Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bh էջ 221–էջ 222 պարբ. 2
  • Արդյո՞ք Հիսուսը ծնվել է դեկտեմբերին կամ հունվարին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արդյո՞ք Հիսուսը ծնվել է դեկտեմբերին կամ հունվարին
  • Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուս
    2013 Արթնացե՛ք
  • Որտե՞ղ և ե՞րբ է ծնվում Հիսուսը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսի ծնունդը. որտեղ և երբ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հրեշտակները հայտնում են, որ Հիսուսը ծնվել է
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
bh էջ 221–էջ 222 պարբ. 2

ՀԱՎԵԼՎԱԾ

Արդյո՞ք Հիսուսը ծնվել է դեկտեմբերին կամ հունվարին

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ չի հայտնում, թե երբ է ծնվել Հիսուսը։ Չնայած դրան՝ այն բավականին լուրջ հիմքեր է տալիս մեզ եզրակացնելու, որ նա չի ծնվել դեկտեմբերին կամ հունվարին։

Տեսնենք, թե Բեթլեհեմում, որտեղ ծնվել է Հիսուսը, տարվա այդ ժամանակաշրջանում սովորաբար ինչպիսի եղանակ էր լինում։ Հրեական քասղև ամիսը, որը համընկնում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ցուրտ և անձրևային ամիս էր։ Դրան հաջորդում էր թեբեթը, որը համընկնում է դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ամբողջ տարվա մեջ ամենացածր ջերմաստիճանը այդ ամսին էր լինում, և երբեմն բարձրավանդակներում ձյուն էր գալիս։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը այդ տարածաշրջանի եղանակի մասին։

Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Եզրասը, նկարագրում է, որ քասղև ամիսը ցուրտ և անձրևային ամիս էր։ Նա գրում է, որ «իններորդ [քասղև] ամսում՝ ամսվա քսաներորդ օրը», ժողովուրդը հավաքվել էր Երուսաղեմում, և որ նրանք «դող[ում էին].... անձրևների պատճառով»։ Այն, թե ինչպիսի եղանակ էր լինում տարվա այդ ժամանակաշրջանում, ցույց է տալիս հենց հավաքված մարդկանց խոսքերը. «Ժամանակն էլ անձրևային է ու հնարավոր չէ դրսում կանգնել» (Եզրաս 10։9, 13; Երեմիա 36։22)։ Ահա թե ինչու այդ տարածքում ապրող հովիվները ո՛չ դեկտեմբերին, ո՛չ էլ հունվարին իրենց հոտերի հետ գիշերը դրսում չէին մնում։

Սակայն Աստվածաշունչը մեզ տեղեկացնում է, որ Հիսուսի ծնվելու օրը հովիվները գիշերը դաշտում էին և հսկում էին իրենց հոտերին։ Ավետարանագիր Ղուկասը արձանագրում է, որ այդ ժամանակ Բեթլեհեմի մոտ հովիվները «դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում» (Ղուկաս 2։8–12)։ Ուշադրություն դարձրու, որ հովիվները «դաշտում էին ապրում» և ոչ թե պարզապես օրվա ընթացքում հոտին արածեցնում այնտեղ։ Նրանք իրենց հոտերի հետ գիշերը դրսում էին լինում։ Մի՞թե հովիվները կապրեին դաշտերում ձմռան ցուրտ ու անձրևային եղանակին։ Պարզ է, որ ոչ։ Հետևաբար այս բոլոր տեղեկությունները փաստում են, որ Հիսուսը չի ծնվել դեկտեմբերին կամ հունվարին։a

Աստծու Խոսքը կոնկրետ նշում է, թե երբ է մահացել Հիսուսը, բայց շատ քիչ տեղեկություն է տալիս նրա ծնվելու օրվա մասին։ Սա մեզ հիշեցնում է Սողոմոն թագավորի հետևյալ խոսքերը. «Լավ անունը ավելի լավ է, քան թանկարժեք յուղը, և մահվան օրը ավելի լավ է, քան ծննդյան օրը» (Ժողովող 7։1)։ Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշունչը բազմաթիվ մանրամասնություններ է հաղորդում Հիսուսի ծառայության ու մահվան մասին և շատ քիչ տեղեկություն է տալիս նրա ծննդյան օրվա մասին։

Հովիվները իրենց հոտի հետ գիշերում են Բեթլեհեմի դաշտերում

Երբ Հիսուսը ծնվեց, այդ գիշեր հովիվները իրենց հոտերով դաշտում էին

a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գիրքը (անգլ., էջ 176–179, ռուս., էջ 287–294)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը