Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 92 էջ 214–էջ 215 պարբ. 1
  • Հիսուսը հայտնվում է ձկնորսներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը հայտնվում է ձկնորսներին
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Գալիլեայի ծովի ափին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Գալիլեայի ծովի մոտ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Պայքար վախի ու կասկածների դեմ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Պայքար վախի ու կասկածների դեմ
    2009 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 92 էջ 214–էջ 215 պարբ. 1
Հիսուսը խոսում է իր աշակերտների հետ, մինչ ձուկը եփում է կրակի վրա

ԴԱՍ 92

Հիսուսը հայտնվում է ձկնորսներին

Որոշ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հիսուսը հայտնվեց առաքյալներին, Պետրոսը որոշեց գնալ Գալիլեայի ծով՝ ձուկ որսալու։ Թովմասը, Հակոբոսը, Հովհաննեսն ու մի քանի ուրիշ աշակերտներ գնացին նրա հետ։ Բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։

Վաղ առավոտյան նրանք տեսան, որ ծովափին մի մարդ է կանգնած։ Նա ձայն տվեց նրանց. «Տղանե՛ր, ձուկ բռնեցի՞ք»։ Նրանք պատասխանեցին՝ ո՛չ։ Նա ասաց. «Ցանցը նավակի աջ կողմը գցեք»։ Երբ նրանք այդպես արեցին, այնքան շատ ձուկ լցվեց ցանցի մեջ, որ չէին կարողանում այն դուրս քաշել։ Հանկարծ Հովհաննեսը հասկացավ, որ այդ մարդը Հիսուսն է, և ասաց՝ Տե՛րն է։ Դա լսելով՝ Պետրոսը անմիջապես ծովը նետվեց և լողալով ափ հասավ։ Իսկ մյուս աշակերտները նավակով հասան ափ։

Ափին նրանք կրակի վրա եփվող ձկներ ու հաց տեսան։ Հիսուսը նրանց ասաց, որ բերեն նաև այն ձկներից, որ նոր էին բռնել։ Ապա ասաց. «Եկեք նախաճաշեք»։

Պետրոսը մոտենում է ափին կանգնած Հիսուսին, իսկ մյուս աշակերտները նավով են գալիս ափ

Նախաճաշելուց հետո Հիսուսը Պետրոսին հարցրեց. «Սիրո՞ւմ ես ինձ ձկնորսությունից ավելի շատ»։ Պետրոսը պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նա ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառներին»։ Հիսուսը նորից հարցրեց. «Պետրո՛ս, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա պատասխանեց. «Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Հիսուսը ասաց. «Հովվի՛ր իմ գառնուկներին»։ Ապա նույն բանը երրորդ անգամ հարցրեց նրան։ Պետրոսը շատ տխրեց և պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն բան գիտես։ Դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Հիսուսը ասաց. «Կերակրի՛ր իմ գառնուկներին»։ Այնուհետև ավելացրեց. «Շարունակիր հետևել ինձ»։

«Հիսուսն ասաց նրանց. «Իմ հետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ Նրանք էլ իսկույն թողեցին ցանցերն ու հետևեցին Հիսուսին» (Մատթեոս 4։19, 20)։

Հարցեր։ Հիսուսը ի՞նչ հրաշք արեց ձկնորսների համար։ Քո կարծիքով՝ Հիսուսը ինչո՞ւ Պետրոսին երեք անգամ հարցրեց. «Սիրո՞ւմ ես ինձ»։

Հովհաննես 21։1-19, 25; Գործեր 1։1-3

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը