Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 20 էջ 54–էջ 55 պարբ. 8
  • Երկրորդ հրաշքը Կանայում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երկրորդ հրաշքը Կանայում
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Երկրորդ հրաշքը Կանայում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսի առաջին հրաշքը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսի առաջին հրաշքը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Մեսիան կատարեց մարգարեությունը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2016)
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 20 էջ 54–էջ 55 պարբ. 8
Վշտահար պալատականը աղաչում է Հիսուսին, որ գա ու բուժի իր որդուն

ԳԼՈՒԽ 20

Երկրորդ հրաշքը Կանայում

ՄԱՐԿՈՍ 1։14, 15 ՂՈՒԿԱՍ 4։14, 15 ՀՈՎՀԱՆՆԵՍ 4։43–54

  • ՀԻՍՈՒՍԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է, ՈՐ «ՄՈՏԵՑԵԼ Է ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

  • ՀԻՍՈՒՍԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՊԱԼԱՏԱԿԱՆԻ ՈՐԴՈՒՆ

Սամարիայում երկու օր անցկացնելուց հետո Հիսուսը ուղևորվում է դեպի իր հայրենի շրջան՝ Գալիլեա։ Հրեաստանում նա լայնածավալ քարոզչական գործունեություն էր իրականացրել։ Սակայն նա գալիս է Գալիլեա ոչ թե հանգստանալու համար, այլ որ ավելի շատ ծառայի իր հայրենիքում։ Հիսուսը չի ակնկալում, որ իրեն լավ կընդունեն այստեղ, քանի որ, ինչպես ինքն էր ասել, «մարգարեն պատիվ չունի իր հայրենիքում» (Հովհաննես 4։44)։ Իսկ աշակերտները, նրա հետ մնալու փոխարեն, վերադառնում են իրենց հարազատների մոտ ու զբաղվում են նախկին գործերով։

Ինչի՞ մասին է սկսում քարոզել Հիսուսը։ Նա ասում է. «Մոտեցել է Աստծու թագավորությունը։ Զղջացե՛ք ու հավատացե՛ք բարի լուրին» (Մարկոս 1։15)։ Իսկ ինչպե՞ս են արձագանքում մարդիկ։ Գալիլեացիներից շատերը լավ են ընդունում Հիսուսին և պատիվ են տալիս նրան։ Պատճառը միայն նրա հաղորդած լուրը չէ։ Ամիսներ առաջ նրանցից ոմանք Երուսաղեմում ներկա են եղել Պասեքի տոնին ու ականատես են եղել նրա կատարած հրաշքներին (Հովհաննես 2։23)։

Գալիլեայում իր լայնածավալ ծառայությունը Հիսուսը սկսում է ակներևաբար Կանայից, որտեղ նա մի անգամ հարսանեկան խնջույքի ժամանակ ջուրը գինի էր դարձրել։ Երկրորդ անգամ է, որ Հիսուսը գալիս է Կանա։ Այդ ընթացքում ծանր հիվանդության պատճառով մահամերձ վիճակում է հայտնվում Հերովդես Անտիպաս թագավորի պալատականներից մեկի որդին (հենց այս թագավորն է հետագայում գլխատում Հովհաննես Մկրտչին)։ Այդ պալատականը, լսելով, որ Հիսուսը եկել է Կանա, անմիջապես Կափառնայումից գնում է այնտեղ, որ տեսնի Հիսուսին։ Նա ընկճված ու դառնացած աղաչում է Հիսուսին. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ երեխաս չի մահացել» (Հովհաննես 4։49)։

Հիսուսն ասում է մի բան, ինչը հավանաբար զարմացնում է այդ մարդուն. «Գնա՛, քո որդին ողջ է» (Հովհաննես 4։50)։ Հերովդեսի պալատականը հավատում է Հիսուսի խոսքերին և վերադառնում է տուն։ Երբ նա դեռ ճանապարհին է, նրա ծառաները շտապելով ընդառաջ են գալիս և ուրախությամբ հայտնում, որ նրա որդին ապաքինվել է։ Պալատականը հարցնում է, թե որ ժամին է նա ապաքինվել, որպեսզի հասկանա, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Նրանք էլ ասում են. «Երեկ՝ յոթերորդ ժամին, ջերմությունը թողեց» (Հովհաննես 4։52)։

Պալատականին ճանապարհին դիմավորում են նրա ծառաները, ապա նա գնում է իր որդու մոտ, որը բուժվել է

Պալատականը հասկանում է, որ դա հենց այն ժամն էր, երբ Հիսուսն ասաց. «Քո որդին ողջ է»։ Դրանից հետո թե՛ այդ մարդը, որը հարուստ էր և շատ ծառաներ ուներ, և թե՛ նրա ողջ ընտանիքը դառնում են Քրիստոսի աշակերտները։

Այսպիսով Հիսուսը Կանայում երկրորդ անգամ է հրաշք գործում. առաջին անգամ նա ջուրը գինի դարձրեց, իսկ երկրորդ անգամ մոտ 25 կիլոմետր հեռավորությունից բուժեց մի տղայի։ Ինչ խոսք, Հիսուսը միայն այս երկու հրաշքը չի գործել։ Սակայն այս վերջին հրաշքը ուշագրավ է նրանով, որ այդպես Հիսուսը սկսում է իր մեծածավալ ծառայությունը Գալիլեայում։ Նա, անկասկած, Աստծու կողմից նշանակված մարգարե է, բայց արդյո՞ք այդ «մարգարեն պատիվ կունենա իր հայրենիքում»։

Դա հստակ կլինի այն ժամանակ, երբ Հիսուսը գնա տուն՝ Նազարեթ։ Ի՞նչ է նրան սպասում այնտեղ։

  • Երբ Հիսուսը վերադառնում է Գալիլեա, ինչի՞ մասին է սկսում քարոզել, և ինչպե՞ս են արձագանքում մարդիկ։

  • Երկրորդ անգամ գալով Կանա՝ ի՞նչ հրաշք է անում Հիսուսը, և արդյունքում ի՞նչ է լինում։

  • Ի՞նչ առանձնահատուկ կերպով է Հիսուսը բուժում Կափառնայում քաղաքում ապրող մի տղայի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը