Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 2 էջ 8–էջ 11 պարբ. 1
  • Աստված ստեղծում է առաջին տղամարդուն և կնոջը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված ստեղծում է առաջին տղամարդուն և կնոջը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Առաջին տղամարդն ու կինը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ինչո՞ւ ենք ծերանում ու մահանում
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Վերջին թշնամին՝ մահը, կոչնչացվի
    2014 Դիտարան
  • Հիսուսի մահն ու հարությունը ինչ կարող են նշանակել քեզ համար
    2015 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 2 էջ 8–էջ 11 պարբ. 1
Ադամն ու Եվան՝ Եդեմի պարտեզում

ԴԱՍ 2

Աստված ստեղծում է առաջին տղամարդուն և կնոջը

Եհովան մի պարտեզ տնկեց։ Այն կոչվեց Եդեմի պարտեզ։ Այնտեղ շատ ծաղիկներ, ծառեր և կենդանիներ կային։ Հետո Աստված հողից ստեղծեց առաջին տղամարդուն՝ Ադամին, և նրա քթանցքների մեջ կյանքի շունչ փչեց։ Գիտե՞ս, թե ինչ եղավ այդ ժամանակ։ Մարդը կենդանացավ։ Եհովան Ադամին հանձնարարեց հոգ տանել պարտեզին և բոլոր կենդանիներին անուններ տալ։

Եհովան Ադամին մի կարևոր պատվեր տվեց. «Ամեն ծառից կարող ես ուտել՝ բացի մեկից։ Եթե այդ ծառի պտղից ուտես, կմեռնես»։

Ավելի ուշ Եհովան ասաց. «Մի օգնական ստեղծեմ Ադամի համար»։ Նա Ադամի վրա խոր քուն բերեց, ապա նրա կողոսկրից մի կին ստեղծեց։ Ադամը նրա անունը Եվա դրեց։ Ադամն ու Եվան կազմեցին առաջին ընտանիքը։ Ի՞նչ զգաց Ադամը, երբ տեսավ իր կնոջը։ Նա այնքան ուրախացավ, որ ասաց. «Այս ի՜նչ հրաշալի էակ Եհովան ստեղծեց իմ կողոսկրից։ Վերջապե՜ս... Ահա մեկը, որ ինձ նման է»։

Եհովան Ադամին ու Եվային պատվիրեց երեխաներ ունենալ ու լցնել երկիրը։ Նա հաճելի աշխատանք տվեց նրանց. Ադամն ու Եվան պետք է ողջ երկիրը դրախտ դարձնեին, այսինքն՝ Եդեմի պես գեղեցիկ պարտեզ։ Բայց այդպես չեղավ։ Ինչո՞ւ։ Այդ մասին կիմանանք հաջորդ գլխում։

«Ի սկզբանե Աստված տղամարդ ու կին ստեղծեց» (Մատթեոս 19։4)։

Հարցեր։ Եհովան ի՞նչ աշխատանք տվեց Ադամին։ Ի՞նչ կլիներ, եթե Ադամն ու Եվան ուտեին այն ծառի պտղից, որից Աստված թույլ չէր տվել ուտել։

Ծննդոց 1։27-31; 2։7-9, 15-23; Սաղմոս 115։16; Մատթեոս 19։4-6

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը