ղ են գտնվում մահացածները» վերնագրով։ Այդ ժամանակվանից ի վեր Վկաներն այս երկրում ավելի քան 483000000 ժամ են տրամադրել ծառայությանը՝ վկայություն տալով Ֆիլիպինների մոտ 900 բնակեցված կղզիներում։ Այս մասնաճյուղը վերահսկում է ավելի քան 110000 Վկաների գործունեությունը, որոնք ծառայում են 3200 ժողովներում։ Այստեղ գրականություն է տպագրվում ութ լեզվով տեղի Վկաների համար։
[նկար 396-րդ էջի վրա]
Ֆիլիպինների հիմնական լեզուներից մի քանիսով խոսող Վկաները
ՇՐԻ ԼԱՆԿԱ
[նկարներ 397-րդ էջի վրա]
Հնդկաստանից հարավ՝ Ցեյլոնում (այժմ՝ Շրի Լանկա), բարի լուրը քարոզվել է դեռևս Առաջին համաշխարհայինից առաջ, և կարճ ժամանակում հիմնվել է ուսումնասիրության խումբ։ 1953-ին մայրաքաղաքում մասնաճյուղ հիմնվեց, որպեսզի սինհալները և թամիլները և երկրի մյուս էթնիկական խմբերի ներկայացուցիչները հնարավորություն ունենան լսելու բարի լուրը։
ԹԱՅՎԱՆ
[նկար 397-րդ էջի վրա]
Այստեղ որոշ չափով վկայություն է տրվել 1920-ականներին։ 1950-ականներին բարի լուրը սկսեց կանոնավոր կերպով քարոզվել։ 1992-ին կառուցվում էր այս նոր մասնաճյուղը, որը դառնալու էր երկրագնդի այս հատվածում ընդլայնվող քարոզչական գործունեության կենտրոնը։
[նկար 397-րդ էջի վրա]
Ժողով Թայբեյ քաղաքում
ԹԱԻԼԱՆԴ
[նկար 397-րդ էջի վրա]
1930-ականներին Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից ռահվիրաներ եկան Թաիլանդ (այն ժամանակ՝ Սիամ), որ քարոզեն բարի լուրը։ 1963-ին, 1978-ին, 1985-ին և 1991-ին այստեղ տեղի ունեցան միջազգային համաժողովներ, և շատ երկրներից պատվիրակներ եկան՝ տեղի Վկաներին քաջալերելու և քարոզչական գործում աջակցելու համար։
[նկար 397-րդ էջի վրա]
Համաժողով (1963)
[նկար 397-րդ էջի վրա]
Այլ երկրներից եկած պատվիրակներ (1991)
ՕՎԿԻԱՆԻԱ ԵՎ ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՖԻՋԻ
[նկար 398-րդ էջի վրա]
Ֆիջիի մասնաճյուղը հիմնվել է 1958-ին։ Մի որոշ ժամանակ այն վերահսկում էր 13 լեզուներով 12 երկրներում իրականացվող քարոզչական գործը։ 1992-ին մասնաճյուղը հոգ էր տանում Ֆիջի կղզեխմբին պատկանող մոտ հարյուր բնակեցված կղզիների մասին։
[նկար 398-րդ էջի վրա]
1963-ի, 1969-ի, 1973-ի և 1978-ի միջազգային համաժողովների շնորհիվ տեղի Վկաները մտերմացան այլ երկրներում ապրող հավատակիցների հետ
ԳՈՒԱՄ
[նկար 398-րդ էջի վրա]
Գուամի մասնաճյուղը վերահսկում է քարոզչական գործը Խաղաղ օվկիանոսի բազմաթիվ կղզիներում, որոնք սփռված են 7770000 ք/կմ տարածքում։ Այս մասնաճյուղի վերահսկողության ներքո գրականություն է թարգմանվում ինը լեզուներով։
[նկար 398-րդ էջի վրա]
Շրջանային վերակացուն հաճախ մի կղզուց մյուսը հասնում է ինքնաթիռով
[նկար 398-րդ էջի վրա]
Տեղի Վկաները (ինչպես Միկրոնեզիայի այս քարոզիչները) երբեմն իրենց քարոզչական տարածք են հասնում նավակով
ՀԱՎԱՅԻ
[նկար 399-րդ էջի վրա]
Մասնաճյուղը հիմնվել է 1934-ին Հոնոլուլու քաղաքում։ Տեղի Վկաներից մի քանիսը բարի լուրը քարոզել են ոչ միայն Հավայան կղզիներում, այլև Ճապոնիայում, Թայվանում, Գուամում և Միկրոնեզիայի կղզիներում։
ՆՈՐ ԿԱԼԵԴՈՆԻԱ
[նկար 399-րդ էջի վրա]
Վկաները բարի լուրը հասցրին Նոր Կալեդոնիա՝ չնայած կրոնական հակառակորդների ստեղծած խոչընդոտներին։ Շատերը սիրով ընդունեցին ճշմարտությունը։ 1956-ին հիմնվեց առաջին ժողովը։ 1992-ին արդեն այստեղ կային Եհովային ծառայող 1300 անհատներ։
ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ
[նկար 399-րդ էջի վրա]
«Դիտարան ընկերությունը» Նոր Զելանդիայում մասնաճյուղ էր հիմնել 1947-ին, որպեսզի ավելի հեշտ լիներ վերահսկել բարի լուրի քարոզչությունը այս երկրում։
[նկար 399-րդ էջի վրա]
Այս մասնաճյուղում իրականացվող թարգմանչական աշխատանքների շնորհիվ Սամոայի, Ռարոտոնգայի և Նիուեի բնակիչները կանոնավորաբար հոգևոր սնունդ են ստանում։
[նկար 399-րդ էջի վրա]
Թարգմանիչներն ու սրբագրիչները համագործակցում են միմյանց հետ՝ թարգմանության որակը բարձրացնելու համար
ԱՎՍՏՐԱԼԻԱ
[նկարներ 400-րդ էջի վրա]
Ավստրալիայում մասնաճյուղ է հիմնվել 1904-ին։ Նախկինում այս մասնաճյուղը վերահսկում էր քարոզչական գործը մի տարածքում, որը զբաղեցնում էր երկրագնդի գրեթե մեկ քառորդ մասը։ Այդ տարածքի մեջ էր մտնում Չինաստանը, Հարավարևելյան Ասիան և Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանների կղզիները։
[նկար 400-րդ էջի վրա]
Տարածաշրջանային նախագծային բաժինն աջակցում է մասնաճյուղերի շինարարությանը Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում և Հարավարևելյան Ասիայում
[նկար 400-րդ էջի վրա]
1992-ին այս մասնաճյուղը գրականություն էր տպագրում ավելի քան 25 լեզվով։ Տպարանը գրականություն է մատակարարում մոտ 78000 Վկաների, որոնք ծառայում են Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանների ութ մասնաճյուղերի կողմից վերահսկվող տարածքներում։
[քարտեզ/նկար 400-րդ էջի վրա]
Երկրներ, որոնց գրականություն է մատակարարում Ավստրալիայի մասնաճյուղը
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
ՆՈՐ ԿԱԼԵԴՈՆԻԱ
ՍՈՂՈՄՈՆԻ ԿՂԶԻՆԵՐ
ՖԻՋԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՄՈԱ
ԹԱԻԹԻ
ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ
ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
[նկարներ 400-րդ էջի վրա]
Վկաներն այստեղ բախվում են մի առանձնահատուկ դժվարության. բնակչությունը խոսում է մոտ 700 լեզուներով։ Քարոզչական գործին աջակցելու համար Վկաներ են եկել առնվազն տասը ուրիշ երկրներից։ Նրանք շատ ջանքեր են թափել տեղի լեզուները սովորելու համար։ Հետաքրքրվող անհատները օգնում են ուրիշ լեզուներով խոսող մարդկանց՝ նրանց համար թարգմանություններ անելով։ Ուսուցանելու գործում արդյունավետ միջոց են նաև նկարները։
ՍՈՂՈՄՈՆԻ ԿՂԶԻՆԵՐ
[նկարներ 401-րդ էջի վրա]
Բարի լուրը Սողոմոնի կղզիներ է հասել 1950-ականների սկզբներին մի մարդու միջոցով, որի հետ այլ երկրից նամակագրության միջոցով ուսումնասիրություն էր անցկացվում։ Չնայած մեծ խոչընդոտներին՝ ճշմարտությունը տարածվում էր։ Այս մասնաճյուղը և համաժողովների ընդարձակ սրահը տեղի եղբայրների հնարագիտության, միջազգային համագործակցության և Եհովայի ոգու աջակցության արդյունքն են։
ԹԱԻԹԻ
[նկարներ 401-րդ էջի վրա]
Բարի լուրը հասել է Թաիթի դեռևս 1930-ականների սկզբներին։ Այստեղ՝ Խաղաղ օվկիանոսի կենտրոնում, 1992-ին նախորդող չորս տարիների ընթացքում այնպիսի հզոր վկայություն էր տրվել, որ կարելի է ասել՝ ճշմարտությունը միջին հաշվով ավելի քան հինգ ժամ քարոզվել էր կղզու յուրաքանչյուր բնակչի։
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՄՈԱ
[նկար 401-րդ էջի վրա]
Սա աշխարհի ամենափոքր պետություններից է, սակայն Վկաները այստեղ էլ մասնաճյուղ ունեն։ 1992-ին կառուցվում էր այս շենքը՝ վերահսկելու համար քարոզչական գործը այս և շրջակա կղզիներում, այդ թվում Ամերիկյան Սամոայում։