ԵՐԳ 16
Որդին օծվել է. փա՛ռք Յահին
1. Եհովան օծեց իր Որդուն,
Տվեց մեծ իշխանություն։
Հիմա նա արդար Թագավոր է,
Սուրբ կամքն է իր Հոր կատարում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ փառք ենք տալիս, Հա՛յր Եհովա.
Օծել ես Որդուդ՝ Քրիստոսին։
Սրտանց գովերգում ենք մեր Արքային,
Լսում ենք նրա ձայնին։
Քեզ փառք ենք տալիս, Հա՛յր Եհովա.
Որդին քո դարձել է Արքա։
Շուտով հաղթական զորքով նա կգա,
Երկրին փրկություն կտա։
2. Ջրից ու ոգուց է ծնված
Տիրոջ հարսնացուն օծված։
Շուտով մեր Արքան իր հարսի հետ
Կօրհնի գառներին նվիրված։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ փառք ենք տալիս, Հա՛յր Եհովա.
Օծել ես Որդուդ՝ Քրիստոսին։
Սրտանց գովերգում ենք մեր Արքային,
Լսում ենք նրա ձայնին։
Քեզ փառք ենք տալիս, Հա՛յր Եհովա.
Որդին քո դարձել է Արքա։
Շուտով հաղթական զորքով նա կգա,
Երկրին փրկություն կտա։
(Տես նաև Առակ. 29։4; Ես. 66։7, 8; Հովհ. 10։4; Հայտն. 5։9, 10)։