Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • T-27 էջ 1–6
  • Տառապանքի վերջը մո՛տ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տառապանքի վերջը մո՛տ է
  • Տառապանքի վերջը մո՛տ է
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ առաջ եկավ տառապանքը
  • Գլխավոր հարցը՝ Աստծու գերիշխանությունը
  • Տառապանքի վերջը մոտ է
  • Աստծո հանդուրժանքը մոտենում է ավարտին
    2001 Դիտարան
  • Տառապանքի ներքո տոկալով՝ կարող ենք օգուտներ ստանալ
    2007 Դիտարան
  • Աստծո Թագավորությունը որպես երկրի նոր իշխանություն
    2000 Դիտարան
  • Մխիթարություն՝ տառապող մարդկանց
    2003 Դիտարան
Ավելին
Տառապանքի վերջը մո՛տ է
T-27 էջ 1–6

Տառապանքի վերջը մո՛տ է

Հավանաբար, ձեր կյանքում եղել են այնպիսի պահեր, երբ հարցրել եք ինքներդ ձեզ. «Ինչո՞ւ է տառապանքն այսքան շատ»։ Հազարավոր տարիներ մարդկությունը անասելի տառապանքներ է կրել պատերազմների, չքավորության, բնական աղետների, հանցագործության, անարդարության, հիվանդությունների և մահվան պատճառով։ Իսկ վերջին հարյուրամյակն այնքան տառապանք է բերել, որն իր նախադեպը չի ունեցել։ Այս ամենը մի օր վերջ կգտնի՞։

Այո՛, և շատ շուտով. մի բան, որ մխիթարական է իմանալ։ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, հայտնում է. «Ամբարիշտը պիտի չքանայ.... Սակայն հեզերը պիտի ժառանգեն երկիրը ու խաղաղութեան առատութիւնովը պիտի ուրախանան»։ Իսկ որքա՞ն ժամանակ։ «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։10, 11, ԱԱ, 29)։

Այն բանից հետո, երբ Աստված կվերացնի չարիքն ու տառապանքը, ողջ երկիրը կվերածվի դրախտի։ Այդ ժամանակ մարդիկ կատարելապես առողջ ու երջանիկ կլինեն և կապրեն հավիտյան։ Աստծու Խոսքում կանխագուշակվում է. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ» (Յայտնութիւն 21։4)։

Մահացածները նոր աշխարհում կյանքի կվերադառնան և մյուսների հետ միասին կվայելեն այդ օրհնությունները. «Արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի» (Գործք 24։15)։ Ահա թե ինչու Հիսուսը իրեն հավատ ընծայած, զղջացող չարագործին կարող էր ասել. «Ինձ հետ դրախտումը կ’լինիս» (Ղուկաս 23։43)։

Ինչո՞ւ առաջ եկավ տառապանքը

Եթե Աստված նման հրաշալի ապագա էր նախատեսել մարդկության համար, ինչո՞ւ նա թույլ տվեց, որ տառապանքը սկիզբ առնի և այսքան ժամանակ շարունակվի։

Աստված Ադամին ու Եվային ստեղծեց կատարյալ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր առումով։ Նա բնակեցրեց նրանց դրախտային պարտեզում և գոհացուցիչ աշխատանք տվեց։ Աստվածաշունչն ասում է. «Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր» (Ծննդոց 1։31)։ Եթե առաջին զույգը հնազանդվեր Աստծուն, ապա կատարյալ երեխաներ կունենար, ու երկիրն ի վերջո ամբողջությամբ կվերածվեր դրախտի, որտեղ մարդիկ հավիտյան կապրեին խաղաղ ու երջանիկ։

Ադամին ու Եվային Աստված տվեց կամքի ազատության հրաշալի պարգևը, որը նրանց էության մի մասն էր։ Նրանք նման չէին ռոբոտների, որոնք չեն կարող մտածել։ Բայց թե որքան կտևեր Ադամի ու Եվայի երջանկությունը, կախված էր ազատ կամքը ճիշտ գործադրելուց, այսինքն՝ Աստծու օրենքներին հնազանդվելուց։ Արարիչն ասում է. «Ես եմ [«Եհովան», ՆԱ] քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։ Ազատ կամքի սխալ գործադրումը աղետաբեր կլիներ, քանզի մարդիկ արարված չէին այնպես, որ Աստծուց անկախ լինելով՝ հասնեին հաջողության։ Աստվածաշնչում ասվում է. «Մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։

Ցավոք, մեր նախածնողները մտածեցին, թե կարող են անկախ լինել Ստեղծիչից ու միաժամանակ հասնել հաջողության։ Բայց երբ նրանք հրաժարվեցին Աստծու իշխանությունից, նա այլևս չպահպանեց նրանց կատարելությունը։ Ուստի Ադամն ու Եվան ժամանակի ընթացքում ծերացան ու մահացան։ Անկատարությունն ու մահը գեներով փոխանցվեցին մեզ (Հռովմայեցիս 5։12)։

Գլխավոր հարցը՝ Աստծու գերիշխանությունը

Ինչո՞ւ Աստված չոչնչացրեց Ադամին ու Եվային և նրանց փոխարեն նոր զույգ չստեղծեց։ Քանի որ հարցականի տակ էր դրվել Աստծու գերիշխանությունը, այսինքն՝ ողջ տիեզերքի վրա իշխելու նրա իրավունքը։ Հարցը հետևյալն էր. «Ո՞վ իրավունք ունի իշխելու, և ո՞ւմ իշխանությունն է իրավացի։ Եվ ընդհանրապես, մարդիկ կարո՞ղ են հաջողության հասնել՝ առանց Աստծու»։ Ամբողջովին անկախ ապրելու համար մարդկանց բավականաչափ ժամանակ տրամադրելով՝ Աստված մեկընդմիշտ պատասխան կտար այն հարցին, թե ում իշխանությունն է գերազանց։ Թույլատրված ժամանակը պետք է լիներ այնքան, որ մարդիկ, առանց Աստծու առաջնորդության, կարողանային ստեղծել տարբեր տեսակի քաղաքական, սոցիալական, տնտեսական և կրոնական համակարգեր։

Ինչի՞ հասան մարդիկ։ Ինչպես ցույց է տալիս մարդկության պատմությունը, տառապանքը շատացավ, իսկ անցյալ դարում հասավ սարսափելի աստիճանի։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ միլիոնավոր մարդիկ սպանվեցին։ Պատերազմները խլեցին հարյուր միլիոնավոր կյանքեր։ Այսօր բռնությունն ու հանցագործությունը տարածվել են ամենուր։ Թմրամոլությունը մասսայական բնույթ է ձեռք բերել։ Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվում են ավելի ու ավելի շատ մարդիկ։ Սովից ու հիվանդություններից ամեն տարի մահանում են տասնյակ միլիոնավոր անհատներ։ Ընտանեկան կյանքն ու բարոյական արժեքները ամենուրեք անկում են ապրում։ Մարդկային ոչ մի կառավարություն չի գտել այս խնդիրների լուծումը։ Նրանցից ոչ մեկը չի վերացրել ծերությունը, հիվանդությունն ու մահը։

Մարդկության վիճակը լիովին համապատասխանում է Աստվածաշնչի այն նկարագրությանը, որ տրվել էր մեր օրերի վերաբերյալ։ Աստծու Խոսքում մեր ժամանակները կոչվում են այս համակարգի ‘վերջին օրեր’ (ԱԱ) ու «չար ժամանակներ»։ Եվ ինչպես կանխագուշակել է Աստվածաշունչը, «չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ [են գնում] չարութեան մէջ» (Բ Տիմոթէոս 3։1–5, 13)։

Տառապանքի վերջը մոտ է

Բոլոր փաստերը ցույց են տալիս, որ մարդկության բռնած այս ողբերգական ուղին մոտենում է իր ավարտին։ Ժամանակն ապացուցեց, որ իրենք իրենց ղեկավարելով՝ մարդիկ երբեք չեն հասնի հաջողության։ Միայն Աստծու իշխանությունը կարող է բերել խաղաղություն, երջանկություն, կատարյալ առողջություն և հավիտենական կյանք։ Չարությունն ու տառապանքը, որ այսքան երկար հանդուրժել է Եհովան, շուտով կվերանան։ Մոտ ապագայում Աստված կմիջամտի մարդկանց գործերին՝ հիմնովին վերացնելով իրերի այս վհատեցնող համակարգը։

Աստվածաշնչի մարգարեություններում ասվում է. «Այն թագաւորների [ներկայումս գոյություն ունեցող կառավարությունների] օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու [երկնքում], որ յաւիտեանս չի աւերուիլ.... նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները [ներկայիս կառավարությունները]. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։ Երկնային Թագավորության միջոցով Եհովայի գերիշխանության, այսինքն՝ նրա իշխելու իրավունքի արդարացումը Աստվածաշնչի հիմնական ուսմունքն է։ Կանխագուշակելով վերջին օրերը բնորոշող նշանի գլխավոր առանձնահատկություններից մեկը՝ Հիսուսն ասաց. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14)։

Ո՞վ կվերապրի այս համակարգի վախճանը։ Աստվածաշունչը պատասխանում է. «Ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։ Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից» (Առակաց 2։21, 22)։ «Ուղիղները» նրանք են, ովքեր սովորում են Եհովայի կամքը և վարվում դրան համեմատ։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Այո՛, «աշխարհքը անցնում է.... բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։

Եթե այլ կերպ նշված չէ, Աստվածաշնչի մեջբերումները վերցված են «Արարատ» թարգմանությունից։ ԱԱ–ն Արևմտահայերեն Աստվածաշնչի հապավումն է, իսկ ՆԱ հապավումը նշանակում է, որ խոսքը թարգմանված է ժամանակակից անգլերենով հրատարակված «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունից»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը