Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • T-23 էջ 2–6
  • Ո՞վ է Եհովան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է Եհովան
  • Ո՞վ է Եհովան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է Կառուցողը
  • Նրա անվան նշանակությունը
  • Եհովայի ակնառու հատկությունները
  • Եհովային ճանաչելու օգուտները
  • Ո՞վ է այս ամենի հեղինակը
    1998 Դիտարան
  • Ո՞վ է Եհովան
    1998 Դիտարան
  • Ո՞վ է ճշմարիտ Աստվածը
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Փառաբանի՛ր Եհովային՝ որպես միակ ճշմարիտ Աստծո
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
Ավելին
Ո՞վ է Եհովան
T-23 էջ 2–6

Ո՞վ է Եհովան

Տասնիններորդ դարի ֆրանսիացի հետազոտող Անրի Մուոն, կտրել–​անցնելով Կամբոջայի ջունգլիները, կանգ էր առել մի անծանոթ տաճարի շուրջբոլորը տարածված մեծ ջրափոսի մոտ։ Այդ տաճարն աշխարհի ամենավիթխարի կրոնական համալիրն էր՝ Անգկոր–​Վատը։ Առաջին իսկ հայացքից Մուոն կարող էր վստահությամբ ասել, որ այդ մամռապատ կառույցը մարդու ձեռքի գործ էր։ «Հին դարերի ինչ–​որ Միքելանջելոյի ձեռքով կերտված այս կոթողը,— գրում է նա,— իր վեհությամբ գերազանցում է հին հունական կամ հռոմեական մշակույթներից մեզ հասած ցանկացած հուշարձանի»։ Ու թեև այն դարեր շարունակ լքված է մնացել, Մուոն կասկած չուներ, որ այդ փառահեղ կառույցը ճարտարապետ է ունեցել։

Հետաքրքիր է, որ դարեր առաջ գրի առնված իմաստությունների մի ժողովածու նույն դատողությունն է անում. «Արդարեւ, ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է» (Եբրայեցիս 3։4)։ Թեև ոմանք կարող են ասել, թե բնության կատարած գործը չի կարելի համեմատել մարդու արածի հետ, սակայն ոչ բոլոր գիտնականներն են համաձայն այս առարկության հետ։

Լիհայի (ԱՄՆ, Պենսիլվանիա) համալսարանի կենսաքիմիայի պրոֆեսոր Մայքլ Բիհին, ընդունելով, որ «կենսաքիմիական համակարգերն անշունչ առարկաներ չեն», հետևյալ հարցն առաջ քաշեց. «Կարո՞ղ են արդյոք բանականության օգնությամբ կենսաքիմիական համակարգեր ծրագրվել և կառուցվել»։ Շարունակելով նա ցույց տվեց, որ ժամանակակից գիտությունը կառուցողական աշխատանք է կատարում, երբ կենդանի օրգանիզմների մեջ զգալի փոփոխություններ է մտցնում այնպիսի մեթոդով, ինչպիսին է՝ գենետիկական ինժեներությունը։ Հստակ է, որ և՛ անշունչ, և՛ շնչավոր առարկաները հնարավոր է ծրագրել ու «կառուցել»։ Կենդանի բջջի միկրոտիեզերքը հետազոտելով՝ Բիհին նկատում է զարմանալիորեն բարդ մի շարք համակարգեր, որոնց բաղադրամասերը իրենց ֆունկցիաներով մեկը մյուսից կախման մեջ են գտնվում։ Ո՞րն էր նրա եզրակացությունը. «Բջջի՝ մոլեկուլային մակարդակում կյանքի հետազոտման միասնական ջանքերի արդյունքը դրա «կառուցված» լինելու աղաղակող, հստակ փաստն է»։

Իսկ ո՞վ է այդ բարդ համակարգերը Կառուցողը։

Ո՞վ է Կառուցողը

Այս հարցի պատասխանը կարող ենք գտնել վերը հիշատակված, իմաստություններ պարունակող հնագույն գրքում՝ Աստվածաշնչում։ Գրքի առաջին իսկ խոսքերում կարդում ենք. «Սկզբում Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)։

Զատելով իրեն այսպես կոչված աստվածներից՝ Արարիչը ներկայանում է յուրահատուկ անունով. «Յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը» (Եսայիա 40։28)։ Այո՛, Տիեզերքի, ինչպես նաև առաջին տղամարդու և կնոջ Արարչի անունը Եհովա է։ Սակայն ո՞վ է Նա։ Ինչպիսի՞ Աստված է Եհովան, և ինչո՞ւ դուք պետք է լսեք նրան։

Նրա անվան նշանակությունը

Նախ տեսնենք, թե Արարչի Եհովա անունը ի՞նչ նշանակություն ունի։ Աստծո անունը գրվում է եբրայերեն չորս տառերով (יהוה) և Աստվածաշնչի Եբրայերեն գրություններում հանդիպում է մոտ 7 000 անգամ։ Այս անունը առաջ է եկել եբրայերեն «հավա՛հ» («դառնալ») բայի պատճառական ձևից և ունի «Նա դարձնում է» նշանակությունը։ Այլ կերպ ասած՝ Եհովան իմաստուն ձևով դառնում է նա, ով կիրագործի իր նպատակները։ Նա դառնում է Արարիչ, Դատավոր, Փրկիչ, կյանքի Պահապան և այլն, որպեսզի կատարի իր խոստումները։ Բացի այդ, եբրայերենում այդ բայը դրված է քերականական այնպիսի ձևով, որը ներկա ժամանակում կատարվող գործողություն է ցույց տալիս։ Դա նշանակում է, որ Եհովան այսօր էլ է դառնում իր խոստումների կատարողը։ Նա կենդանի՛ Աստված է։

Եհովայի ակնառու հատկությունները

Իր խոստումներն ի կատար ածող Արարիչն Աստվածաշնչում ներկայացվում է՝ որպես մի շատ հրապուրիչ անձնավորություն։ Եհովան ինքն է երևան հանում իրեն բնորոշ հատկությունները՝ ասելով. «Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, որ հազարների ողորմութիւն [է] անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք [է] ներում» (Ելից 34։6, 7)։ Նա նկարագրվում է որպես «ողորմութիւնով» առատ Աստված։ Այդ համարում գործածված եբրայերեն բառը կարելի է նաև թարգմանել որպես «հավատարիմ սեր»։ Իր անփոփոխ նպատակն իրականացնելով՝ Եհովան հավատարմորեն շարունակում է սեր ցույց տալ իր արարածների հանդեպ։ Արդյոք կարելի՞ է չգնահատել այդպիսի սերը։

Եհովան նաև երկայնամիտ է և մեր անօրենությունները ներելու պատրաստ։ Որքա՜ն հաճելի է գտնվել մի անձնավորության կողքին, որը մանրախնդիր չէ, այլ պատրաստ է մեզ ներել։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ նա անուշադրության է մատնում չարությունը, ինչը երևում է հետևյալ խոսքերից. «Ես Տէրս սիրում եմ իրաւունքը, ատում եմ անիրաւութիւնն եւ յափշտակութիւնը» (Եսայիա 61։8)։ Լինելով արդար Աստված՝ նա չի հանդուրժում այն հանդուգն անհատներին, որոնք շարունակում են իրենց չար ընթացքը։ Բոլոր հիմքերն ունենք վստահելու, որ որոշված ժամանակին Եհովան կվերացնի աշխարհում տիրող անարդարությունը։

Սերն ու արդարությունը հավասարակշռելը իմաստություն է պահանջում։ Մեզ հետ առնչվելիս Եհովան հրաշալիորեն ներդաշնակեցնում է այս հատկությունները (Հռովմայեցիս 11։33–36)։ Արարչի իմաստությունը ի հայտ է գալիս ամենուրեք։ Դրա վառ վկայությունն է մեզ շրջապատող բնությունը (Սաղմոս 104։24; Առակաց 3։19)։

Սակայն իմաստությունն ինքնին բավական չէ։ Իր գաղափարներն իրականացնելու համար Արարիչը պետք է մեծ զորություն ունենա։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան հենց այդպիսի Աստված է. «Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը.... սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ» (Եսայիա 40։26)։ Այո՛, Եհովան «սաստիկ զորութեամբ» է կատարում իր կամքը։ Հրապուրիչ հատկություններ են, այնպես չէ՞։

Եհովային ճանաչելու օգուտները

Եհովան «[երկիրը] չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց», որպեսզի մարդիկ իր հետ իմաստալից փոխհարաբերություններ վայելեն (Եսայիա 45։18; Ծննդոց 1։28)։ Նա հոգ է տարել իր երկրային արարածների մասին։ Սկզբից ևեթ Եհովան մարդկանց կատարյալ կյանք էր տվել՝ բնակեցնելով նրանց պարտեզանման մի վայրում՝ դրախտում։ Իսկ այսօր մարդիկ ապականում են երկիրը և դրանով վրդովեցնում Եհովային։ Սակայն նա, հարազատ մնալով իր անվան նշանակությանը, մարդկության և երկրի նկատմամբ ունեցած իր սկզբնական նպատակը անպայման կիրականացնի (Սաղմոս 115։16; Յայտնութիւն 11։18)։ Նա կվերականգնի երկրային Դրախտը այն մարդկանց բնակության համար, որոնք հիմա արդեն ուզում են հնազանդվել իրեն, ինչպես հարազատ զավակներ (Առակաց 8։17; Մատթէոս 5։5)։

Աստվածաշնչի վերջին գրքում նկարագրվում է այն կյանքը, որը կարող եք վայելել գալիք Դրախտում. «Նա.... պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ» (Յայտնութիւն 21։3, 4)։ Ահա այսպիսի կյանք է Եհովան ցանկանում ձեզ։ Ի՜նչ մեծահոգի Հայր է նա։ Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ Եհովայի, ինչպես նաև այն պահանջների մասին, որոնք հարկավոր է բավարարել Դրախտում ապրելու համար։

Եթե այլ կերպ նշված չէ, Աստվածաշնչի մեջբերումները վերցված են՝ Եբրայերեն գրությունները՝ Արարատ թարգմանությունից (ԱԹ) և Հունարեն գրությունները՝ Էջմիածնի թարգմանությունից (ԷԹ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը