Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • be դաս 51 էջ 263–էջ 264 պարբ. 4
  • Ելույթի ժամանակը և համաչափությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ելույթի ժամանակը և համաչափությունը
  • Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Նմանատիպ նյութեր
  • Հարցերի արկղ
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպես պատրաստել ելույթներ՝ ժողովում ներկայացնելու համար
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Հարցերի արկղ
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպես Դպրոցի համար ուսումնական առաջադրանք պատրաստել
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
Ավելին
Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
be դաս 51 էջ 263–էջ 264 պարբ. 4

ԴԱՍ 51

Ելույթի ժամանակը և համաչափությունը

Ի՞նչ է հարկավոր անել

Ելույթը ներկայացրու որոշված ժամանակի սահմաններում, և յուրաքանչյուր հատվածին տրամադրիր համապատասխան չափով ժամանակ։

Ինչո՞ւ է դա կարևոր

Անհրաժեշտ է բավարար չափով ժամանակ հատկացնել ելույթի գլխավոր կետերից յուրաքանչյուրը զարգացնելուն։ Կարևոր է, որ ժողովի հանդիպումը ավարտվի ճիշտ ժամանակին։

ՉՆԱՅԱԾ այն բանին, որ հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել ուսուցման որակի վրա՝ չպետք է անուշադրության մատնել նաև ելույթի տևողությունը։ Մեր ժողովի հանդիպումները պետք է սկսվեն և ավարտվեն նախապես որոշված ժամանակին։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ ծրագրի մասնակիցները համագործակցեն միմյանց հետ։

Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ կյանքին այլ ձևով էին նայում, քան այսօր շատ վայրերում։ Ժամանակը ներկայացվում էր մոտավոր արտահայտություններով, ինչպես՝ «ժամը երեքի մօտ» կամ «ժամն.... տասի մօտ» (Մատթ. 20։3–6; Յովհ. 1։39)։ Առօրյա կյանքում գրեթե անհրաժեշտություն չէր լինում մտահոգվելու ճշգրիտ ժամանակի որոշման մասին։ Մինչև օրս աշխարհի որոշ մասերում նման մոտեցում է դրսևորվում ժամանակի հանդեպ։

Եթե անգամ տեղի սովորույթները կամ անձնական նախապատվությունները պատճառ են լինում, որ ժամանակի հարցում մարդիկ այնքան էլ հետևողական չլինեն, այնուամենայնիվ մեզ համար օգտակար կլինի սովորել հարկ եղած չափով ուշադրություն հատկացնել դրան։ Երբ ծրագրում իրենց մասնակցությունն են բերում մի քանի հոգի, հարկավոր է, որ նրանցից յուրաքանչյուրը հետևողականորեն պահպանի տվյալ հատվածի համար նախատեսված ժամանակը։ «Ամեն բան թող պարկեշտութեամբ եւ կարգով լինի» սկզբունքը տեղին է նաև ժողովում ստացած մեր առաջադրանքների առնչությամբ (Ա Կորնթ. 14։40)։

Ինչպես հավատարիմ մնալ սահմանված ժամանակին։ Այստեղ հիմնական դեր է խաղում պատրաստվածությունը։ Սովորաբար ժամանակի հետ կապված դժվարություններ են ունենում այն հռետորները, ովքեր ինչպես հարկն է չեն նախապատրաստվում։ Գուցե նրանք չափից դուրս վստահ են լինում սեփական ուժերի վրա կամ պատրաստվելը հետաձգում են մինչև վերջին րոպեները։ Սահմանված ժամանակին հավատարիմ մնալու համար պետք է բարձր գնահատես քեզ տրված առաջադրանքները և ամեն կերպ ջանաս այն լավ պատրաստել։

Ենթադրենք՝ ընթերցանության առաջադրանք ես ստացել։ Նախ աչքի անցկացրու 4–7 դասերը, որտեղ քննարկվում է սահունության, դադարների, տրամաբանական շեշտի և կարևոր մտքերն ընդգծելու մասին։ Ապա քեզ հանձնարարված նյութը բարձրաձայն ընթերցելիս աշխատիր կիրառել այնտեղ տրված խորհուրդները։ Հետևիր ժամանակին։ Գուցե կարիք կա փոքր–​ինչ արա՞գ ընթերցել, որպեսզի ելույթն ավարտես նշանակված ժամանակին։ Արագացրու տեմպը ոչ այնքան կարևոր հատվածների հասնելիս, բայց շարունակիր կիրառել դադարներ և կարդալ ավելի դանդաղ, երբ հարկ է լինում ընդգծել կարևոր մտքեր։ Ընթերցիր նորից ու նորից։ Երբ բարելավես սահունությունը, քեզ համար հեշտ կլինի կարգավորել ժամանակը։

Իսկ ի՞նչ կարելի է ասել գրառումներով ելույթ ունենալու մասին։ Որպեսզի կարողանաս ճիշտ տնօրինել ժամանակը, կարիք չկա գրառումներում ընդգրկել բոլոր մանրամասնությունները՝ վերածելով այն պատրաստի տեքստի։ Աշխատելով 25–րդ դասի վրա՝ դու արդեն լավ մեթոդ ես սովորել։ Փորձիր մտապահել ներքոհիշյալ հինգ քայլերը. 1) լավ նյութ նախապատրաստել, բայց ոչ շատ ծավալուն, 2) լավ մտապահել կարևոր մտքերը, սակայն չփորձել անգիր անել նախադասություններն ամբողջությամբ, 3) ելույթի պլանի վրա նշել յուրաքանչյուր հատվածի համար նախատեսված ժամանակը կամ՝ թե ելույթի սկզբից մինչև որոշակի կետերի հասնելը որքան ժամանակ պետք է անցած լինի, 4) եթե նախապատրաստվելիս նկատվում է նշված ժամանակի խախտում, ապա որոշել, թե որ մանրամասնություններն է հարկավոր հանել, 5) փորձել ելույթը։

Փորձելը շատ կարևոր է։ Այդ ընթացքում պետք է հետևել, թե ելույթի յուրաքանչյուր հատվածի համար որքան ժամանակ է գնում։ Շարունակի՛ր փորձել այնքան ժամանակ, մինչև որ քեզ հաջողվի ամբողջ ելույթը եզրափակել սահմանված ժամանակին։ Մի փորձիր չափազանց շատ տեղեկություն ընդգրկել։ Որոշակի ժամանակահատված ազատ թող, քանի որ լսարանի առջև հնարավոր է ելույթն ավելի երկար տևի, քան տանը փորձելիս։

Ելույթի հատվածների համաչափությունը։ Նախատեսված ժամանակի սահմաններում տեղավորվելը սերտորեն կապված է ելույթի համաչափ բաշխման հետ։ Ժամանակի մեծ մասը պետք է հատկացնել հիմնամասին, որում գտնվում են գլխավոր կետերը։ Առաջաբանը պետք է տևի այնքան, որ հնարավոր լինի իրագործել այն երեք նպատակները, որոնց մասին քննարկվել է 38–րդ դասում։ Իսկ ելույթի հիմնամասն էլ չպետք է այն աստիճան երկար լինի, որ բավարար ժամանակ չմնա արդյունավետ վերջաբանի համար, ինչի մասին խոսվեց 39–րդ դասում։

Ջանք թափելով հավատարիմ մնալ հատկացված ժամանակին՝ դու կբարելավես քո ելույթները, ինչպես նաև ցույց կտաս քո հարգանքը ծրագրի մյուս մասնակիցների և ամբողջ ժողովի հանդեպ։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԴԱ ԱՆԵԼ

  • Լավ նախապատրաստվիր, ընդ որում՝ բավականին վաղօրոք։

  • Ելույթի յուրաքանչյուր հատվածի համար անհրաժեշտ չափով ժամանակ սահմանիր և աշխատիր հավատարիմ մնալ դրան։

  • Փորձիր ելույթը։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. Պլանավորիր ժողովի հանդիպումներին հասնել 15–20 րոպե շուտ. դրա համար անհրաժեշտ չափով ժամանակ հատկացրու, որի ընթացքում դու և քո ընտանիքը պատրաստ պետք է լինեք տանից դուրս գալու։ Ժամանակ հատկացրու ճանապարհի համար։ Խորհիր, թե ինչպես լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ուշացման պատճառ են հանդիսանում։ Մի քանի անգամ փորձիր շարժվել այդ ծրագրով՝ ընթացքում հարկ եղած փոփոխությունները մտցնելով։ Համանման սկզբունքներ կիրառելի են նաև ելույթի դեպքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը