Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp2 գլ. 4 էջ 42–47
  • Չե՞նք անցել արդյոք սահմանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չե՞նք անցել արդյոք սահմանը
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հստակ սահմաններ դիր
  • Մինչամուսնական սեքս
    2013 Արթնացե՛ք
  • Ե՞րբ կարող եմ սկսել ժամադրությունների գնալ
    2007 Արթնացե՛ք
  • Պատրա՞ստ եմ ժամադրության
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Եհովայի վկաները կանոններ ունե՞ն ժամադրության վերաբերյալ
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
Ավելին
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
yp2 գլ. 4 էջ 42–47

ԳԼՈՒԽ 4

Չե՞նք անցել արդյոք սահմանը

Ճի՞շտ է, թե՞ սխալ

Ընկերություն անելու շրջանում ցանկացած ֆիզիկական շփում անընդունելի է։

□ Ճիշտ է

□ Սխալ է

Զույգը, որ սեռական հարաբերություն չի ունեցել, միևնույնն է, կարող է մեղադրվել պոռնկության մեջ։

□ Ճիշտ է

□ Սխալ է

Եթե տղան ու աղջիկը փաղաքշանք ու քնքշանք չեն դրսևորում, ուրեմն չեն սիրում իրար։

□ Ճիշտ է

□ Սխալ է

ԵԹԵ դու ընկերություն ես անում որևէ մեկի հետ, անկասկած, շատ ես մտածել այս հարցի մասին։ Գուցե դժվարանում ես որոշել, թե զգացմունքները արտահայտելու որ ձևն է ընդունելի։ Քննենք վերոհիշյալ երեք պնդումները և տեսնենք, թե Աստվածաշունչը ինչպես է օգնում մեզ իմանալու՝ «չե՞նք անցել արդյոք սահմանը»։

● Ընկերություն անելու շրջանում ցանկացած ֆիզիկական շփում անընդունելի է։

Սխալ է։ Աստվածաշունչը չի արգելում պատշաճ քնքուշ զգացմունքներ դրսևորել։ Օրինակ՝ այն պատմում է մի սունամացի աղջկա և հովվի սիրո մասին։ Նրանց փոխհարաբերությունները մաքուր էին։ Ակներևաբար, նրանք նախքան ամուսնանալը որոշ չափով փաղաքշանք ու քնքշանք են դրսևորել իրար նկատմամբ (Երգերի Երգ 1։2; 2։6; 8։5)։ Այսօր որոշ զույգեր, ովքեր ծրագրում են ամուսնանալ, համարում են, որ քնքուշ զգացմունքներ արտահայտելը ընդունելի էa։

Այնուամենայնիվ, տղան ու աղջիկը մտերմության շրջանում պետք է ծայրաստիճան զգուշություն դրսևորեն։ Այն ամենը, ինչ սեռական ցանկություն է առաջացնում՝ համբույրները, գրկախառնվելը, կարող է սեռական անբարոյություն գործելու ծուղակը գցել։ Անգամ մաքուր մտադրություններ ունենալով հանդերձ՝ կարելի է հեշտությամբ կորցնել ինքնատիրապետումը և անբարոյություն գործել (Կողոսացիներ 3։5)։

● Զույգը, որ սեռական հարաբերություն չի ունեցել, միևնույնն է, կարող է մեղադրվել պոռնկության մեջ։

Ճիշտ է։ Հունարեն «պոռնկություն» (պոռնի՛ա) թարգմանված բառը լայն իմաստ ունի։ Այն վերաբերում է ամուսնությունից դուրս բոլոր սեռական հարաբերություններին և սեռական օրգանների սխալ գործածությանը։ Հետևաբար, պոռնկությունը ընդգրկում է ոչ միայն սեռական հարաբերություն, այլև անալային (հետանցքային) և օրալային (բերանային) սեքսը կամ ուրիշին ձեռնաշարժություն անելը։

Աստվածաշունչը միայն պոռնկությունը չէ, որ դատապարտում է։ Պողոս առաքյալը գրեց. «Մարմնի գործերն ակնհայտ են. դրանք են՝ պոռնկություն, անմաքրություն, անառակ վարք»։ Նա նաև ավելացրեց. «Այսպիսի բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի» (Գաղատացիներ 5։19–21)։

Իսկ ի՞նչ է անմաքրությունը։ Հունարենում այս բառը մատնանշում է ամեն տեսակ անմաքրություն թե՛ խոսքի, թե՛ վարքի մեջ։ Անկասկած, անմաքրություն կլինի, եթե որևէ մեկը իր ձեռքը մտցնի ուրիշի հագուստի տակ, հանի այն կամ շոյի ուրիշի ինտիմ մասերը, օրինակ՝ կուրծքը։ Համաձայն Աստվածաշնչի՝ կուրծք շոյելը այն հաճույքների թվին է պատկանում, որը թույլատրելի է միայն ամուսնացածներին (Առակներ 5։18, 19)։

Որոշ պատանիներ անամոթաբար անտեսում են Աստծու չափանիշները և միտումնավոր անցնում են թույլատրելի սահմանը կամ ագահաբար նոր ընկերներ են փնտրում, որ նրանց ներքաշեն սեռական անմաքրության մեջ։ Այդպիսի անհատները կարող են հասնել նույնիսկ այնպիսի վարքագծի, ինչը Պողոսը կոչեց «անառակ վարք», կամ՝ «լկտի վարք»։ «Անառակ վարքը» ներառում է «անսանձ փափագ, մոլեգնություն, հանդգնություն»։ Անկասկած, դու չես ուզում «ամոթի զգացումը կորցնելով»՝ անձնատուր լինել «անառակ վարքին, որպեսզի ագահությամբ ամեն տեսակ անմաքրություն գործես» (Եփեսացիներ 4։17–19)։

● Եթե տղան ու աղջիկը փաղաքշանք ու քնքշանք չեն դրսևորում, ուրեմն չեն սիրում իրար։

Սխալ է։ Փաղաքշանքի անպատշաճ դրսևորումները չեն ամրացնում փոխհարաբերությունները, թեև որոշ մարդիկ գուցե այլ կարծիք ունենան։ Հակառակը՝ դրանք քայքայում են փոխադարձ հարգանքն ու վստահությունը։ Նկատի առ Աննայի օրինակը։ Նա պատմում է. «Մի օր, երբ մայրս տանը չէր, ընկերս մեր տուն եկավ իբր հեռուստացույց դիտելու։ Սկզբում նա պարզապես ձեռքս էր բռնել, հետո սկսեց ձեռքերը տանել այլ տեղեր։ Վախեցա կանգնեցնել նրան, մտածեցի՝ կվիրավորվի ու կգնա»։

Ի՞նչ ես կարծում, այդ տղան իսկապե՞ս սիրում էր Աննային, թե՞ ուզում էր իր հաճույքները բավարարել։ Մի՞թե նա, ով փորձում է քեզ ներքաշել անմաքրության մեջ, անկեղծ սիրում է քեզ։

Եթե տղան դրդում է աղջկան դեմ գնալու իր քրիստոնեական դաստիարակությանն ու խղճին, բայց պնդում է, որ սիրում է նրան, ապա դեմ է գնում Աստծու օրենքին։ Իսկ եթե աղջիկը ենթարկվում է այդ ճնշմանը, ապա թույլ է տալիս, որ իրեն օգտագործեն։ Բայց ցավալին այն է, որ այդպես նա անմաքրություն և հնարավոր է նույնիսկ պոռնկություն գործիb (1 Կորնթացիներ 6։9, 10)։

Հստակ սահմաններ դիր

Ինչպե՞ս կարող ես խուսափել զգացմունքներդ անպատշաճ կերպով դրսևորելուց։ Իմաստուն կլինի նախապես հստակ սահմաններ դնել։ Առակներ 13։10-ում գրված է. «Իրար հետ խորհրդակցողների մոտ իմաստություն կա»։ Խոսիր ընկերոջդ հետ այն մասին, թե ինչպես տեղին կլինի արտահայտել զգացմունքները։ Սահմաններ դնել այն ժամանակ, երբ արդեն արտահայտում եք ձեր զգացմունքները, նույնն է, ինչ սպասել հրդեհի, հետո ազդանշան տեղադրել։

Գուցե դժվարանաս կամ անհարմար զգաս այսպիսի թեմայի շուրջ զրուցել, հատկապես երբ նոր եք սկսել ընկերություն անել, բայց նախապես սահմաններ դնելը հետ կպահի ձեզ լուրջ խնդիրների մեջ ընկնելուց։ Խելամիտ սահմաններ դնելը կարելի է նմանեցնել հրդեհի ազդանշանին, որը ծխի առաջանալուն պես ազդարարում է վտանգի մասին։ Բացի այդ, նման հարցեր քննարկելու ձեր ունակությունը ցույց կտա, թե արդյոք կարող եք ապագայում փոխադարձ հասկացողություն դրսևորել։ Չէ՞ որ որպեսզի ամուսնության մեջ սեռական հարաբերությունները հաճույք ու բավականություն պատճառեն, հարկավոր է ունենալ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ ինքնատիրապետումը, համբերությունը և անեսասիրությունը (1 Կորնթացիներ 7։3, 4)։

Ճիշտ է, Աստծու սահմանած չափանիշներին հետևելը հեշտ չէ։ Բայց դու կարող ես վստահել նրա տված խորհուրդներին։ Եսայիա 48։17-ում նշվում է, որ Աստված «օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս»։ Այո՛, Եհովան միայն լավն է ցանկանում քեզ։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 24-ՐԴ ԳԼԽՈՒՄ։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Կույս լինել չի նշանակում, որ դու տարօրինակ մարդ ես։ Հակառակը՝ դա խելամիտ որոշում է։ Իմացիր, թե ինչու։

[ծանոթագրություններ]

a Որոշ երկրներում անպատշաճ ու վիրավորական է համարվում, երբ չամուսնացած զույգը ուրիշների ներկայությամբ քնքուշ զգացմունքներ է արտահայտում։ Քրիստոնյաները պետք է զգույշ լինեն, որ իրենց վարքով գայթակղության առիթ չտան (2 Կորնթացիներ 6։3)։

b Պարբերության մտքերը վերաբերում են ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Սերը.... անպատշաճ վարմունք չի ունենում» (1 Կորնթացիներ 13։4, 5)։

ԱՌԱՋԱՐԿ

Շփվեք մարդկանց միջավայրում կամ ժամադրության գնացեք միշտ երրորդ մարդու ուղեկցությամբ։ Խուսափեք վտանգավոր իրավիճակներից, օրինակ՝ տանը կամ մեկուսի վայրում մեքենայի մեջ երկուսով մնալուց։

ԳԻՏԵԻ՞Ր

Եթե նշանված եք ու պատրաստվում եք ամուսնանալ, ապա պետք է միասին քննարկեք որոշ նուրբ հարցեր։ Սակայն չափից շատ բաց զրույցը, որը սեռական ցանկություն է առաջացնում, անմաքրության մի ձև է, նույնիսկ եթե այն տեղի է ունենում հեռախոսով կամ հաղորդագրությունների միջոցով։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Հեշտ կլինի հեռու մնալ անբարոյություն գործելու գայթակղությունից, եթե ես ․․․․․

Եթե այն անհատը, ում հետ ընկերություն եմ անում, փորձում է դրդել ինձ անմաքուր արարքի, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ի՞նչ սահմաններ պետք է դնես հակառակ սեռի անհատի հետ ֆիզիկական շփում ունենալու հարցում։

● Բացատրիր, թե ինչ տարբերություն կա պոռնկության, անմաքրության և անառակ վարքի միջև։

[մեջբերում 46-րդ էջի վրա]

«Ես ու նշանածս միասին կարդում ենք Աստվածաշնչի վրա հիմնված հոդվածներ մաքրություն պահելու վերաբերյալ։ Մենք գնահատում ենք այդ խորհուրդները, քանի որ դրանք օգնում են մեզ մաքուր խիղճ պահելու» (Լետիսիա)։

[շրջանակ 44-րդ էջի վրա]

Ի՞նչ անել, եթե թույլատրելի սահմանն անցել ենք

Ի՞նչ կարող ես անել, եթե սխալ վարք ես դրսևորել։ Մի՛ խաբիր ինքդ քեզ՝ մտածելով, որ կկարողանաս խնդիրը մենակ լուծել։ Մի աղջիկ խոստովանում է. «Ես աղոթեցի. «Եհովա, օգնիր, որ մյուս անգամ նման բան չանենք»։ Երբեմն դա օգնում էր, բայց ոչ միշտ»։ Ուստի խոսիր ծնողներիդ հետ։ Աստվածաշունչը նաև խորհուրդ է տալիս. «Կանչիր ժողովի երեցներին» (Հակոբոս 5։14)։ Այս քրիստոնյա հովիվները խորհուրդներ կտան և կօգնեն վերականգնելու Աստծու հետ քո փոխհարաբերությունները։

[նկարներ 47-րդ էջի վրա]

Կսպասեի՞ր հրդեհի՝ ազդանշան տեղադրելու համար։ Այդ դեպքում մի՛ սպասիր, որ կրքեր առաջանան, ու հետո վարքագծի սահմաններ դնես

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը