Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • pr մաս 8 էջ 29–31
  • Հավիտյան ապրեք դրախտային երկրի վրա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավիտյան ապրեք դրախտային երկրի վրա
  • Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Լիակատար խաղաղություն մարդկանց միջև
  • Խաղաղություն մարդկանց և կենդանիների միջև
  • Կատարյալ առողջություն, հավիտենական կյանք
  • Մահացածները հարություն կառնեն
  • Դրախտային երկրում առատություն կլինի
  • Հարմարավետ տներ բոլորի համար
  • Դուք կարող եք հավիտյան ապրել դրախտում
  • Աստծո սքանչելի նոր աշխարհը
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • Ի՞նչ է սպասվում մոտ ապագայում
    2008 Դիտարան
  • Կյանքը խաղաղ նոր աշխարհում
    Կյանքը խաղաղ նոր աշխարհում
  • Դուք կարող եք ունենալ երջանիկ ապագա
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Ավելին
Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
pr մաս 8 էջ 29–31

Մաս 8

Հավիտյան ապրեք դրախտային երկրի վրա

1, 2. Ինչպիսի՞ն կլինի կյանքը Աստծու Թագավորության ներքո։

1 Ինչպիսի՞ն կլինի կյանքը, երբ Աստված երկրի վրայից վերացնի չարությունն ու տառապանքը և նոր աշխարհ հաստատի իր երկնային Թագավորության սիրառատ իշխանության ներքո։ Աստված խոստանում է «բաց անել իր ձեռքը և գոհացնել ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղմոս 145։16)։

2 Իսկ սովորաբար ի՞նչ են ցանկանում մարդիկ։ Կհամաձայնեք, որ բոլորն էլ ուզում են երջանիկ ապրել, ունենալ գոհացուցիչ աշխատանք, լինել տնտեսապես ապահովված և ապրել գեղեցիկ միջավայրում։ Մարդիկ նաև ցանկանում են, որ խաղաղություն լինի բոլոր ժողովուրդների միջև, և վերանան անարդարությունը, տառապանքը, հիվանդությունն ու մահը։ Բացի այդ, անհրաժեշտ է, որ բավարարվեն հոգևոր կարիքները։ Այդ ամենը շուտով կիրագործվի Աստծու Թագավորության իշխանության ներքո։ Տեսնենք, թե ինչպես են Աստվածաշնչի մարգարեությունները նկարագրում այն հիանալի օրհնությունները, որոնք կլինեն նոր աշխարհում։

Լիակատար խաղաղություն մարդկանց միջև

3-6. Ի՞նչն է մեզ հավաստիացնում, որ նոր աշխարհում մարդիկ խաղաղ կապրեն։

3 «[Աստված] դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը. փշրում է աղեղը և կոտրատում նիզակը, [պատերազմական] կառքերը այրում է կրակով» (Սաղմոս 46։9)։

4 «Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2։4)։

5 «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11)։

6 «Երկիրը հանգստացավ, դադարեց տագնապելուց։ Մարդիկ ուրախանում են և ցնծությամբ բացականչում» (Եսայիա 14։7)։

Խաղաղություն մարդկանց և կենդանիների միջև

7, 8. Ինչպիսի՞ խաղաղություն կտիրի մարդկանց և կենդանիների միջև։

7 «Գայլը ժամանակ առ ժամանակ գառան հետ կբնակվի, ընձառյուծը ուլի հետ կպառկի։ Հորթը, առյուծը և պարարտ կենդանիները միասին կլինեն, և փոքրիկ տղան կառաջնորդի նրանց։ Կովը արջի հետ կարածի, իսկ նրանց ձագերը միասին կպառկեն, նույնիսկ առյուծը ցլի պես հարդ կուտի։ Կաթնակեր երեխան կոբրայի բնի վրա կխաղա, և կաթից կտրված երեխան իր ձեռքը թունավոր օձի բնին կդնի։ Նրանք չեն վնասի և ոչինչ չեն ավերի» (Եսայիա 11։ 6–9)։

8 «Այդ օրը ես նրանց համար ուխտ կկապեմ դաշտի գազանների, երկնքի թռչունների և երկրի սողունների հետ.... Նրանց ապահովության մեջ կբնակեցնեմ» (Օսեե 2։18)։

Կատարյալ առողջություն, հավիտենական կյանք

9-14. Ինչպիսի՞ առողջություն կունենան մարդիկ նոր աշխարհում։

9 «Այդ ժամանակ կույրերի աչքերը և խուլերի ականջները կբացվեն։ Այդ ժամանակ կաղը եղջերուի պես կցատկոտի, և համրի լեզուն ուրախությամբ կբացականչի» (Եսայիա 35։5, 6)։

10 «[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։

11 «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։

12 «Թող նրա մարմինը ավելի թարմ լինի, քան իր երիտասարդության ժամանակ, թող նա վերադառնա այն օրերին, երբ երիտասարդական ավյուն ուներ» (Հոբ 33։25)։

13 «Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք [է] մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմեացիներ 6։23)։

14 «Ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ.... հավիտենական կյանք [կ]ունենա» (Հովհաննես 3։16)։

Մահացածները հարություն կառնեն

15-17. Ի՞նչ հույս կա մահացածների համար։

15 «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։

16 «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են [Աստծու հիշողության մեջ], նրա ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։

17 «Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը իրենց միջի մահացածներին տվեցին» (Հայտնություն 20։13)։

Դրախտային երկրում առատություն կլինի

18-22. Ինչպիսի՞ն կդառնա ամբողջ երկիրը։

18 «Հորդառատ անձրև կբերեմ իր ժամանակին. դրանք օրհնության անձրևներ կլինեն։ Դաշտի ծառն իր պտուղը կտա, երկիրն՝ իր բերքը, և նրանք ապահովության մեջ կլինեն իրենց երկրում» (Եզեկիել 34։26, 27)։

19 «Երկիրն իր պտուղը կտա. Աստված՝ մեր Աստվածը, կօրհնի մեզ» (Սաղմոս 67։6)։

20 «Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես» (Եսայիա 35։1)։

21 «Լեռներն ու բլուրները ձեր առաջ կցնծան և ուրախությամբ կբացականչեն, իսկ դաշտի բոլոր ծառերը ծափ կտան։ Փշոտ մացառների փոխարեն գիհի կաճի, ծակծկող եղինջի փոխարեն՝ մրտենի» (Եսայիա 55։12, 13)։

22 «Դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43)։

Հարմարավետ տներ բոլորի համար

23, 24. Ինչո՞ւ ենք համոզված, որ բոլորը ապահովված կլինեն հարմարավետ տներով։

23 «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում.... Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի.... Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից։ Նրանք զուր տեղը ծանր չեն աշխատի և չեն ծնի աղետի համար» (Եսայիա 65։21–23)։

24 «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4։4)։

Դուք կարող եք հավիտյան ապրել դրախտում

25. Ի՞նչ սքանչելի հեռանկար ունենք ապագայի համար։

25 Ի՜նչ սքանչելի հեռանկար ունենք ապագայի համար։ Նույնիսկ այսօր մարդը կարող է իմաստալից կյանքով ապրել, եթե հաստատուն հույս ունենա բնակվելու Աստծու նոր աշխարհում, որտեղ բոլոր խնդիրները անցյալում կմնան։ «Նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Եսայիա 65։17)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ այն ժամանակ կյանքը վերջ չի ունենա. «[Աստված] կկլանի մահը հավիտյան» (Եսայիա 25։8)։

26. Ի՞նչ է անհրաժեշտ Աստծու նոր աշխարհում հավիտյան ապրելու համար։

26 Կցանկանայի՞ք հավիտյան ապրել գալիք դրախտային նոր աշխարհում։ Գուցե հարցնեք. «Ի՞նչ պետք է անեմ, որ այս վերջին օրերում արժանանամ Աստծու հավանությանը ու ապրեմ նոր աշխարհում»։ Պետք է անեք այն, ինչի մասին նշեց Հիսուսն Աստծուն ուղղված իր աղոթքում. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։

27. Ի՞նչ պետք է անեք, որպեսզի տեսնեք Աստծու նպատակի իրականացումը։

27 Կարող եք Աստվածաշունչ ձեռք բերել և անձամբ համոզվել այն ամենում, ինչ կարդացիք այս գրքույկում։ Գտեք այն մարդկանց, որոնք ուսումնասիրում են Աստծու Խոսքը և ուրիշներին սովորեցնում աստվածաշնչյան ճշմարտությունները։ Հեռացեք կեղծավորություն դրսևորող կրոններից, որոնք սովորեցնում և անում են բաներ, որ հակասում են Աստվածաշնչին։ Դուք կարող եք իմանալ, թե ինչպես է հնարավոր Աստծու կամքը կատարող միլիոնավոր այլ մարդկանց հետ տեսնել Աստծու նպատակի իրականացումը, իսկ Աստծու նպատակն է, որ մարդիկ հավիտյան ապրեն դրախտային երկրում։ Եվ վստահ եղեք, որ մոտ ապագայի վերաբերյալ Աստծու ներշնչյալ Խոսքում գրվածը անպայման կիրականանա. «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։17)։

[նկար 31-րդ էջի վրա]

Երկրի վրա կրկին դրախտ հաստատելու Աստծու նպատակը շուտով կիրագործվի

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը