Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bh էջ 197–էջ 199 պարբ. 2
  • Ինչպես է Դանիելի մարգարեությունը նախագուշակում Մեսիայի գալուստը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես է Դանիելի մարգարեությունը նախագուշակում Մեսիայի գալուստը
  • Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Նմանատիպ նյութեր
  • Դանիելի մարգարեության մեջ կանխագուշակվել էր, թե երբ էր գալու Մեսիան
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • «Գտանք Մեսիային»
    2006 Դիտարան
  • Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 3
    2012 Արթնացե՛ք
  • Աստվածաշունչը կանխագուշակո՞ւմ է ապագան
    2012 Դիտարան
Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
bh էջ 197–էջ 199 պարբ. 2

ՀԱՎԵԼՎԱԾ

Ինչպես է Դանիելի մարգարեությունը նախագուշակում Մեսիայի գալուստը

ԴԱՆԻԵԼ մարգարեն ապրել է Հիսուսի ծնվելուց ավելի քան 500 տարի առաջ։ Եհովան Դանիելին այնպիսի տեղեկություններ հայտնեց, որոնց շնորհիվ հնարավոր էր լինելու ճշգրտությամբ որոշել այն ժամանակը, երբ Հիսուսը պետք է սուրբ ոգով օծվեր, կամ՝ դառնար Մեսիա, այսինքն՝ Քրիստոս։ Դանիելին ասվեց. «Իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմը վերականգնելու և վերաշինելու հրամանը դուրս գալուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ շաբաթ և վաթսուներկու շաբաթ պետք է անցնի» (Դանիել 9։25)։

Մեսիայի հայտնվելու ժամանակը որոշելու համար նախ պետք է իմանանք, թե որ տարեթվից պետք է հաշվենք։ Ըստ Դանիելի մարգարեության՝ այդ ժամանակը սկսվելու էր «Երուսաղեմը վերականգնելու և վերաշինելու հրամանը դուրս գալու» թվականից։ Ե՞րբ դուրս եկավ այդ հրամանը։ Աստվածաշունչը արձանագրողներից մեկի՝ Նեեմիայի խոսքերի համաձայն՝ Երուսաղեմի պարիսպները դարձյալ վերաշինելու հրամանը դուրս եկավ «Արտաքսերքսես թագավորի թագավորության քսաներորդ տարում» (Նեեմիա 2։1, 5–8)։ Պատմաբանները հաստատում են, որ մ.թ.ա. 474 թվականը Արտաքսերքսեսի իշխանության առաջին տարին էր։ Հետևաբար նրա թագավորության 20-րդ տարին մ.թ.ա. 455 թվականն էր։ Այժմ պարզ է, որ Դանիելի՝ Մեսիական մարգարեության կատարումը սկսվեց մ.թ.ա. 455 թվականին։

Դանիելը նշում է, թե որքան ժամանակ պետք է անցներ մինչև Մեսիայի հայտնվելը։ Մարգարեության մեջ ասվում է՝ «յոթ շաբաթ և վաթսուներկու շաբաթ», ընդհանուր առմամբ՝ 69 շաբաթ։ Որքա՞ն ժամանակահատված են ընդգրկում այս 69 շաբաթները։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններ նշում են, որ դրանք շաբաթ-տարիներ են և ոչ թե օրեր։ Այսինքն՝ ամեն մի շաբաթը յոթ տարի է։ Շաբաթ-տարիների, կամ՝ յոթ տարիների հասկացությունը ծանոթ էր հին հրեաներին։ Օրինակ՝ ճիշտ ինչպես որ ամեն յոթերորդ օրը նրանք պահում էին Շաբաթը, այնպես էլ ամեն յոթերորդ տարին նրանք պահում էին Շաբաթ տարին (Ելք 23։10, 11)։ Ուստի մարգարեական 69 շաբաթները հավասար են 69 անգամ 7 տարվա, կամ՝ ընդհանուր հաշվով՝ 483 տարիների։

Այժմ հաշվենք։ Մ.թ.ա. 455 թվականից հաշվելով 483 տարիներ՝ գալիս ենք մ.թ. 29 թվականը։ Դա հենց այն տարին է, երբ Հիսուսը մկրտվեց և դարձավ Մեսիաa (Ղուկաս 3։1, 2, 21, 22)։ Ի՜նչ հրաշալի կերպով կատարվեց Դանիելի մարգարեությունը։

Աղյուսակ. Յոթանասուն շաբաթների մասին Դանիելի մարգարեությունը կանխագուշակում է Մեսիայի գալուստը

a Մ.թ.ա. 455 թվականից մինչև մ.թ.ա. 1 թվականը 454 տարի է։ Մ.թ.ա. 1 թվականից մինչև մ.թ. 1 թվականը 1 տարի է (0 թվական չկա)։ Իսկ մ.թ. 1 թվականից մինչև մ.թ. 29 թվականը 28 տարի է։ Այս երեք թվերը իրար գումարելով՝ ստանում ենք 483 տարի։ Հիսուսը սպանվեց մ.թ. 33 թ.-ին 70-րդ շաբաթի ընթացքում (Դանիել 9։24, 26)։ Տե՛ս «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքի 11-րդ գլուխը (ռուս.) և «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանում «Յոթանասուն շաբաթ» հոդվածը (անգլ., հ. 2, էջ 899–901)։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը