Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp2 էջ 166
  • Լավ օրինակ՝ աղքատ այրին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լավ օրինակ՝ աղքատ այրին
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Նմանատիպ նյութեր
  • Սարեփթացի այրին վարձատրվեց իր հավատի համար
    2014 Դիտարան
  • Այրու որդին հարություն է առնում
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
  • «Սերտորեն նրա հետքերին հետևեք»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
yp2 էջ 166

Լավ օրինակ՝ աղքատ այրին

Մի անգամ Հիսուսը դիտում էր, թե ինչպես են հարուստները նվիրաբերություն գցում տաճարի գանձանակը։ Հանկարծ ամբոխի մեջ նա մի աղքատ այրու նկատեց, որը «շատ չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ» գցեց այնտեղ (Ղուկաս 21։1, 2)։ Հիսուսը գովեց նրան առատաձեռնության համար։ Ինչո՞ւ։ Քանի որ «ամենքը իրենց ավելացածից գցեցին, իսկ նա, թեև չքավոր էր, գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ողջ ապրուստը» (Մարկոս 12։44)։

Այդ կնոջ պես՝ դու է՞լ ես գնահատում Աստծուն մատուցվող քո ծառայությունը։ Առատորե՞ն ես ծախսում քո ժամանակն ու փողը։ Դու էլ կարող ես փող նվիրաբերել երկրպագության վայրերը սարքին վիճակում պահելու համար։ Նաև կարող ես քո ժամանակն ու փողը օգտագործել, որ օգնես ուրիշներին ճանաչելու Աստծուն։ Եհովան նկատեց ու գնահատեց այն փոքր բանը, որ այրի կինը արեց իր համար։ Եթե Եհովայի կամքը կատարելը առաջին տեղում է քո կյանքում, ապա նա կգնահատի դա և կօրհնի քեզ (Մատթեոս 6։33)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը