Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 84 էջ 196–էջ 197 պարբ. 4
  • Հիսուսը քայլում է ջրի վրայով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը քայլում է ջրի վրայով
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը կարող է պաշտպանել մեզ
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Թագավոր, որը իշխանություն ունի բնության ուժերի վրա
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նավաբեկություն կղզու մոտ
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 84 էջ 196–էջ 197 պարբ. 4
Հիսուսը քայլում է ջրի վրայով և Պետրոսին ասում է, որ գա իր մոտ

ԴԱՍ 84

Հիսուսը քայլում է ջրի վրայով

Հիսուսը ոչ միայն կարողանում էր բուժել մարդկանց ու հարություն տալ մահացածներին, այլև իշխանություն ուներ քամու և անձրևի վրա։ Լեռան վրա աղոթելուց հետո նա նայեց Գալիլեայի ծովին ու տեսավ, որ փոթորիկ է սկսվել։ Առաքյալները նավի մեջ էին և դժվարությամբ էին թիավարում, քանի որ քամին հակառակ կողմից էր փչում։ Հիսուսը ցած իջավ լեռան վրայից ու ծովի վրայով քայլելով՝ սկսեց մոտենալ նրանց նավին։ Երբ առաքյալները տեսան, որ ինչ-որ մեկը քայլում է ջրի վրայով, վախեցան։ Բայց Հիսուսն ասաց նրանց. «Այդ ե՛ս եմ։ Մի՛ վախեցեք»։

Հիսուսը քայլում է ջրի վրայով և Պետրոսին ասում է, որ գա իր մոտ

Պետրոսն ասաց. «Տե՛ր, եթե իրոք դու ես, հրամայիր ինձ քեզ մոտ գալ»։ Հիսուսն ասաց նրան՝ ե՛կ։ Ուստի թեև ծովը ալեկոծվում էր, Պետրոսը նավից իջավ և ջրի վրայով քայլելով՝ գնաց դեպի Հիսուսը։ Բայց երբ նա մոտենում էր Հիսուսին, փոթորկին նայեց ու վախեցավ։ Այդ պահին նա սկսեց սուզվել։ Պետրոսը բղավեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսը բռնեց նրա ձեռքը և ասաց. «Ինչո՞ւ կասկածեցիր։ Ո՞ւր է քո հավատը»։

Երբ Հիսուսն ու Պետրոսը նավը մտան, փոթորիկը անմիջապես դադարեց։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ էին զգում առաքյալները։ Նրանք ասացին. «Դու իրոք որ Աստծու Որդին ես»։

Դա միակ դեպքը չէր, որ Հիսուսը իշխանություն գործադրեց բնության ուժերի վրա։ Մի անգամ, երբ նա իր առաքյալների հետ նավարկում էր դեպի ծովի մյուս ափը, գնաց քնելու նավի հետևի մասում։ Մինչ Հիսուսը քնած էր, մի ուժգին փոթորիկ բարձրացավ ծովի վրա։ Ալիքները այնպես էին խփվում նավին, որ այն ջրով լցվեց։ Առաքյալները արթնացրին Հիսուսին՝ բղավելով. «Տե՛ր, կործանվո՛ւմ ենք։ Օգնի՛ր մեզ»։ Հիսուսը վեր կացավ ու ծովին ասաց՝ հանդարտվի՛ր։ Հենց այդ պահին քամին դադարեց, ու ծովը խաղաղվեց։ Հիսուսը իր առաքյալներին հարցրեց. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Առաքյալները իրար ասացին. «Նույնիսկ քամին ու ծովն են հնազանդվում նրան»։ Նրանք հասկացան, որ եթե լիովին վստահեն Հիսուսին, որևէ բանից վախենալու պատճառ չեն ունենա։

«Որտե՞ղ կլինեի, եթե չհավատայի, որ Եհովայի բարությունը կվայելեմ, քանի դեռ ողջ եմ» (Սաղմոս 27։13)։

Հարցեր։ Պետրոսը ինչո՞ւ սկսեց սուզվել։ Ի՞նչ սովորեցին առաքյալները։

Մատթեոս 8։23-27; 14։23-34; Մարկոս 4։35-41; 6։45-52; Ղուկաս 8։22-25; Հովհաննես 6։16-21

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը