Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 25 էջ 64–էջ 65 պարբ. 3
  • Խորան՝ Աստծուն երկրպագելու համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խորան՝ Աստծուն երկրպագելու համար
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Թանկ համարիր Եհովայի հոգևոր տաճարում լինելու քո հնարավորությունը
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պաշտամունքի վրանը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ելք | Բովանդակություն
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • «Գալիք օրհնությունների ստվերը»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 25 էջ 64–էջ 65 պարբ. 3
Խորանն ու գավիթը

ԴԱՍ 25

Խորան՝ Աստծուն երկրպագելու համար

Երբ Մովսեսը Սինա լեռան վրա էր, Եհովան նրան ասաց, որ մի հատուկ վրան պատրաստի, որը կոչվեց խորան։ Իսրայելացիները խորանում կարող էին երկրպագել Աստծուն։ Իսկ երբ ուրիշ տեղ գնային, կարող էին այն իրենց հետ տանել։

Եհովան Մովսեսին պատվիրեց. «Ասա ժողովրդին, որ խորանը պատրաստելու համար տան այն, ինչ կարող են»։ Իսրայելացիները տվեցին ոսկի, արծաթ, պղինձ, թանկարժեք քարեր և զարդեր։ Նրանք նաև տվեցին բուրդ, կտավ, կենդանիների կաշի և շատ այլ բաներ։ Ժողովուրդը շատ առատաձեռն էր և այնքան բան նվիրեց խորանը պատրաստելու համար, որ Մովսեսն ասաց. «Բավակա՛ն է։ Այլևս ոչինչ մի՛ բերեք»։

Իսրայելացիները նվերներ են բերում խորանը պատրաստելու համար

Հմուտ շատ տղամարդիկ ու կանայք օգնեցին պատրաստելու խորանը։ Եհովան իմաստություն տվեց նրանց, որ անեն այդ աշխատանքը։ Ոմանք թել էին մանում, կտոր էին գործում կամ ասեղնագործում էին դրա վրա։ Ուրիշներն էլ քարեր էին տեղադրում, ոսկով էին աշխատում կամ փայտի վրա փորագրություն էին անում։

Իսրայելացիները խորանը պատրաստեցին հենց այնպես, ինչպես որ Եհովան ասել էր։ Նրանք նաև մի գեղեցիկ վարագույր պատրաստեցին, որը խորանը բաժանում էր երկու մասի՝ Սրբության և Սրբությունների Սրբության։ Սրբությունների Սրբությունում դրված էր ուխտի տապանակը, որը պատրաստված էր ակացիայի փայտից և ոսկուց։ Իսկ Սրբությունում ոսկե լուսակալն էր, սեղանը և խունկ ծխեցնելու համար նախատեսված սեղանը։ Գավիթում դրված էին պղնձե ավազանը ու մի մեծ զոհասեղան։ Ուխտի տապանակը իսրայելացիներին հիշեցնում էր այն մասին, որ իրենք խոստացել էին հնազանդվել Եհովային։ Գիտե՞ս, թե ինչ է ուխտը։ Դա հատուկ խոստում է։

Եհովան Ահարոնին ու նրա որդիներին ընտրեց, որ խորանում քահանա ծառայեն։ Նրանք պետք է հոգ տանեին խորանին և այնտեղ զոհեր մատուցեին Եհովային։ Միայն Ահարոն քահանայապետին էր թույլատրվում մտնել Սրբությունների Սրբություն։ Նա դա անում էր տարին մեկ անգամ, որպեսզի զոհեր մատուցեր իր մեղքերի համար, նաև իր ընտանիքի և ողջ Իսրայել ազգի մեղքերի։

Եգիպտոսից հեռանալուց մեկ տարի անց իսրայելացիները վերջացրին խորանը պատրաստելու աշխատանքները։ Այժմ նրանք ունեին մի վայր, որտեղ կարող էին երկրպագել Եհովային։

Եհովան խորանը լցրեց իր փառքով և այնպես արեց, որ դրա վրա մի ամպ հայտնվի։ Քանի դեռ ամպը խորանի վրա էր մնում, իսրայելացիները ճանապարհ չէին ընկնում։ Սակայն երբ ամպը բարձրանում էր, նրանք գիտեին, որ ճանապարհ ընկնելու ժամանակն է։ Այդ ժամանակ նրանք հավաքում էին խորանը և գնում այնտեղ, ուր ամպը առաջնորդում էր իրենց։

«Ապա գահից լսեցի մի բարձր ձայն, որն ասաց. «Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ։ Նրանք կլինեն Աստծու ժողովուրդը, ու նա նրանց հետ կլինի»» (Հայտնություն 21։3)։

Հարցեր։ Եհովան ի՞նչ պատվիրեց Մովսեսին, որ պատրաստի։ Ի՞նչ պետք է անեին Ահարոնն ու նրա որդիները։

Ելք 25։1-9; 31։1-11; 40։33-38; Եբրայեցիներ 9։1-7

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը